Previous Story
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Իմ արնաքամ Երկիր
Իմ արնաքամ Երկիր,
Իմ անգմբեթ հին վանք,
Իմ ընդհատված թռիչք,
Իմաստազուրկ իմ կյանք։
Իմ անշուշի խոր վերք,
Իմ վիրավոր հավատ,
Ճղակոտոր, անբերք,
Անդամալույծ, կռնատ։
Իմ նահատակ ընկեր,
Իմ Հայրենիք՝ անհունդ,
Իմ անարքա, անտեր,
Դավաճանված սերունդ․․․
Իմ Նաիրյան ոգի,
Վահագնակերպ տեսակ,
Իմ արևոտ հոգի,
Վերածնվող իմ ազգ։
Վեր կաց, ժամն է եկել
Ցավացնոր իմ ցեղ,
Ականակիտ վշտից
Հյուսել՝ ցասման հեղեղ։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
29․05․2021թ․