Previous Story
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիր
* * *
Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիր
Քեզ պատած մուժը ուրացման,
Քո մեջի տականքին մաքրիր,
Թնդացրու քո ոգին հաղթական։
Նողկալի դեմքով մի ճիվաղ
Թառել է նաիրյան գահին,
Ցնկնում է ուղեղով ծանծաղ
Մեր ազգի կորստյան մեղեդին։
Մեզ տված գայլերին արնախում,
Քայքայած և՛ բանակ, և՛ երկիր՝
Թխկում է, գխկում է, բխկում
Կործանման մի զազիր ծրագիր։
Հինավուրց և հերոս մի ազգի
Գցել է պարտության սարդոստայն,
Չի եղել երբևէ մեր գահին
Այդքան պիղծ ստորակարգ դավաճան։
Աջից՝ թուրք, ձախից թուրք, ներսից՝ թուրք,
Թրքօղակ՝ սեղմվող դեպի մեզ,
Իմաստուն հավատքով քո խորունկ
Չվանն այդ մահաբեր կկտրես։
Ո՛չ մեկի, ինքդ քե՛զ հավատա
Ու մեջքդ մի՛ տուր ուրիշին,
Դաշնակիցն անգամ կհոշի,
Թե լինես այլահաճ, թուլակամ։
Խմբվիր շուրջը հանճարիդ,
Դարձրու պետությունդ զորեղ,
Այնժամ խինդ կիջնի աշխարհիդ,
Կհառնի նաիրյանդ անթեղ…
Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիր
Քեզ պատած մուժը ուրացման,
Քո մեջի տականքին մաքրիր,
Թնդացրու քո ոգին հաղթական։
Վարուժան Խաստուր
15.12.2020
About the Author
Next Story