• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)

Posted On 01 Մյս 2022
Comment: 0
Tag: Դավիթ Վանյան

Սկիզբը՝ նախորդիվ

12

Վարպետ Վաղարշակը փակվել էր տան մեջ ու չգիտեր՝ ի՞նչ անել։ տասներկուերրորդ օրվա առավոտյան շենքի լույսերն անջատեցին։ Հեռուստացույցը, որն աշխարհի հետ միակ կապն էր, ևս լռեց։

Կատարյալ լռության պայմաններում, հազար ու մի անգամ ծանր ու թեթև անելով, գիտակցելով, որ դատարկ, առանց նվերների գյուղ մտնելիս՝ ամոթից կմեռնի, որ չի կարողանա բացատրել, թե ինչու՞ իր փոխարեն Վանիկը գնաց, և ու՞ր է հիմա նա՝ որոշեց մի երկու օր էլ սպասել ու կողմնորոշվել ըստ իրդարձությունների զարգացման։

Իսկ Ավոն առավոտյան, ընկերոջ հետ, նրա մեքենայով մեկնեց Երևան։ Վանիկի տանը չէր եղել, բայց հայրիկին ինքն էր բացատրել՝ Վանիկի իսկ պատմածով։ Տասներկուսի կողմերը նա արդեն շենքի բակում էր։ Նայում էր շենքին ու փորձում կողմնորոշվել, թե ո՞ր մուտքն է, երբ որ երկրորդից մի կին դուրս եկավ։ Մելանյան էր։
—Բարև Ձեզ, Դուք կարո՞ղ է Վանիկին ճանաչում եք, պիտի որ այս շենքում ապրելիս լինի,— հարցրեց նա։
—Բարև Ձեզ, պատասխանեց կինը,— եթե՝ Ղուկասյան, այո։ Իմ դիմացի հարևանն է։
Ավոն ուրախացավ։
—Իսկ ո՞ր հարկում է Ձեր բնակարանը, և ո՞ր համարի տունն է Վանիկինը։
—Քառասունչորսն է, յոթերրորդ հարկում, բայց իզուր մի բարձրացեք, վերելակն էլ չի աշխատում— վստահորեն ասաց Մելանյան։
—ինչու՞,—զարմացած ու անհանգստացած հարցրեց Ավոն։
—Վանիկը իր բարեկամին ճանապարհել է Մոսկվա ու ինքը, գործերով շրջան է գնացել։
— Հիմա տանը մարդ չկա՞,
— Չէ, վստհաբար չկա։ Քանի որ ինքն ասաց, որ չի լինելու, ես ուշադիր եմ։ Երկու շաբաթ կլինի, դուռը բացող չի եղել։ Վանիկը լավ հարևան է, բայց նոր մարդ է մեր շենքում։ Բացի ինձանից ու տղայիցս, չի էլ հասցրել հարևանների հետ մի կարգին ծանոթանալ։ Դե ես էլ աշխատում եմ՝ ուշադիր լինել։ Հարևաններ ենք, ի վերջո։
Ավոն մտածեց մի պահ, ապա շրունակեց․
Այդ մարդը, ով որ Վանիկի հետ էր, ենթադրաբար իմ հայրն է եղել։ Ինչպիսի՞ մարդ էր։
—Սովորական, աշխատավոր, համեստ մարդ էր։ Հա՜ա։ Վանիկն ասաց, որ սոցիալիստական աշխատանքի հերոս է։ Հերոս մարդ էր, ուրեմն։
Ավոյին ոչինչ չէր մնում ավելացնելու։ Նա շնորհակալություն հայտնեց, ուշացումով ծանոթացավ Մելանյայի հետ, հեռախոսի համարը խնդրեց, ու նաև խնդրեց՝ եթե նրանցից որևէ մեկը հայտնվի, ապա զանգեն քրոջ համարով՝ Իջևան, բացատրեց, որ Հայրը դեռ չի վերադարձել, որ՝ անհանգստաանում են, հետո հրաժեշտ տվեց ու մտորումների մեջ նստեց ընկերոջ՝ Ռազմիկի Ժիգուլին։
—Ռազո, ախպեր, դու ի՞նչ կանեիր։ Էս կինը հարևանուհին է։ Ասաց, որ Վանիկը գործերով շրջանում է, իսկ մինչ այդ, հորս ճանապարհել է Մոսկվա։
—Իսկ Վանիկի բարեկաամները՞։
—Իջևանցի են։ Զանգել եմ, զգույշ հարցեր տվել։ Տեղյակ չեն։
—Չգիտեմ։ Միակ եղանակը, եթե վագոնի համարն ու հայրիկիդ նստատեղը հիշում ես, գնանք երկթուղային կայարան, իմանանք, Մոսկվա հասել է՞, թե՞ ոչ։
Ավոյին դուր եկան ընկերոջ մտքերը։
—Արի գնանք փոստ, զանգենք «Ուկրաինա» հյուրանոցի համարով, հարցնենք, Վարդանյան Վաղարշկը ե՞րբ է հանձնել իր սենյակը, նոր որոշենք կայարան գնալու հարցը։ Իսկ վագոնի ու հյուրանոցի սենյակի, հեռախոսի համարները ունեմ։ Նաև, ետադարձի տվայներն ունեմ, գրել եմ։
Միջքաղաքային կապի բաժնում, տասնհինգ կոպեկ արժողությամբ մետաղադրամներով գրպանը լցնելով, , Ավոն մոտեցաավ հեռախոսին։ Տասնհինգ րոպե խոսելուց հետո նա պարզեց, որ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման թեկնածու Վաղարշակ Վարդանյանը, Մայիսի ութին չի ներկայացել և չի բնակվել իրեն հատկացված համարում։ Սիրտն արագ-արագ տրոփում էր, բայց հարկավոր էր հանգիստ լինել։ Նա իրեն կառավարելով մոտեցավ ընկերոջը ու թե․
—Ռազո ջան, գնացինք Կայարան։
Կայարանի հերթապահը հիսունին մոտ, աշխարհից խռոված մարդու տեսքով մի ծառայող էր։ Սկզբից, նա հրաժարվում էր, որևէ բան պարզել, բայց երբ լսեց հերոսի թեկնածու լինելու և պարգև ստացած ուղեգրի մասին, հասկացավ, որ չընդառաջելու դեպքում՝ նախ կուսակցական տոմսն է կորցնելու, հետո աշխատանքը։
—Լավ,— ասաց նա,— Ձեր ասած օրը, Ձեր ասած վագոնի ուղեկցողը հիմա նորից Մոսկվայի ճանապաարհին է։ Փորձեմ կապվել կայարանի պետի հետ, տեսնենք ի՞նչ է հնարավոր անել։
Կես ժամ Վանոն ու Ռազմիկը սպասում էին պատասխանի։ Դրանք ծանր երեսուն րոպեներ էին, որ բաժին էին հասել Ավոյին։
—Կարո՞ղ է, չի գնացել, մնացել է Երևանում։ Այդ կնոջը պիտի չլսեինք, պիտի բարձրանայինք, դուռը ծեծեինք, Ռազմիկ ջան։
—Դե հիմա արդեն ըստեղ ենք, ախպեր, արի սպասենք, տենանք ի՞նչ են ասում,էլի։
Ավոն մտածեց, որ Ռազմիկը ճիշտ է ասում, և այդ պահին իրենց մոտեցավ Կայարանի պետը։
— Բարև Ձեզ,— նրանց դիմեց քառասուն-քառասունհինգ տարեկան, բարձրահասակ, կոկիկ, արդուկված համազգեստով մի տղամարդ ու շարունաակեց,— նայեք, խոսել եմ գնացքի պետի հետ, նա էլ ուղեկցողի։ Ուղեկցողի անունը Աշոտ է, լավ աշխատող է, պատասխանատու։ Երևանից է։ Երեք օրից կարող եք հանդիպել այստեղ։
—Ու, ի՞նչ ասաց Աշոտը, կներեք,— անհամբեր հարցրեց Վանիկը։
—Աշոտն ասաց, որ Ձեր հայրիկի հետ կուպեում մի գեցղեցիկ կին է ճամփորդել, որ ձեր հայրիկը սիրահարվել է ու իջել Օրյոլ քաղաքում։
—Ի՞նչ։ Հնարավոր չի։ Դուք իմ հորը չեք ճնաչում,— զայրացած վրա տվեց Ավոն։ Ռազմիկը ապշած լսում էր։
—Ընկեր ջան, գնացքի պետին հինգ անգամ հարցրի։ Վաղարշակ Վարդանյա՞ն։ Պարգևատրու՞մ։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման թեկնածու՞։ Խաղ ու պար հո չի՞։ Նման մարդուն մի բան պատահի, մեզ հանգիստ չեն տա։ Աշոտն ասում է, որ դուրս եկավ այդ կնոջը ճանապարհելու, մեկ էլ տեղից ետ պոկվեց, իրերը հավաքեց ու նրան թևանցուկ արած գնաց դեպի տաքսիների կանգառ։
Ավոն գունատվեց։ Կայարանի պետը վատ զգաց։
—Ընկեր ջան, մի շտապի ենթադրություններ անել։ Արի տոմս կազմակերպեմ, գնա Օրյոլ։ Այդ կնոջ անունը Օլգա է։ Իմ հեռախոսի համարը վերցրու։ դու այնտեղ սկսի տաքսիներից, հյուրանոցներից, իսկ ես, եթե դու չգտնես, կփորձեմ մեր ծառայության անվտանգության պետի միջոցով այդ կնոջը ճանապարհողին գտնել։ Աշոտն ասաց որ զինվորական էր, հատուկ օրգաններից։ Վկայական է ցույց տվել, ու պահանջել՝ ուշադիր լինել։ Ազգանունը՝ Պոտապով։ Ռուս կանայք վերցնում են իրենց ամուսինների ազգանունները։ Եթե նրանք ամուսիններ են, ուրեմն՝ Օլգա Պոտապովա։ Եթե բաժանված էլ լինեն, մինչև կրկին չամուսնանա, մնալու է նույն ազգանվամբ։
— Շատ լավ։ Շատ ապրես ընկեր ջան։ Աստված քեզ քո սրտով թող տա։ Կազմակերպի տոմսը,—ասաց Ավոն, ապա, շրջվելով դեպի Ռազմիկը, ասաց․
—Ռազմիկ ջան, ախպերս, գնում ես մեր տուն, ասում ես, որ գտել եմ, որ ողջ առողջ է, որ գնում եմ Մոսկվա ու միասին կգանք։ Կասես՝ այնտեղ՝ Մոսկվայում, նախարարությունից դիմել են, պահել, որպեսզի հերոսի կոչման թղթերը ձևակերպեն, հասկացա՞ր։ Ու, ոչ մեկին ոչ մի ավելորդ բառ։
Կայարանի պետը ուղիղ նայեց Ավոյի աչքերին ու ասաց․
—Դու լավ տղա ես երևում, դու կգտնես։ Փող կա՞ մոտդ։
—Մի երկու հարյուր ռուբլի կա։
—Հերիք է։ Գնա ու զանգ տուր ինձ։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

Շաարունակելի

About the Author
  • google-share
Previous Story

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՜ ՄԱՄԻԿ

Related Posts

0

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Դուք խավարում լույս տարածողն եք, լապտերներ վառողը

Posted On 12 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Դավիթ Վանյան. Երկու Հայաստան կա՝ իմը և քոնը

Posted On 31 Օգս 2022
, By Christina Abrahamyan
0

Դավիթ Վանյան. Հայրենիք

Posted On 21 Օգս 2022
, By Christina Abrahamyan
0

Դավիթ Վանյան. Այնպես է անձրևում, ոսկրաթաց և ուժգին

Posted On 15 Օգս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com