Ծնունդդ շնորհավոր, իսկական հայ ու իսկական հայի մասին՝ ՄեԾ ԳՐՈՂ

Չլինելով հեքիաթների մեծ սիրահար, այնուամենայնիվ, ուղեղիս կպած մեր օրերն եմ հասցրել’ Թումանյանի ոսկեփայլով մշակած ” Ոսկի Քաղաք” հեքիաթը…Մեր երկու շենքանոց գյուղը կանգնել էր մնացած գյուղերի առաջ, բայց չէր էլ համարձակվում ասեր՝ ես քաղաք եմ։ Այսպես, ոչ գյուղ էր, ոչ էլ առավել ևս՝ քաղաք, բայց շատ տարբեր էր՝ իր պահածոների, ֆերմենտացիոն ու գինու գործարանով։ Իբր այդքանը քիչ էր, մի հատ էլ օդանավակայան ավելացրին՝ իր “Յակ 40” ինքնաթիռով, որ կողքի հումորասեր գյուղացիները սորոկ֊ քառասուն էին ասում։ Ասում էին, իրենց թաքստոցից հանում, հագնում քաղաքի շորերն ու գալիս մեր երկու շենքանոց քաղաքից թռչում մեծ, ամենամեծ քաղաք Երևանը…Անցել են տարիներ, մարմարե շատ պատեր եմ տեսել, բայց հիշողությանս մեջ տպավորվել է մեր ակումբ կոչվող երկհարկանի, սառն ու սիրուն դահլի...

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՆԴԵԶ

Ողջ ճամփին կրակներ էին վառվում, ու բոլորը թռնում էին: Ծուխումուխը բռնել էր աշխարհը: Ոմանք վարժ էին թռնում, ոմանք՝ անվարժ: Շատերը թռիչք բարձրություն էին թռնում, շատերն էլ՝ թռիչք երկարություն: Մեջները կային նույնիսկ այնպիսիք, որ թռիչք լայնություն էին թռնում: Պատահում էր նաև, որ ճիշտ չէին թռնում, ընկնում էին կրակի մեջ, ու ճենճահոտ էր տարածվում:Կրակներից մեկը շատ թեժ էր: Դրանից թունավոր ծուխ էր բարձրանում ու ապականում շրջակայքը: Թռնողի դեմքը ձանձրալիորեն ծանոթ էր: Բայց ինչ վարժ էր թռնում: Թռնում էր, ծխերի մեջ թախլա էր տալիս, իջնում ու նորից թռնում: Համ թռնելուց էր սելֆի անում, համ թախլա տալուց: Ամեն թռնելուց թվում էր, թե հիմա կընկնի կրակի մեջ, բայց վարպետորեն իջնում էր մի ապահով տեղ ու նորից թռնում: Երբ նրա թռնել-իջնելուց գլուխս պտտվեց, մոտեցա ու թևը բռնեցի.- Հլը մի թռի:- Ի՞նչ կա:...

Այսօր արձակագիր ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ ծննդյան օրն է

Մատս մնաց քարի տակ, բութ մատիս եղունգը ընկավ սարերում։ Քարն անզգույշ ձեռքիս գցեց կողքի բինայի կանաչ աչքերով Փիրուզը։ Փիրուզի բախտը բերեց, որ ես էի, եթե դա լիներ հորեղբորս նուրբ աղջիկը, տատս դրանց բինայով կաքսորեր Սիբիր’ իր ծնողների ու մնացած հարազատների մոտ։ Ինձ համար ջանք չթափեց առանձնապես, գիտեր, որ օրվա մեջ երեք անգամ հաստատ եմ լացելու, տարբեր ժամերի’ կես ժամվա տևողությամբ։ Թող այդ մեկն էլ այդպես անցներ… Փուռ էինք ուզում սարքել շատ մանր քարերով։ Լուրջ նախաձեռնությունների հեղինակը մեծ քույրս էր։ Ցեխի գույները, քարի չափերն ու տեսակներն անսպառ էին։ “Սմետան” կազմում էր ու թաղի երեխաներին գործի դնում։Փիրուզն այդքան էլ սիրված երեխա չէր, նրա տատին իմ տատը չէր սիրում։ Հաշվի չառնելով այդ հանգամանքը, քույրս ընդգրկեց փուռ պատող ” բանվորների” մեջ։ ...

Այվազովսկու կտավն աճուրդի կհանվի 100 մլն ռուբլով

Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը:   Հովհաննես Այվազովսկին «Լուսնյակ գիշեր» կտավը նկարել է 1878 թվականին Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։ Ընդհանուր առմամբ, աճուրդում կներկայացվի 18-20-րդ դարերի 120 աշխատանք։ Աճուրդի ներկայացուցիչների խոսքով, վաճառքի համար առաջարկված լոտերի առանցքն է աշխարհահռչակ նկարիչների գործերը, որոնք շուկայում հայտնվում են չափազանց հազվադեպ (կամ առաջին անգամ)։ Փորձագետները հեղինակի այս ստեղծագործությունը գնահատում են 100 ...
xnxx

serdivan escort adapazarı escort odunpazarı escort