Նրանց շնորհիվ հասկանում ես, որ մեր երկիրը մեռնող երկիր չէ

Մարդ կա և’ ապրելով է ուժ տալիս և’ հրաժետ տալիս և’ երկնքում։ Նրանք հատուկ են։ Ու նրանց շնորհիվ հասկանում ես, որ մեր երկիրը մեռնող երկիր չէ։ Եթե մի երկրում և’ լաց են լինում, և’ պարում, եթե մի երկրում լացելով ծափահարում են, եթե մի երկրում կարծում են կյանքը կանգ է առել ու նորից կյանքը շարունակում են եռագույնով փաթաթված Անմահի, Արժանավորի ” շնչառությամբ”, այդ երկիրը ԱՊՐԵԼՈՒ Է ու կապ չունի հզորները որտեղ են, երկնքում, թե՞ երկրի վրա։ Ես քեզ մոտիկից չեմ տեսել’ Գագիկ Գինոսյան, բայց այսօր հարյուր հազարավոր Գագիկ Գինոսյաններ տեսա։ Մնաս բարով’ շա~տ հայ։ ԳԱՅԱՆ...

Թե ինչպե՞ս եկավ իր ոսկեշղթա լեզուն 1908 թվականի Հայաստան. ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Թե ինչպե՞ս եկավ իր ոսկեշղթա լեզուն 1908 թվականի Հայաստան: Ոչ կենցաղում կգտնեիր այդպիսի արիստոկրատ քայլք, ոչ օրվա մամուլի, ոչ էլ, նույնիսկ, գրականության էջերում, թեպետ կային Թումանյան ու Իսահակյան … Էպատաժ, եթե մերօրյա բառապաշարով ասենք: Գեղարվեստական ու հոգևոր մարտահրավեր: Համենայն դեպս, Տերյանի համար Ալագյազ չկար: Կար միայն ու միայն Արագած: Եվ Արաքսն էլ Արազ չէր, ինչ է թե՝ ժողովուրդն այդպես է ասում: Որովհետև գրականությունը ժողովրդի սպասյակը չէ, այլ՝ ժողովուրդ ստեղծո՛ղ: Ինչը նշանակում է՝ մշակույթ և ինքնագիտակցություն թելադրող, որն էլ քեզ քո էությանն է վերադարձնում: Իր՝ այդ ժամանակ դեռ չգրված ու չձևակերպված «Հոգևոր Հայաստանի» իդեա՞լն էր հուշել, — ո՛չ ընդամենը եթերային, այլ հենց ծրագրային, — որ բարձր նպատակների դուռը բացվում է նաև բարձր ու ազնվախորհուրդ լեզվով, քան...

Աղասի Այվազյան. Ավետարան ըստ Հավլաբարի

Պատմվածք Հավլաբարից ամեն ինչ երեւում է։ Ամբողջ Թիֆլիսը իր ծակուծուկով՝ Շեյթան բազարը, Երեւանյան հրապարակը, Սապնի քուչան, Նարիղալան, Սուրբ-Սարգիսը, Սիոնը, հունական եկեղեցին… Հավլաբարից երեւում են պարոն Խատիսովի, Մելիք-Կազարովի տները, Թամամշեւի քարվանսարայը, Տեր-Օսիպովի, Զուբալովի թատրոնները, Գոգիլովի բաղնիքը… Հավլաբարից երեւում են տիկին Սալոմկայի խաժ աչքերը, մադամ Սուսաննայի ճերմակ ոտքերը, քալբատոնի Մերիի՝ ֆունիկուլյորին միշտ ուղղված, նրան հավասար պահած հպարտ կուրծքը… Հավլաբարից երեւում են չարչի Մարտիրուզի ներքնակի մեջ հավաքած փողերը, բմբուլի գող Սոփոյի ճերմակ մազերը, Լոքո Սաքոյի կարկատանները… Հավլաբարից, տո՛, երեւում է Կոջորը, Բորչալոն, Շավնաբադին ու… Փարիզը։Հավլաբարից երեւում են Թիֆլիսի հարսանիքներն ու թաղումները, հիվանդություններն ու երազները… Հավլաբարից երեւում են Թիֆլիսի դարդերը...

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Խոստովանություն»

Ձեզ ենք ներկայացնում բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանի «Արգելված պտուղ» գրքում ընդգրկված «Խոստովանություն» ինքնակենսագրականը, որը ժամանակին տպագրվել է «Գարուն» ամսագրում: …Ինձ համար բառերն այլևս դադարել ենբառարանային իմաստների նեղ ու անձուկկաղապարները կրելուց. նրանք ամենիցառաջ գույն են, լույս են, հավատ են, սեր են,մկրտություն են… Ես ամեն օր, ամեն ակնթարթճգնակյացի նման սնվում եմ նրանց պարգևածխնկահոտով, լույսով, գույնով, շարժմամբ: Մի բանում իմ բախտը բանել է. մանկությունս լիքն է եղել գաղտնիքներով: Երկու, թե երեք քաղաքակրթություն եկել-անցել է իմ մանկության միջով. ես ապրել եմ և՛ հին՝ հեթանոսական դարաշրջանում, և՛ քրիստոնեական հավատի ու սիրո շաղախում, և՛ քսաներորդ դարի երկրորդ կեսի այս անհավատ ու բոլշևիկյան օրերում: Այդ ամենը, յուրաքանչյուրը յուրովի, անջնջելի հետք է թողել կյանքի...
xnxx

serdivan escort adapazarı escort odunpazarı escort