Previous Story
ԹԵ ԳԱԼ ՏԱՐԻՆ ՔԻՉ ՏԱՔ ԵՂԱՎ…
Գալ տարին իմ ծիրանի ծառ
մեջ արևին շող-շող ցոլա,
ճյուղեր շյուղ-շյուղ ելնեն վերև
բողբոջ ծաղիկ օրոցքի պես:
Գալ տարի իմ աչուկ չի լա,
ծաղկին մեղուն պիտ թրթռա,
Մասսի գլխին կուտակ-կուտակ
էլ չեն լինի թոփ ու բորան:
Ձյունն էր բարդ-բարդ թևքիս իջել,
ես դողացի, սիրտս սառավ,
ա՜խ, սրթսրթաց ինձ քույր դարձած
ծիրանենին վաղ ծաղկաթափ:
Էն մի տարի դափ ու դատարկ
քամիների հետ լացեցի,
քաղցր պտուղ դեռ չհասած
թավալ-թավալ մեջ ակոսին:
Մերիկ մերիկ աղոթք արա՝
ծիրանի ծառ բողբոջ կալավ,
իմ սիրտ իր պես՝ թրթիռ թրթիռ,
թե գալ տարի քիչ տաք եղավ:
Հասմիկ Սարգսյան
About the Author
Next Story