Previous Story
ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ Ո՜ՆՑ ԹԱՔՑՆԵՄ…
Այն, ինչ քեզնից թաքցրեցի՝
Հույզից բեկվող ձայնս խզված,
Անձրևներից ո՜նց թաքցնեմ,
Մեկ էլ զսպված աչքերիս թաց:
(Երամները տեղ չեն հասել՝
Խոսքով ընդհատ ինձ պատմեցին
Ձմռան կեսին մեզ այցելած
Տեղումները արևելից:
Ցիրուցան են եղել ճամփին՝
Խաբկանքների տաքուկ գոլից,
Չուն բռնել է դարձի ուղին՝
Վստահաբար, առանց ահի:
Մոլորվել են, թևաթափվել,
Դեգերում եմ եթերներում,
Ոմանք ինձ պես դեռ չգիտեն՝
Ինչ տեղում են հանգրվանում…)
Այն, ինչ քեզնից թաքցրեցի՝
Հույզից բեկվող ձայնս խզված,
Անձրևներից ո՜նց թաքցնեմ,
Մեկ էլ զսպված աչքերիս թաց:
Հասմիկ Սարգսյան
About the Author
Next Story