Previous Story
Հասմիկ Սարգսյան. ՀԱՍԿ ԿԹԱՓՎԻ…

(Գեղջկական նոր տաղիկ)
Աշնան հավքեր դեռ չեն չվել,
Ծանրած արտում հասկ կթափվի,
Կհանձնվի քամու խաղին,
Չկա մեկը, որ հավաքի:
Գիշերը վաղ կըերկարի,
Ցուրտ կպատի ինձ անբարի,
Իմ հույս մարեց, երբ ինձ ասին,
Թե իրարու մենք չենք հասնի:
Քեզ աչքերով ճամփա դրի,
Մինչ մթնացյալ օր կմարի,
Հրակաթ էր առավոտը,
Մենավորիկ երբ մնացի:
Բարի խոսքով քեզ կհիշեմ,
Աղոթք կասեմ քեզ պաշտպանիչ,
Լույս իմ աչքի կաթեց ճամփիդ,
Ես կուրացա, դու՝ միամիտ:
Վաղ է թեև, բայց շտապով
Հավքը չուի կպատրաստվի,
Հասկ կթափվի պարապ հողին,
Չկա մեկը, որ հավաքի…
Օգոստոս 20, 2017
Հասմիկ Սարգսյան
«Գեղջկական տաղիկներ» շարքից
About the Author
Next Story