• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՅՆ ԳՈՐԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ․․․

Posted On 20 Մյս 2022
Comment: 0
Tag: Գրիգոր Նազարյան, Հասմիկ Սարգսյան

Ամեն անգամ հայրենիք դարձի նախաշեմին Գրիգոր Նազարյանի գեղանկարները դառնում են ավելի երազային – նրբահյուս։ Կարոտի՞ց է, պահ առաջ Հայաստան հասնելու անհամբերությունի՞ց, հայահոտ բնությունից ու հարազատ մարդկանցից կենդանի տպավորություններ և զգացողություններ քաղելու ձգտումի՞ց, թե՞ բոլորը միասին,- կարող է միայն ինքը բացատրել։ Խոսքով պերճախոս չէ, փոխարենը խոսում են նրա գրչանկարներն ու ջրաներկ, յուղաներկ գեղանկարները, և իհարկե, ճարտարապետական նախագծերը՝ մեկը մյուսից յուրահատուկ, լուծումների մեջ նորարար։ 

Մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ զավակ-թոռնիկների հետ՝ Միացյալ Նահանգներում, բայց ուշքն ու միտքը մշտապես հայրենի ծիրում է, քանզի իր կյանքի, թերևս, ամենակարևոր գործն այստեղ է արել, այստեղ է ջանացել ուժերի ներածին չափով և դրանից էլ ավելին՝ ամոքելու երկրաշարժից ծվատված հայրենիքի մարմինը,

հոգի է տվել ամեն կառույցի, ամեն ձեռնարկի համար, ու թե երբևէ չի հաջողվել հասնելու ցանկալի գերագույն արդյունքին, չի աղմկել, հրապարակայնորեն մեղավորներ չի փնտրել կամ նշավակել, այլ լռելյայն շարունակել է աշխատել՝ երբևէ չցուցադրելով իր պատասխանատու պաշտոնը։

Ճարտարապետ Գրիգոր Նազարյանը Հայաստանում հաստատվել է իր պրոֆեսիոնալ գործունեության ամենափայլուն տարիներին, երբ արդեն բավական հայտնի նախագծերի և շինությունների հեղինակ էր։ Իրանի Նոր Ջուղա հայաբնակ քաղաքի  ծնունդ Գրիգոր Նազարյանը կրթության հարգը իմացող ծնողների զավակ էր․ Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը 1962 թ․-ին ավարտելով բակալավրի որակավորմամբ՝ երկու տարուց ստացել է մագիստրոսի կոչում, կարճ ընթացքից՝ 1966-ին արդեն քաղաքաշինության դոկտորի աստիճան ուներ։ Ուսանելու տարիներին իսկ աշխատելով ճարտարապետական գրասենյակում՝ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել մի շարք շինությունների նախագծեր կազմելու գործում․ Օժենի Ավթանդիլյանի հավանությամբ մասնակցել է վերջինիս հեղինակած՝ Թեհրանի օպերային թատրոնի  շենքի ճարտարապետական հորինվածքների մշակմանը, նախագծել է երկու կինոթատրոնների շենքեր, Իրանի Արվեստի և մշակույթի նախարարության ցուցասրահներն ու ամֆիթատրոնը, առանձնատներ, այլ մշակութային կենտրոններ։

Իրանի Քաղաքաշինության և զարգացման նախարարությունում աշխատելու տարիներին նախագծել է Թավրիզի ուսանողական հանրակացարանները, եգիպտացորենի մամլեցման գործարան և հյուրանոց՝ Մեհրշահրում և այլն։ 1968-ից աշխատելով Իրանի Էկոնոմիկայի նախարարությունում՝ հեղինակել է Թեհրանում Իրանի միջազգային ցուցադրության տարածքն ու տաղավարները, այնուհետև Yekan Development Co ընկերությունում աշխատելիս իր նախագծմամբ կառուցվել են Իրանի երեք քաղաքների՝ Քերմանշահի, Համադանի և Սանանդջանի օդանավակայանները։ Կասպից ծովի ափին Խզրշահր քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակն է։ Եղել է Մեհրշահրի զարգացման գրասենյակի գլխավոր ճարտարապետը, 1975-ն հիմնել է իր ճարտարապետական գրասենյակը, նախագծել բնակելի տներ, հյուրանոցներ, գործարաններ։ 1970-ականների վերջերից Գրիգոր Նազարյանը բուռն մասնագիտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում՝ Բոստոնում ճարտարապետ Փիթեր Դիմոյի հետ հիմնելով DimNaz, ապա Մասաչուսեթսում ՝ Haverhill Development ընկերությունները։ Նրա նախագծերով տարբեր նշանակության շինություններ են կառուցվել Բոստոնում, Քեմբրիջում, Ուոթերթաուն, Սթոնհեմ, Հավերհիլ, Լաուել, Վոբերն քաղաքներում, բնակելի համալիրներ՝ Լոս Անջելեսում, այլուր։

1993 թվականը Գրիգոր Նազարյանի կյանքում շրջադարձային էր։ Ստանալով Լուիզ Սիմոն Մանուկյանի և Հրայր Հովնանյանի հրավերը՝ համագործակցելու Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, առանց երկմտելու ընդունում է այն՝ տեղափոխվելով և աշխատելով Գյումրու աղետի գոտում՝ որպես հիմնադրամի լիազորված ներկայացուցիչ։ Նրա շատ ծանոթ-բարեկամներ այն ժամանակ զարմանում էին իր՝ հարմարավետ կյանքն ու շահութաբեր աշխատանքը թողնելու և Հայաստան տեղափոխվելու որոշման վրա։ Պատասխանը մեկն էր՝ եթե անգամ անվարձ աշխատանք առաջարկեին, միևնույն է՝ որոշումս մեկն էր լինելու՝ դժվար պահին ծառայելու հայրենիքիս։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար երկու տարում նախագծել և կառուցել է շուրջ 450 բնակարան, նույն նախագծով ևս 235 բնակարան՝ Վանաձորում և Ստեփանավանում։ 1995-96 թ․թ․ եղել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը, իրականացրել գյուղական բնակավայրերում կրթական հաստատությունների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման ծրագրեր։ Նրա տեխնիկական վերահսկողությամբ են կառուցվել Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքերը։

Այս ամենի շարքում, սակայն, ճարտարապետ Գրիգոր Նազարյանի համար առանձնակի տեղ ունի Արա լեռան ստորոտին՝ Արագյուղ մուտքին իր կանգնեցրած մատուռը։ Ծավալով՝ փոքր, սակայն ճարտարապետական բովանդակությամբ, մտահղացման յուրատիպությամբ այս շինությունը նրա հոգու խոյանքն է դեպի Արարիչ։ Ուորթերթաունի Սբ․ Ջեյմս եկեղեցու կանանց բարեգործական կազմակերպության կողմից պատվիրված նախագիծը կյանք պիտի առներ ճարտարապետի ամենօրյա աչալուրջ հսկողությամբ։ Այս կառույցն այցելողին կզարմացնի այն ճշգրտությունը, որով հաշվարկվել է Արա լեռից փչող քամիների ուղղությունը, տեղանքի ինքնատիպությունը և շրջապատող բարձունքներին շինության ներդաշնակ համադրությունը։ Մատուռի դուռն այստեղ երբեք չի կողպվում, քանի որ, չնայած ձնառատ ձմեռներին և բաց տարածությունում ուժգին քամիներին, դուռը չի սասանվում, տեղումները մատուռի ներսը չեն լցվում։ Երկգմբեթ է․ վեղարավոր գմբեթի ներքո կլորն է, նրանց միջև՝ զանգակատունը․ ճարտարապետական արդիական լուծումը չի հակադրվում հայկական ավանդականությանը, այլ գալիս լրացնում է մեր հնամյա տաճարական կառույցների ճարտարապետական մտքի տրամաբանությունը՝ արդիականի և ազգայինի վարպետ համադրմամբ։

Ճարտարապետի և կառուցողի, բարերարի մասին հիշատակումը մատուռին, ոնց հնուց է ընդունված, պիտի լիներ համեստ կամ անանուն՝ մի խաչ խազելով՝ որպես օրինակ իսկական բարեգործության։ Եվ որչա՜փ պիտի լիներ հեղինակի վրդովմունքը, երբ մի օր մատուռի պատերին հայտնաբերեց առանց իր գիտության խոշորածավալ տառերով արված փորագրություն-գրությունները՝ ներկայիս անցավորների անունների երկար շարադրանքով։ Ցավ ապրեց․ ասես վերքեր էին անամոք մատուռի վրա։ Հետո մատուռի կառուցման հեղինակային իրավունքը քանիցս վերագրվեց ուրիշին, բայց իր բնույթին հավատարիմ՝ չբարձրաձայնեց իր հույզը։ Ամեն Հայաստան այցի՝ առաջինը շտապում է Արայի փեշի իր «հոգեզավակին»։ Բազում նախագծեր ունի, որ կյանք առնելու դեպքում կարող են համարվել ճարտարապետության մեջ նոր, թարմ խոսք։ Մշակութային կենտրոնի մի նախագծի մեջ, օրինակ, որոշակի դիտանկյունից ուշադիր աչքը կնկատի Մասիսի երկգագաթը։ Հայոց մեծ եղեռնի հուշարձանի նախագիծը հիշատակումի, խոնարհման գաղափարից զատ ունի վերհառնման բացահայտ կոչ և զորություն․ արծվաթռիչ թևարձակմամբ է այն դիմավորում այցելուին՝ արտահայտելով հեղինակի ճարտարապետական հայտնության զորությունը, միաժամանակ իր գաղափարական միտմամբ մարմնավորելով գոյապայքարի ազգային ամփոփ տեսլականը։ Այս մտահղացումը, հուսամ, երբևէ մարմին կառնի, ինչպես որ կկառուցվեն իր մտահղացած՝ ներդաշնակություն և հարմարավետություն ապահովող բնակելի և հասարակական այլ շինությունները։ Ներկայումս Վայոց Ձորի Արենի համայնքում կառուցվում է նորերս իր նախագծած Սուրբ Գրիգոր մատուռը՝ ի հիշատակ ծնունդով այս վայրերից և Իրան տեղահանված ու հանուն հայոց հավատի 1620 թ․ Սպահանի Փերիա գավառում նահատակված Գրիգոր այրի։ Հավելենք նաև, որ Գրիգոր Նազարյանի նախագծով է կառուցվել նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին։ 

Բայց սրանով չի ավարտվում Գրիգոր Նազարյանի ստեղծագործությունը։ Իր ջրաներկ գործերն ու գրչակնարներն առանձին եթերայնություն ունեն․ նկարում է հայոց բնությունը, ունի վանքանկարներ, առանձին շարք են կազմում նրբագիծ և քնքշաթույր ծաղկանկարները։ Գրիգորը, որպես գեղանկարիչ, ռոմանտիկ է։ Խոստովանում է՝ հայրենիքից հեռու ստեղծագործելու տրամադրությունը նվազում է, իր ոգեշնչման աղբյուրը հայրենի կենդանի բնությունն է, Հայաստանը։ Հատուկ ուշադրության են արժանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի գեղանկարները, որոնցում հայկականության պահպանման ճանապարհին իր ջանքերն ու պրպտումները հանգեցրել են տարբեր գավառների և նահանգների տարազների ուսումնասիրմանն ու տարբեր թեմատիկ գործեր ստեղծելուն։ Դրանցից մեկը վրձնել էր 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին և միտք ուներ հրապարակել պատերազմի հաղթական ավարտի առթիվ։ Հաղթության ձգտումը մեծ էր, և դա արտահայտվում է պար բռնած մարդկանց ֆիգուրներով։ Հիմա այդ գործն իր հույսի ու հավատի խորհրդանիշն է։ Համոզման, որ ամեն արարում պիտի լինի աստվածային․․․

Հասմիկ Սարգսյան

 

Slide Heading
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Click Here
Slide Heading
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Click Here
Slide Heading
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Click Here
Slide Heading
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Click Here
Previous
Next
About the Author
  • google-share
Previous Story

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից

Next Story

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. «Ներկայիս սերնդի առողջ ու ազգասեր շերտը պարտավո՛ր է երկիրն անվնաս դուրս բերել վտանգավոր այս շրջադարձից»

Related Posts

0

«ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՉ ՄԵԿԸ ՉԵԼԱՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ․․․»․ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՊԱՆԾԱՑՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Posted On 07 Հլս 2022
, By Christina Abrahamyan
0

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Posted On 22 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ

Posted On 21 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

ՊԱՅՔԱՐԻՐ ԵՎ ԿՀԱՍՆԵՍ

Posted On 19 Հնս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com