• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն

«ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՉ ՄԵԿԸ ՉԵԼԱՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ․․․»․ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՊԱՆԾԱՑՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Posted On 07 Հլս 2022
Comment: 0
Tag: Հասմիկ Սարգսյան, Վաչագան Մանուկյան

44-օրյա պատերազմից հետո օր առ օր հետևում էի հոգեկից բարեկամիս՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ոգորումներին, որ նախ փնտրում էր, տագնապ, հետո՝ որդու կորուստը սգացող ծնողի արժանապատիվ պահվածք, ապա հարցում, կորուստների պատճառների փնտրտուք, բողոք, աննկուն ոգու անքուն դեգերում, Վաչագան զավակի թողած պատգամների քննություն և բանաստեղծական ժայթքումներ, որ հայոց այս դարի յուրատիպ քննություն են: Վաչագանի ծննդյան օրվա՝ հուլիսի 7-ի վաղ ժամին էր, որ կարդացի բանաստեղծի գրությունը. «Հիմա քեզ գրկող ձեռքերս օդում կախված մնացին: Հիմա թռչում եմ հիշողության երկնքով ու շփոթում եմ Քո և Աստծո տեղերը»: Սա այն Վաչագանի մասին էր, որ թղթերին թողած իր խորին մտածումներն ու մտահոգությունները Հայրենիքի, հայոց ազգային արժեհամակարգի պահպանման մասին, հայրենյաց հիշատակները վերարժևորելու իր ծրագրային շարադրանքների հրամայականը վաղվան չթողնելով՝ առանց երկմտելու 

ինքնակամ գնաց իր կռիվը տալու՝ հանուն ամենաբարձր արժեքների՝ Հայրենիքի, ազգային արժանապատվության և Հայոց անընդմեջ երթի…
Ի՞նչ ատաղձից են կերտված այն ջահելները, որոնց համար հայրենիքը լոկ բառ չէ, այլ կյանքից առավել թանկ նրա գոյության համար պայքարն ու ընդվզումն է: Ի՞նչ կավից են կերտված նրանց մարմնեղեն անոթները, որոնց մեջ անմահ շնչով լցված է հայրենանվիրություն և սխրանք: Մտածումներս մինչ հուլիսի 7-ի արևագալ ամբողջացրի այս տողերով.
Կարմիր խայտանքով ծոցվորած հողից
Հմտացած ձեռքով՝ ոնց բրուտագործ,
Դու խմորել ես կավն ու շաղախից
Անոթը կերտել լուրթ անրջանքով:
Մարմինը նրա ապարն էր Աստծո,
Որ ամփոփում էր Հույս ու Նվիրում,
Նա խտացնում էր պատգամը իր Հոր՝
Ոնց շրջահայաց զավակ, իբրև Նոյ:
Բայց ջրհեղեղին տապան չսարքեց՝
Աղխը փրկելու նոր աղետներից,
Մի անգամ բավ էր՝ լեռանն կայանել,
Մնաց՝ խնոցում որ կյանքը մերվի:
Ասաց՝ մարմինս ոնց հաց ճաշակեք,
Եվ գինին հեղեց երակ առ երակ,
Համոզելով, որ Սերը դավանեն,
Չհանդուրժելով վախեր և նահանջ…
Դեպի սարահարթ տանող ճամփեքին
Սափորեք նրան հնոց ավանդով,
Կարմիր խայտանքով ծոցվորած հողից
Կավը կորզեցեք՝ ոնց բրուտագործ…
(Հ․Ս․)
«Ուզում եմ սիրուն պատկերացնել ճախրը ՆՐԱՆՑ անմեղ հոգիների…,- Վաչագան Մանուկյանի՝ Շուշիի մատույցներում կռիվների ընդմիջումներին արված վերջին գրառումներից է՝ թվագրված՝ 2020, հոկտեմբերի 15։- Ի՜նչ մեծ փառքով պիտի դիմավորեն մարդկային խղճի վրա ծանր նստած նրանց գեղեցիկ հոգիները Արարչատանը…
Սահմանապահ զինվորը, ընտանիքի ճրագ զինվորը, Քրիստոսակերտ զինվորը, Հայաստանասիրտ զինվորը, Աստվածաարև զինվորը, առյուծասիրտ զինվորը, խավարի ու ցրտի հականիշ զինվորը… Չգիտեմ, մոռացա մարգարեների մեկնություններն ու ընկերոջս՝ Պողոս առաքյալի դեպի Քրիստոս ուղեկցող խորհուրդները, բայց մի բան լավ գիտեմ. դուք ապրելու եք տիեզերքի անծիրության մեջ, նրա խաղաղ սահմանների լույսերի մեջ, արարչի՝ արարչականության մեջ…
Առանց ձեզ ծանր եմ շնչում»:
Վաչագանի հիշատակին ձոնված խաչքարի օրհնության առթիվ հայ անմահների մասին՝ Վազգեն Սրբազան Միրզախանյանի խոսքից մեջբերեմ․«…Նրանք շարունակելու են պաշտպանը լինել Հայաստանի և Արցախի և ողջ հայության: Հիշում եմ՝ լուսահոգի Վազգեն Առաջինն ասում էր, որ մեր ազգի պահպանությունը ոչ միայն մեր՝ հայերիս սրբազան պարտականությունն է, այլ նաև քաղաքակիրթ ողջ մարդկության: Պատմական նման իրավիճակներում, երբ Հայաստանի հնամենի քրիստոնեական օրրաններից մեկի՝ Արցախի վրա հարձակվում են մի քանի թշնամի պետություններ և նրանց ներկայացուցիչներ, այստեղ ես հասկանում, որ քո ժողովրդի լինելիությունը վտանգվում է այլ մի սև, մութ ուժերի ծրագրերի կողմից: Մենք ոչ միայն Արցախ և Հայաստան ենք պաշտպանում, այլ երևի մեզ հետ բերում ենք հնամենի իմացություն, գաղտնիքներ, որոնց գուցե մենք էլ չենք տիրապետում, բայց մենք դրանց կրողն ենք նախաքրիստոնեկան ժամանակներից մինչև մեր օրերը: Ուրեմն, պահպանենք մեր միասնականությունը, թող մեր սրտերն իրար համար բաբախեն, մենք շարունակենք սիրել միմյանց՝ որպես քույր և եղբայրներ: Լինենք միախորհուրդ, միմյանց համար ողոմած, ներողամիտ, հանդուրժող: Բայց թշնամու և հակառակորդի հանդեպ լինենք ավելի կարծր, միասնական և հաղթական»:
Վաչագանը դեռևս բանակում ծառայության ժամանակ բանակաշինության և կարգապահ ծառայության համար արժանացել էր «Գարեգին Նժդեհ» մեդալի: Հետմահու նրան շնորհվել են «Բաղրամյան», «Լեոնիդ Ազգալդյանի անվան» մեդալները, պատվոգրեր՝ հայոց հողը պաշտպանելու և իր արյան գնով կյանքեր փրկելու համար: Մեկ տարի առաջ առանձին գրքերով հրապարակվել են Վաչագանի մասին հուշագրությունները, նրա կյանքի և գործի գնահատականները, իրեն արված բանաստեղծական նվիրումները: «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գիրքը մի մատենագիր հուշարձան է, որի տպագրությանը զուգահեռ լույս է տեսել նաև իր հեղինակած հոդվածների, գրավոր մտորումների գիրքը՝ «Չկորցնեք լույսը» վերտառությամբ: Մի քանի միտք միայն՝ այդ գրքից. «Իրազեկ, կրթված, վերլուծական մտքով օժտված քաղաքացուն, իսկապես, շատ բարդ է համոզելով անցկացնել սուտը: Եթե անգամ սուտը ինչ-որ պահ հաջողություններ գրանցի, մեկ է, այն հաղթանակ չի դառնա»: «Մի՛ դարձրեք ձեր անձերն ատելությունից, չարությունից ծնված թույնի գերին»: «Ցավոք, մեր տունը ներսից քանդելու արտաքին ուժերի փորձերը պսակվել են հաջողությամբ… Հանե՛նք մեր ներսի մեծամտությանը սնուցող, զորացնող գործիքները և ուժը: Գիտակցե՛նք, որ իշխանական ամենագեղեցիկ աթոռն անգամ անկում է ապրում մի օր: Եկեք կապվենք նորից տիեզերքի հետ և այդ մեծ ու հզոր էներգիաները ստանանք նրա ճարտարապետից»:
Իսկ ես ակնարկս կավարտեմ 2021-ի տարեսկզբին թվագրված իմ բանաստեղծական նվիրումով՝ «Ռեքվիեմով», որ ձոնել եմ Վաչագան Մանուկյանի և մեր հազարավոր նահատակների հիշատակին.
Այս տարեվերջին ոչ մեկը չելավ աշնանացանի,
Գիշակեր թռչունք դաշտերում թափված հասկով հագեցան,
Վաղ առավոտյան միգամածությամբ լուռ ժամերգեցին
Երկինք և երկիր՝ անթաղ մնացած ոսկերքի վրա:
Սերմնացանները անդաստաններում շրջեցին անփեշ՝
Արկով և մահվամբ ակոսված հողում որդոց փնտրելու,
Ո՜հ, սիրտ իմ, ինչպե՜ս պիտի դիմանաս, երբ որոնողներ
Յուրյանց զավակներ պատենավորած կուղղորդվեն դեպ տուն:
Հայրերի ձեռքով քարերից զատված արտերում ազատ
Հասկը մնաց, և թաղումը եղավ առանց պաճուճանք,
Բուռ-բուռ կքնեք, այնքա՜ն պատանի և անմեղ այնքա՜ն,
Որ արբունքի հետ փնջերով ելնեք՝ իրարով հյուսված…
Հողը շնչում է… Ժամն է հերթական պատարագումի,
Եվ «Սուրբ, սուրբ»-ի մեջ հնչումն եմ որսում հորովելների…
Տու՜ր, Տե՛ր, հոգու հաց և սովյալների անկումը կանխիր.
Քանզի այս տարի ոչ մեկը չելավ աշնանացանի:
 
Հասմիկ Սարգսյան
About the Author
  • google-share
Previous Story

Այսօր Ավոն պետք է զորացրվեր ու տուն վերադառնար

Next Story

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆ ՊԵՏՔ ՉԷ

Related Posts

0

ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Posted On 02 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՅՈՒԹ

Posted On 30 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք

Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com