• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Հայելին Հայաստանի անտիկ թաղման ծեսում

Posted On 07 Նյմ 2013
Comment: 0
Tag: Հայելին Հայաստանի անտիկ թաղման ծեսում

993458_390410084422907_1701614170_nՀայաստանի անտիկ թաղումների ուղեկցող նյութերի մեջ թեև հազվադեպ, բայց կան նաև հայելիներ: Հայելիների տարածման տիրույթը շատ մեծ է: Բրոնզյա և արծաթյա հայելիներ հայտնի են Հունաստանից: Հետազոտողների կարծիքով՝ կապարե հայելիները կարող էին ծառայել որպես այն աշխարհ անցնելու թույլտվություն: Տարբեր են հայելիների հետ կապված հավատալիքները: Տարբեր են հայելիները դամբարանում դնելու սովորույթի մասին կարծիքները: Քանի որ հայելին մոգական ուժերի կրողն է և արտացոլում է մարդու պատկերը, դրանով նաև մարդու ողջ և առողջ վիճակը, ուրեմն՝ հայելու տիրոջ մահից հետո այն պիտի կոտրվեր՝ խորհրդանշելով մեռած մարդուն: Հայելին վնասելը կամ կոտրելը կատարվում էր հանգուցյալի հոգին ողջերի աշխարհ չար մտադրություններով ներխուժելուց ետ պահելու համար: Ծիսակարգը պահպանել և մեզ է հասցրել մոգական գործողության հիմնական գծերը, որոնցում հայելու «մահը» հաջորդել է տիրոջ մահվանը: Դամբարաններում կոտրված իրեր դնելու սովորութը լայն տարածում ունի և երբեմն բացատրվում է նաև որպես դամբարանների թալանը կանխելուն միտված գործողություն:
Հայելիներ գտնվել են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց թաղումներից: Ազգագրական նյութերը վկայում են, որ հայելիների բեկորների օգտագործումը բնորոշ է բազմաթիվ ժողովուրդների: Հայելիները կոտրում էին նպակատակադրված՝ իրար հիշելու համար, հատկապես ամուսնուց և հարազատներից երկար ժամանակով բաժանվելիս. ամբողջը մասերի բաժանելով՝ յուրաքանչյուր մասն իր հետ տանում էր ամբողջի մի մասնիկը: Պատերազմի դաշտում կամ օտարության մեջ գտնվող հարազատների հետ հաղորդակցվելու համար հայելին դնում էին ջրի մեջ և գուշակություն անում: Հայերը հայելուն տարբեր հատկանիշեր են վերագրել: Գուշակության մեջ հայելու մաքրությունը կամ պայծառությունը հաջողության նշան են, իսկ խամրելը՝ դժբախտության: Հայկական հավատալիքներում հայելուն իգական հատկանիշ և պտղաբեության ուժ է վերագրվել: Դրանով է պայմանավորված այն հավատալիքը, որ եթե ակռահատիկի ժամանակ երեխան հայելի վերցնի, ապա հաջորդ երեխան աղջիկ է ծնվելու: Հայտնի է հանգուցյալի տանը հայելիները ծածկելու կամ դեպի պատը շրջելու սովորույթը: Ըստ հավատալիքի՝ հանգուցյալի հոգին մինչև թաղվելը մնում է տանը և կարող է իր հետ տանել հայելու մեջ արտացոլված մարդուն:
Տարբեր ժողովուրդների շրջանում կենցաղավարում են ջրի հետ կապված հավատալիքներ, որոնք կապվում են նաև հայելու հետ: Հին հայերը հավատում էին, որ մութ ժամանակ ջրին խփելու դեպքում ջրի ոգիները կարող են վնասել: Այդ հավատալիքից են բխում մի քանի մոգարգելքներ. ջրում երեխային չխփելը, երեխային լողացնելուց հետո գիշերով ջուրը չթափելը: Նախնադարյան մարդը հաճախ իր ստվերին կամ արտացոլված պատկերին նայել է որպես հոգու կամ անձի կենսալի մասի,և դրա համար էլ որոշ ժողովուրդներ հավատում են, որ իրենց հոգին ստվերի, ջրի կամ հայելու մեջ է: Այսպիսով, թաղման ծեսում հայելիների օգտագործումը մոգական գործողություն է՝ նպատակամղված փոխազդեցական կապերը խզելուն. այդ կապերի խզումը կանխում էր հանգուցյալների կողմից ողջերին հասցվելիք մահացու վտանգը:

Լարիսա Եգանյան
Պատմական գիտությունների թեկնածու
(«Եղեգան փող», 2005թ.)

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan

About the Author
  • google-share
Previous Story

Քոչարի պարի ծիսական հենքը

Next Story

Обручение

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com