• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

«Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի». Արսեն Տերտերյան

Posted On 20 Հկտ 2013
Comment: 0
Tag: Արսեն տերտերյան, Գևորգյան ճեմարան, Հրանտ Թամրազյան

Arsen_Terteryan Արսեն Հարությունի Տերտերյանը ծնվել է 1882 թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում, մանր առևտրական – գինեվաճառի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում, ապա ընդունվել է Շուշիի հայկական սեմինարիան: Ավարտելուց հետո, 1902 թ. ընդունվում է Գևորգյան ճեմարան: Այստեղ վառ են դրսևորվում պատանում ձիրքերըէ`գեղեցիկի զգացողությունը, նուրբ դիտողականությունը և արտակարգ հիշողությունը: Նա ճեմարանի առաջադեմ ուսանողներից էր և, ինչպես հիշում են ժամանակակիցները, տոգորված էր ազատամիտ տրամադրություններով և դեմոկրատական հովերով, որոնք ծավալվում էին ողջ Ռուսաստանում և Անդրկովկասում: Մասնավորապես նա հակակրանք էր տածում Էջմիածնի կղերական վերնախավի և պահպանողական մտայնության դեմ:

Դեռ ուսանողական տարիներին Տերտերյանը զանազանվում էր իր գրական փայլուն ելույթներով և գրավոր աշխատանքներով: Բարձր առաջադիմությամբ ավարտելով ճեմարանը, 1905 թ. նա նվիրվում է մանկավարժությանը: Սկզբում աշխատում է Ղարաբաղում, Շուշիի նույն սեմինարիայում, որտեղ ստացել էր իր կրթությունը: Այստեղ երկու տարվա ընթացքում` 1905 – 1907 թթ. Նա դասավանդում է հայոց գրականություն, պատմություն և գրականության տեսություն:

Երիտասարդ ուսուցիչը ցանկանում էր շարունակել կրթությունը, խորանալ գիտության, մասնավորապես հոգեբանության ասպարեզում, շփվել ռուսական շրջանների հետ: 1907 թ. այդ նպատակով մեկնում է Պետերբուրգ և ընդունվում հոգենյարդաբանական ինստիտուտ, բայց խախտված առողջության պատճառով` կիսատ է թողնում ուսումը և վերադառնում Երևան: Այնուհետև իր ամբողջ կյանքը նա նվիրում է կրթության գործին:  1909 թ. մինչև 1920 թ. շուրջ 11 տարի նա աշխատում է Երևանի թեմական դպրոցում` որպես հայ գրականության և գրականության տեսության ուսուցիչ: Մի որոշ ժամանակ Տերտերյանը վարում է նաև դպրոցի վերատեսչի պաշտոնը: Ժամանակակիցները հիշում են, որ դասատվության տարիներին Տերտերյանը դրսևորում էր մեծ վարպետություն, նրա խոսքը ջերմ ոգևորություն էր առաջացնում աշակերտների շրջանում, սեր ու հետաքրքրություն ծնում մայրենի գրականության և պատմության նկատմամբ:

Ահա Արսեն Տերտերյանի նախկին սաներից մեկի` թեմական դպրոցի աշակերտ, ապա համալսարանի շրջանավարտ Գուրգեն Մահարու հուշերը` Տերտերյան մանկավարժի և գրականագետի թողած մեծ տպավորությունների մասին.

«Ես ուզում եմ գրել իմ ուսուցիչներից մեկի` Արսեն Տերտերյանի մասին, որն առաջին իսկ դասից ինձ վրա մեծ տպավորություն է թողել և այդ տպավորությունը չի ջնջվել, չնայած որ հետագայում, տարիներ հետո, մենք հանդիպել ենք ոչ միայն թեմական դպրոցի, ոչ միայն համալսարանի պատերից ներս, այլև կանքում, մինչև անգամ միասին երևանյան շոգը մեղմելու համար գարեջուր ենք խմել …

Ասեմ սկզբից, որ այդ մեծ տպավորությունը Արսեն Տերտերյանը ստեղծում էր նաև այն պատճառով, որ այն ժամանակ մենք կարդում էինք նրա բանասիրական գրքերը` Թումանյանի, Շիրվանզադեի, Շանթի, Տերյանի մասին: Մենք այդ գրքերի վրա կարդում էինք նրա անունը և նրան, առյուծի բաշերով ու արծվի հայացքով ուսուցչին տեսնում ամբիոնի մոտ: Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի, բայց մենք նրան սիրում, ավելին` պաշտում էինք»:

Դասախոսական ձիրքով օժտված երիտասարդ գրականագետը իր բարձր ընդունակությունները դրսևորում է նար գրավոր խոսքի մեջ: դեռ 1905 թ. Ա. Տ. ստորագրությամբ «Տարազում» լույս է տեսնում նրա առաջին հոդվածը «Կուլտուրական, թե անկուլտուրական» խորագրով, ուր գնահատում է հայ ժողովրդի ստեղծած արժեքները: Հետևում են նոր աշխատանքներ, նոր փորձեր: Մի երկու տարի հետո, նա արդեն ձեռք է զարկում խոշոր թեմաներին: Այս տարիներին նա դրսևորում է արտակարգ բեղմնավորություն, որն անշուշտ կապված էր նրա ստեղծագործական էներգիայի և փորձի հարստության հետ: Ասպարեզ են գալիս երիտասարդ գրականագետի գրքերը` հայ խոշոր գրողների մասին. «Միք. Նալբանդյան – ազգություն հրապարակախոսը» 1910 թ., «Շիրվանզադե – հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը» 1911 թ., «Հովհ. Թումանյան – հայրենի եզերքի քնարերգուն» 1912 թ.: Անունների պարզ թվարկումն անգամ ցույց է տալիս գրականագետի հետաքրքրությունների լայնությունը. նա ընդգծված համարձակությամբ ձեռք էր զարկում մեծ թեմաների, փորձում գնահատել հայ արձակը, պոեզիան, հրապարակախոսությունը, անցած դարի գրական-հասարակական երևույթները, հա յբանաստեղծության զարգացման տարբեր շրջանները, հայ քնարերգության նորագույն էջերը և հայ վեպը: Մի խոսքով ձգտում էր շարադրել իր հայացքները հայ գրականության անցյալի, ներկայի և զարգացման հեռանկարների մասին:

Հրանտ Թամրազյան «Գրական դիմանկարներ, հոդվածներ»

About the Author
  • google-share
Previous Story

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Next Story

«Նրա գրական կյանքը սկսվեց գեղեցիկ հեքիաթի նման». Ակսել Բակունց

Related Posts

0

«Նրա գրական կյանքը սկսվեց գեղեցիկ հեքիաթի նման». Ակսել Բակունց

Posted On 20 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com