• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Մեր մեծերը. Պարույր Սևակ

Posted On 17 Հնս 2022
Comment: 0
Tag: Պարույր Սևակ

Բոլոր ազգերի կյանքում եղել են ու կան աստեղային պահեր, երբ նրանք Արարչի շռայլ պարգևին են արժանանում: Հայոց կյանքում այդ աստեղային շռայլ  պահերի ամենամեծ պարգևներից է Պարույր Սևակի օրհնված ծնունդը, նրա դժվարընթաց ստեղծագործական ու անձնական բուռն կյանքը, որոնք երբևէ չեղան կաղապարված, երբեք չվերջակետվեցին, չբանտվեցին, չխոնարհվեցին ժամանակի, «տերերի» ու բարքերի ստրկացնող հորինյալ օրենքների աշխարհում: Բանաստեղծի համար սրբազնագույն ու կատարյալ օրենքը կյանքում մեկն էր` Սերը… Սերն` առ Հայրենիք, մարդկություն, ծնողներ, սիրած էակ, զավակ… Նրա համար այդ սերն էր կյանքում ամեն ինչի չափման միավորը, գոյության ու ապրելու բանաձևը, Երկիր մոլորակը, Տիեզերքը պահող հզոր առանցքը:

Սպասումի և անհրաժեշտության գերկուտակումից դարը ծնում է իր տաղանդներին, հանճարին.

 «Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե հրաշք չկա, կա միայն կարիք»: Այդ օրինաչափության ծնունդ էր Պարույր Ղազարյանը` բացառիկ ընդունակությունների տեր պատանին, որ դարձավ իր ժողովրդի հույզերի, հիշողությունների, սուրբ հիշատակների թարգմանն ու «Եռաձայն պատարագի» երգեհոնը, իր բառերով ասած` «Աստծո քարտուղարը»: Բանաստեղծը, Սևակի բնութագրմամբ, «ժողովրդի ինքնակամ ծառան» է, «կարեվեր ծնողը»: Այսպիսին է բանաստեղծի բախտը, ի վերուստ տրված ճակատագիրը, նրա հավատո հանգանակը.  

Թեկուզև ձեռքդ գրչից էլ զրկեն,

Դու, միևնո՛ւյն է, պիտի՛ որ երգես:

Թո՛ղ  չտան ոչ մի լիազորություն,

Դու, մե՛կ  է, սուտը պիտի՛ որ հերքես:

Մեզ կույր են կոչում,

Բայց տեսնում ենք այն,

ինչ որ շատերը չե՛ն կարող տեսնել:

Մեզ կաղ են կարծում,

Բայց այնտե՛ղ ես դու,

Ուր նրանք երբեք չեն կարող հասնել…

…Բախտի ճամփեքը տարբեր են լինում,

Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:

Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,

Ւսկ դու` որ քեզնով երբևէ հարբե՛ն:

Եվ սերունդները հարբած մնացին սևակյան պոեզիայի` հինավուրց ու թունդ գինի հիշեցնող տողերով:   

Այսօր, երբ մտավորականի սևակյան տեսակը հույժ անհրաժեշտ էր մեր կողքին, ցավոք, մեզ հետ չէ մարգարե բանաստեղծը և, սակայն, երջանիկ միամտությամբ ուզում ես հավատալ, որ այդ լուսավոր հոգին շատ հեռու չէ, քանզի մեծ հայն ու հայրենասերն ասես մեզ հետ էր, մեր մեջ` պատմական փոթորկոտ բոլոր տարիներին և խաչմերուկներում` թոհի ու բոհի…Մեծ հետ էր, և, այնուամենայնիվ, մեզնից շատ բացակա, քանզի թափուր է նրա տեղն ամենուր` գրական Պառնասում, մտքի և պայքարի մարտադաշտում, ուր նա և՛ արքա, և՛ զինվոր, և՛ զորավար կարող էր լինել և՛ զորավոր…Չկար մի բնագավառ, մի մասնագիտություն, որ չհետաքրքրեր զարմանալիորեն խորահմուտ ու խորագետ բանաստեղծին: Մեր ոսկեղենիկ մայրենին, հայոց բոլոր բարբառները, գրաբար հայերենը, միջին հայերենը,  արևմտահայերենն ասես Սևակի երակներում հոսող արյան կանչի հետ էին ծնունդ առել: Ապրելով ստեղծագործական բուռն կյանքով` հասցնում էր նաև զրուցել, վիճել ժամերով ընկերների և այլոց հետ` տարբեր թեմաների շուրջ: Կարճ էր նրա ժամանակը, միշտ քիչ էր թվում այն, կարճ էր և իր կյանքը: Մեծերին յուրահատուկ մի բնազդով զգում էր ասես մոտալուտ օրհասը և գրում. «Այնքան միամիտ եմ, որ թվում է ինձ երբեմն, թե սեփական մահով պիտի մեռնեմ…»:

… Դեպի Չանախչի` Սևակավան, Զանգակատուն տանող բանուկ ու հարթ ճամփեզրի հուշաքարը զսպված հառաչ է ու զսպված ցավ, քարեղեն լաց է ու վերջին ճիչ, վերջին կիսատ մնացած բառ ու բանաստեղծություն…Եթե քարը, ա՛յդ քարը խոսել իմանար, նա անպայման կասեր, որ Սևակն այստեղ չպիտի գտներ իր հանճարեղ էության, մարմնի ողբերգական վախճանը, որ «ինչ-որ բան սխալ է Երկրի առանցքում», որ «ինչ-որ բան սխալ է մինչևիսկ լույսի մեջ», այդ օրվա ու ժամանակի մեջ:

Եթե քարը խոսել իմանար, նա կասեր, անպայմա՛ն կասեր, որ բանաստեղծի բյուրապատում հրաշք հոգին միշտ մեզ հետ է` մեր բարձրիկ երկնքում, մեր անառիկ լեռնածերպերին, մեր երգերում, մեր անցած, ներկա ու եկող բոլոր օրերում:

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,

Բայց առավել` իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբ.

Ժողովրդիս ծերունական

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի`

Նոր շիվերի դալարությամբ,

Նրա ջահել որդիներից

հե՛նց լավերի խելառությամբ…

Ես հպարտ եմ` չհասկացվող և չզգացվող

Իմ ինքնությամբ,

Շատ-շատերից չկարդացվող

Բայց և այնպես

Իմ սեփական ձեռագրով,

Այլոց կողմից չարդարացվող`

Բայց և այնպես

իմ սեփական ծրագրով,

Ուրիշների խնջույքի մեջ

Թո՛ղ ոչ մի դեր չխաղացած`

Բայց և այնպես իմ հնձանով.

Թեկուզ խռպոտ ու բաղաձայն`

Բայց ի՛մ ձայնով…

Թո՛ղ որ անզոր,

Սակայն արդար իմ ցասումով,

Թո՛ղ որ իզուր,

Բայց բնական իմ հասումով

Եվ անտարբեր լրջության դեմ`

Թո՛ղ որ գուցե անհետևանք ու ապարդյուն,

Բայց և այնպես իմ տաք վեճով,

Անփառունակ երկարատև կյանքի դիմաց`

Իմ մկրատված կյանքի վերջով…

Կարինե  Ավագյան

 

About the Author
  • google-share
Previous Story

Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց…

Next Story

Օդեղեն ու մեղեդային քարի վարպետը

Related Posts

0

Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից»

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Ապրեց անվերջ կորուստներով, ինչպես ճակատագրական բոլոր քառասունյոթ տարեկանները` Սևակը, Մինասը …

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

«Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով

Posted On 02 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

«Ես նայեցի նրան, և ինձ շատ նման թվաց եթովպացու` նիհար, գանգրահեր, մեծ այտոսկրերով». Պարույր Սևակ

Posted On 21 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com