• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Ապրեց անվերջ կորուստներով, ինչպես ճակատագրական բոլոր քառասունյոթ տարեկանները` Սևակը, Մինասը …

Posted On 03 Նյմ 2013
Comment: 0
Tag: Հակոբ Սալախյան, Մինաս Ավետիսյան, Պարույր Սևակ, Սուրեն Աղաբաբյան

ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆՀակոբ Սալախյանը պահում էր նոթատետրեր, դրանցում գրանցելով իր անհամար ծանոթ-բարեկամների հասցեները, «վաղվա անելիքները», իրեն առանձնապես դուր եկած փիլիսոփայական դարձվածքները և մեծ գրողների ու արվեստագետների ասույթները:

Նոթատետրերից մեկում բազմաթիվ այլ դարձվածքների կողքին նա գրանցել էր նաև հետևյալ դարձվածքը. «Կյանքում ավելի կորցնելն է անհրաժեշտ, քան ձեռք բերելը: Հատիկը ծիլ չի տալիս, եթե չի մահանում …»:

Թեև անհայտ է այս դարձվածքի սկզբնաղբյուրը, բայց ամենայն շնչով կարող է համարվել Հակոբ Սալախյանի «հայտնագործությունը», ներքնամտորումը, այնքնա ճշգրիտ է արտացոլում նրա կյանքի բովանդակությունը:

Արդարև, Հակոբ Սալախյանն ապրեց «մահացող հատիկի» օրենքով. անվերջ կորուստներով, ինչպես ճակատագրական բոլոր քառասունյոթ տարեկանները` Պարույր Սևակը, Մինաս Ավետիսյանը …

Նրա ապրած քառասունյոթ տարիների (ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի1-ին, մահացել է 1969 թ. սեպտեմբերի 1-ին) գիտակցական հատվածը` ուսանողական շրջանից մինչև «Դրուժբա նարոդով» ամսագրի փաստական ղեկավարությունը, անցավ իբրև գրականության նվիրման սրբազան արարողություն, ուր իսպառ բոցավառվում էին անձնական շահախնդրությունները, ներքին ջղաձգումները, դիրքամոլական հակումները:

Գրականությունը նրա առաջին և անփոխարինելի սերն էր: Եթե ուզեր, կարող էր լինել ամենահռչակված դասախոսը, կարող էր նվաճել այլևայլ դիրքեր, սակայն գերադասում էր լինել գրականության ծառայության մեջ:

Այդ ծառայության գագաթը, իհարկե, «Դրուժբա նարոդով» չափազանց դժվարին, բազմահասցե ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալությունն էր: Շուրջ տասը տարի` 1959 թվականից մինչև 1969 թվականը լինելով խմբագրի տեղակալի պաշտոնում, Հակոբ Սալախյանը, կարելի է ասել, կրում էր ամսագրի հրատարակման ծանրության մեծ բաժինը: Նրա աշխատանքային օրը սլսվում էր մինչև ուշ գիշեր «մի շնչով» ընթերցված ձեռագրերի մասին դրանց հեղինակների հետ ունեցած առավոտյան գործնական զրույցներով, շարունակվում խմբագրական նիստերով, հեռախոսային խոսակցություններով` գերազանցորեն այլ քաղաքների գրողների հետ, ավարտվում գիշերային համր լռության մեջ ղազախ, ուկրանիացի, բաշկիր, վրացի, չուքչի և այլազգի բազմաթիվ գրողների նոր ձեռագրերի ընթերցանությամբ: Միապաղաղ` միօրինակ ռիթմի այդ հոգնեցուցիչ աշխատանքը ոչ միայն չէր բարկացնում նրան, այլ հավելյալ լիցքեր էր հաղորդում նրա հիվանդ, օրեցօր ուժասպառվող մարմնին` ստեղծելու բազմազգ սովետական գրականության ռուսական ֆոնդը, կյանքի ուղեգիր տալու ազգային հանրապատություների բոլոր նշանակալից բանաստեղծական ու արձակ ստեղծագործություններին:

Միանգամայն տեղին էր Նիկոլայ Աթարովի գրավոր այն միտքը, թե Հակոբ Սալախյանի պես ինտերնացիոնալիստ գրական գործչի կերպարը հենց այն էր, ինչի մասին երազում էր Մաքսիմ Գորկին:

Սուրեն Աղաբաբյան «Դասականներ և ժամանակակիցներ»

About the Author
  • google-share
Previous Story

«Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով

Next Story

Ամեն երեկո վերադարձրել է իր երիտասարդությունը. այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է

Related Posts

0

Մեր մեծերը. Պարույր Սևակ

Posted On 17 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

«Քռի ջուր խմածներից» մեկը` Գաբրիել Սունդուկյանը

Posted On 09 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից»

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

«Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով

Posted On 02 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com