• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Posted On 16 Նյմ 2022
Comment: 0
Tag: Հրաչուհի Փալանդուզյան

Վիպակ

2.
Նաիրան խորասուզվեց հայտարարությունների ծովում:
— Սա ի՞նչ է,- զարմացավ՝ կարդալով մի ժլատ տող, թե իրենց 11-ամյա դստրիկին հայերենի տնային ուսուցչուհի է պետք: Ուրիշ ոչ մի տեղեկություն, միայն՝ հեռախոսահամար:
11 տարեկան աղջիկ, հայոց լեզու, տան միջավայր: Կարծես թե լավ տարբերակ է, տեսնես ինչքա՞ն կվճարեն: Մտածեց, բայց չզանգեց, ով իմանա ինչ հղփացած հարուստներ են, աղջիկը մի երես առած պատուհաս կլինի, վարձատրությունն էլ ողորմություն, ոչ թե աշխատավարձ:
Էլի փնտրեց, երկար փնտրեց, մի քանի համարներով զանգեց՝ անձնական տվյալները չհամապատասխանեցին: Նաիրան կռահեց, որ հայտարարությունների մեծ մասը կեղծիք է, իրավական շղարշ, պատկան մարմիններին ցույց տալու համար, թե օրենքով են գործում, մինչդեռ 

արդեն իրենց ընտրած կադրերն ունեն: Լսած պատասխաններն այս կարգի էին.

— Լեզվաբա՞ն, ոչ, ներեցեք, մեզ տնտեսագետ է պետք:
— 29 տարեկա՞ն, ոչ, ներեցեք, մեզ մինչև 23 տարեկան գեղեցկուհի է պետք:
— Քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունեք, հայամե՞տ, ոչ, ներեցեք, մեզ… դա կարևոր չէ…
— Խնամքին երեխաներ ունե՞ք, հաշմանդամ մա՞յր, ոչ, ներեցեք, մեզ անընտանիք կանայք են պետք, թեկուզ 59 տարեկան…
Խելագարվել են, սա ի՞նչ աշխարհ է, մղձավանջ, ասես սարսափ ֆիլմ լինի: Նաիրան հեռախոսն անջատեց, մոր պատվերները կատարած՝ ժամը վեցն անց կեսին տուն մտավ:
Բարեբախտաբար տիկին Ալմաստը կատարվածը չկռահեց, մի քիչ զարմացավ, որ դեղերը սովորականից շատ են:
— Հո պարգևավճար չեն տվել, Նարա ջան:
— Տվել են, մամ, ամբողջ երկու ամսվա աշխատավարձի չափով:
— Հա՞, իսկ ի՞նչն է ծիծաղելի… Ուշքի արի, աղջիկ ջան, կարգին պատասխան տուր:
Նաիրան վազեց մոր վզովն ընկավ, ուսերը մի լավ կճմտեց, միանգամայն երջանիկ դստրիկի դեր խաղաց:
Բարի գիշերի բառերն ասաց խնդուն ձայնով, բայց մինչև առավոտ աչք փակել չհաջողվեց: Ապակեպատ պատշգամբում իր համար մի մահճակալի ու փոքրիկ սեղանի տեղ էր հաջողացրել, այդ բնում էր գրել գիտաթեզի ամբողջ 200 էջը, մնացել էր վերջին գլուխը: Թղթերն ու կրիչներն անտարբերությամբ հավաքեց, լցրեց ստվարաթղթե ծռմռված արկղի մեջ ու ընկավ պատրանքների աշխարհը:
Լուսադեմին աչքը կպել էր, մոր տնքոցից զարթնեց: Սա ո՞ր թվականն է, մի՞թե վիրահատության հինգ տարին անցել է: Օրացույցը պատասխանեց՝ անցել է:
Էլի շտապօգնություն, էլի զարմանազան հետազոտություններ, մեկ այլ, համեմատաբար թեթև վիրահատության շտապ կարիք: Մոր առաջ այս անգամ անտաղանդ դերասանություն արեց, խոստումներ տվեց, բժիշկներից ժամանակ խնդրեց ու դուրս եկավ: Ստացած գումարից ձեռքին բան չմնաց, թևաթափ նստեց հիվանդանոցի բակում դրված նոփնոր նստարանին, գլուխն ափերով սեղմեց:
Տղամարդու անհանգիստ ձայն հասավ ականջին.
— Ներեցեք, վա՞տ եք զգում, ինչի՞ կարիք ունեք:
Արագ կանգնեց, ամաչելով ժպտաց.
— Շնորհակալ եմ, լավ եմ…,- չգիտես ինչու՝ ավելացրեց,- մամաս է վատ:
— Մի րոպե, ձեր մաման ութերորդ պալատի հիվանդն է, չէ՞:
— Այո:
— Ես օրվա հերթապահն եմ: Լավ է, որ ձեզ տեսա, գիտե՞ք, վիրահատությունը պետք է անհապաղ արվի, շատ ժամանակ չկա, խոսքը սրտի մասին է:
— Գիտեմ, ես էլ հենց դրա մասին էի մտածում:
— Նստարանին կուչ գալով ոչինչ չեք որոշի, դիմեցեք հարազատներին, կարեկից մարդկանց…
— Իհարկե, բժիշկ, իհարկե…
Նա լավություն արած մարդու քայլերով հանգիստ հեռացավ, Նաիրան հեռախոսը հանեց, իր համար էլ անսպասելի վճռականությամբ գտավ 11 տարեկան անգրագետ աղջնակի համար ուսուցչուհի փնտրողների համարը:
Գոնե կիսագրագետ լինի, մտածեց ու համարը հավաքեց:

Շարունակվող

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Related Posts

0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Posted On 20 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Posted On 18 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Posted On 17 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ

Posted On 14 Նյմ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com