• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Սերգեյ Փարաջանովը հենց այստեղ է նկարահանել «Նռան գույն» ֆիլմի որոշ տեսարաններ

Posted On 20 Նյմ 2013
Comment: 0
Tag: Ախթալայի վանական համալիր, Սերգեյ Փարաջանով «Նռան գույն»

IMGP3224_001Ախթալան X դարի պարսպապատ վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում` Երևանից 185 կմ հյուսիս: Այն երեք կողմից շրջապատված է խորը գեղատեսիլ ձորերով, իսկ հյուսիսից բացվում է լայնածավալ մի հարթավայր: Ախթալայի վանական համալիրը Հայաստանի ուղղափառ վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հասայատանի Վերածնության շրջանի հետ` մի քանի դար առաջ անցնելով եվրոպականից: Այստեղ է որոշ ժամանակ պահպանվել Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին:
Դեռ նախապատմական ժամանակներում այս վայրերում արծաթ և գունավոր մետաղներ էին արդյունահանում: Վրաց թագավոր Հերակլ II-ը Տրապիզոնից բազմաթիվ հույներ տեղափոխեց այստեղ: Շուտով ֆրանսիացիները գնեցին Ախթալայի հանքատեղը, իսկ Ալավերդունը` հույները: Այս իրադարձությունների հետ է կապված ժամանակակից ավանդությունը, թե իբր Ախթալայում է ծնվել այն ժամանակ Ֆրանսիայի դեռ ապագա նախագահ Շարլ դը Գոլը: Իսկ շուտով հնարավոր է գյուղում կանգնեցվի Ազատության արձանը, քանի որ այն ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից և ընծայել Միացյալ Նահանգներին:
1887-1889 թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ և երկրաբան Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով, որոնք թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: Այստեղ նաև հայնտաբերվեց մեկ դամբարան, երբ մարդկանց դեռևս թաղում էին նստած դիրքով: «Այս տեղանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում մետաղների ծագումն ուսումնասիրելու համար: Լինելով ավելի հին, քան Եվրոպան և Հունաստանը, այն դեռևս պահպանում է քաղաքակրթության այն հետքերը, որոնք դարձել են նաև մեր օրրանը»,- գրում էր Ժակ դը Մորգանը: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն է, այլև միաժամանակ «ջերմաչափ», որը ցույց էր տալիս պատմական և մշակութային իրավիճակը Հայաստանում: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը հիմնադրել են Կյուրիկյանները X դարում: XII դարի վերջին Զաքարյան իշխանական տոհմի ազդեցությունն ուժեղանում է: Նրանք հայ-վրացական ուժերի գլուխն անցած ազատագրում են Հյուսիսային Հայաստանի տարածքները սելջուկներից: Պղնձահանքն անցնում է Իվանե Զաքարյանին: Դիվանագիտական նկատառումներից ելնելով` Զաքարեն մնում է հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ, Իվանեն ընդունում է հունադավանություն:
Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:
Ախթալայի վանական համալիրն իր ճարտարապետությամբ, գեղատեսիլ բնապատկերներով և առեղծվածային լեգենդներով ոգեշնչել է հայ կինեմոտոգրաֆիայի «Պազոլինիին»` Սերգեյ Փարաջանովին, ով հենց այստեղ է նկարահանել «Նռան գույնի» որոշ տեսարաններ:
Հույներն անվանում են վանքը «Մերամանի», իսկ հույն հանքափորներն այստեղի պատերին արձանագրություններ են թողել: ՍեպտեմբԵրի 20-ից 21-ը հայերը, հույներն ու վրացիները ուխտագնացության են գալիս այստեղ: Այսպիսով, Ախթալայի վանքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ ժողովուրդը կերտել է այնպիսի արժեքներ, որոնք դուրս են ազգայինի սահմաններից: Ախթալան` իր ճարտարապետությամբ, քանդակներով և որմնանկարներով հայ արվեստի ամենավառ դրսևորումներից է:

Նյութը` Սիրանույշ Առաքելյանի

About the Author
  • google-share
Previous Story

Հաղպատի վանք

Next Story

Звартноц

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com