• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Ակսել Բակունց. Մթնաձոր
Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ

«Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան

Posted On 20 Oct 2013
Comment: 0
Tag: Անի մայրաքաղաք, Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ»

200914306Սկիզբը` «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան

Նա ոչինչ չասաց սարդերի մասին: Նրանք բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում, նույնիսկ բնակիչների հավաքած ոսկուև արծաթի շեղջում:  «Ո՞վ է տեսել մուկը փիղ ուտի» -երկար ճառն Անիի հերոսական անցյալի մասին եզրափակեց քահանան: Նա անձամբ վարակված էր, և նրա ճառից թափվում էին քնաբեր դեղահաբեր: Լսողները և նրա աջը համբուրողները կուլ տվին առատորեն մատուցվող դեղահաբերը, վարակվեցին հանգստությամբ և մոռացան և ծերունու տխուր գուշակությունը: Աստիճանաբար, մի քանի օրում ամեն ինչ խաղաղվեց, մտավ սովորական հունը, մշտենջենական նիրհի և մոռացության շերտով վարագուրվեց անցյալը, կարծես ոչինչ չէր պատահել:

Վարակից զերծ էր կարճատես ծերունին: Այդ առավոտ ներկա չէր ժամերգության: Նա օրեր ու ամիսներ շրջում էր փողոցներում և ճչում հուսալքված.

– Մարդիկ, փրկեցեք, Անին կործանվում է, ես իմ աչքով տեսա կենդանի ու շարժուն պատը մեջ պարիսպներուն: Դեղահաբերի ազդեցության տակ մրափող քաղաքը չէր լսում նրան, չէր արձագանքում : Ընդհակառակը, հանդիպելիս՝ կես քուն, կես արթուն տղամարդիկ շեղում էին ճանապարհը, կես քուն, կես արթուն կանայք աղ էին ցանում ետևից և խաչակնքում երեսները. նրանց առջև սատանա էր, ոտքը կապվեր, լռեր, հանգստանար:

– Չարքով է ընկել,- ասում էին կիսանինջ տղամարդիկ, կանայք,- անհեթեթ գուշակություն արավ քաղաքի կործանման մասին: Ծերացել է և ցնդել: Տեր աստված, կապիր չարի ոտքը, փակիր անմիտ գուշակության ճանապարհը: Շուրջը շաղ եկող լուտանիքի, ծաղրական բացականչության տակ ծերունին իսկապես ցնդեց, մազերը գզգզվեցին, ակնոցը վայր ընկավ, մորուքը կզակի տակ երկսայր ճյուղավորվեց: Վերահաս խելագարության նշաններ էին, եկան, գրանցվեցին անեցիների ամեն ինչ նկատող, կիսախուփ աչքերում: Մշտական լուտանիքի ու ծաղրուծանակի միջով ծերունին առանց ակնոցի քայլում էր դժվարությամբ, խարխափելով: Անարգանքն անծայր քարանձավ էր, և հաղթահարելը հեշտ չէր հիանալի տեսնող կողմնորոշվող ու մարդու համար, ու՞ր մնաց` կարճատես ծերունու: Եվ մի առավոտ, սովորական ժամերգության գնալիս`  նրան գտան փողոցում, անզգա ու անշունչ. կառք էր անցել վրայով: Թաղման ծաղսերը հոգալիս` պարզվեց, որ ծերունին հինգ բյուր դահեկան ունի տանը` երկաթյա սնդուկում, և այդ գումարը կտակել է Անիին` աղետի առաջն առնելու: Ոսկու փայլը լուսավոր ճառագայթ էր, հատեց բնակիչների նախկին պատկերացումը: Ճառագայթը մտավ ս. Փրկիչ եկեղեցու գավիթը և լուսավորեց ճառասաց քահանայի դեմքը:

– Խեղճ մարդ,- ասաց քահանան,- ոտքի ծայրից մինչև գլխի մազերն անեցի էր: Նրան սխալ հասկացանք: Նա ճշմարտությունն էր`դաժան, սառը և մերկ:

Եվ բոլորին ցույց տվեց սարդերի հյուսած ցանցը գավթում ու զանգակատանը: «Ահա,- ավելացրեց,- ծերունու գուշակության ապացույցը: Նրա կտակած գումարով նոր եկեղեցի կկառուցենք Անիի փրկության համար»:

  • google-share
Previous Story

(Рус) Книга скорбных песнопений

Next Story

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Related Posts

0

«Անին իմ ճակատագրական պանդխտության վերջնակետն է». Արմեն Մարտիրոսյան

Posted On 12 Mar 2014
, By Christina Abrahamyan
0

«Աչքերում տեղադրեց ամբողջ քաղաքը». Արմեն Մարտիրոսյան

Posted On 26 Jan 2014
, By Christina Abrahamyan
0

«Արթնացեք, իբրև մարդկանց շուրթերին հնչող ամենօրյա շարական ՝ վերադարձնելու պապենական անցյալը». Արմեն Մարտիրոսյան

Posted On 22 Jan 2014
, By Christina Abrahamyan
0

«Չափում է ժապավենի պես առջևը փռված քնկոտ ու անլվա լռությունը». Արմեն Մարտիրոսյան

Posted On 18 Nov 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,448 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,324 views
  • Աֆրիկացի հայը - 4,014 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,472 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,229 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

 ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

Header

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է on Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ on Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան on «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com