• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Ակսել Բակունց. Մթնաձոր
Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ

Խոհ աշխարհի վերջից առաջ

Posted On 22 Oct 2013
Comment: 0
Tag: Գրետա Մեջլումյան, Գրիգոր Նարեկացի, Հովհ. Թումանյան

x10_big7Սկիզբը` Հանճարի և անճարի գուգահեռականներում

Անճարն ու աշխարհը

Դու ստեղծող ես,

իսկ ես… անարգ կավ:

Գրիգոր Նարեկացի

Եվ այսպես – մարդն անշնորհակալ եղավ Տիեզերքի Ճարտարապետին:

Նրան, ով համակարգեց Համաշխարհային Քաոսը, իրարից զատեց լույսն ու խավարը, արարեց կենդանական և բուսական աշխարհը, կերտեց նաև մարդ արարածին` «հանգույն իր անձի և իր պատկերի», ու երազեց տեսնել նրան, իբրև յուրովի մի կիսաստված, որը պիտի ապրեր վասն սիրո և լույսի, վայելեր կյանքը, որպես Վերին Ուժից տրված աստվածատուր պարգև ու պիտի դառնար մոլորակի տերն ու թագավորը:

Տիեզերական համաստեղության մեջ մարդն իբրև ուրույն տեսակ, հիրավի, միակն է իրեն տրված բացառիկ շնորհով` բանականությամբ, և անշուշտ, պիտի ունենար իր պատվավոր տեղն ու դերը Արարչի անդաստանում: Սակայն աստիճանաբար հեռանալով Տիրոջ պատվիրաններից` նա ոչ միայն կորցրեց աստծո դրախտային հովանին, այլև իր ագահության և անհագուրդ ցանկությունների պատճառով դատապարտեց իրեն ընդմիշտ կործանման: Նա ոչ միայն չսթափվեց կամ չզգաստացավ, այլև Երկրի վրա անցնելիք իր ճամփան դեպի progressus` վավերացրեց մարդասպան Կայենի ծնունդով… Առաջին մեղսագործը, ով ձեռք բարձրացրեց իր նմանի, առավել ևս` եղբոր վրա, ու առաջինը տեսավ, թե ի′նչ գույն ունի հողի վրա թափվող մարդկային արյունը:

Ու դարերը, իրար հաջորդելով, փաստորեն, բան չտվին մարդկությանը, բացի իրար հոշոտել-բզկտելուց: «Մարդակեր գազան մարդը», բարձրանալով «էվոլուցիոն» սանդուղքի լոկ առաջին աստիճանը, ստացել է ընդամենը մարդասպանի status cvo-ն… Եվ հայոց հանճարը լակոնիկ չորս տողի մեջ պիտի ամփոփեր ասուն-արարածի կերպարը ժամանակի բոլոր չափումների մեջ.

Բերանն արնոտ մարդակերը էն անբան,

Հազար դարում հազիվ դառավ մարդասպան.

Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,

Ու… հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Հովհ..Թումանյան

Ինքս փակեցի ելքը ճամփեքիս,

Կամովին բացի վիհս կորստյան:

                                                                                               Գրիգոր Նարեկացի

Մարդու միտքը փակուղի մտավ դեռ «էն գլխեն», երբ երջանկության իր գերագույն իմաստը տեսավ «ոսկե հորթի» պաշտամունքի մեջ: Նա շեղվեց իրեն վերապահված բնականոն ընթացքից և յուր բարօրության բանաձևը լուծեց լոկ «պլուտոսյան» ձևակերպումների մեջ` ստրկանալով ու քծնելով Մամոնային:

Գրեթե բոլո՜ր-բոլո՜ր դարերում շահի տենդն է ծնել կործանարար հետևանքներ` պատճառ դառնալով աղետալի պատերազմների, բազում պատուհասների ու չարիքների: Չեն վերջանում տևական բնույթ կրող ճգնաժամերն ու լճացումները,  ամենուր ելումուտ է անում մա′հը, սո′վը, որբությու՛նը, թշվառությու՛նը, աջ ու ձախ մոլեգնում են ախտածին համաճարակները: Իսկ ամեն մի էակի մահով ոչնչանում է մի աշխարհ:

Խղճմտանքից և ողջախոհ բանականությունից զուրկ` ցնդած, շահամոլ, մոլագար «հանճարները», իշխելով ու առաջնորդելով բազմաքանակ մարդկային «մսեղեն» զանգվածների, տենդագին մրցավազքի մեջ, առանց շունչ քաշելու, հևասպառ պատառոտում-բզկտում են երկրի որովայնը, դուրս թափում նրա փորոտիքը, պատրաստ են անգամ հօդս ցնդեցնելու այն` հանուն մի բուռ ոսկու: Եվ ի՜նչ ամոթ… Այս ամենը, ի վերջո, աղեստամոքսային տրակտի անհագուրդ պահանջները բավարա­րե­լու համար: Իրենց անասնական բնազդները «շոյելու» համար, նրանք գործի են դնում ամենաբազում հնարանքներ՝ մարդակեր, բարբարոս ձևերից մինչև ժամանակակից «արտիստիկ» խաղեր, ագգային գենոտիպի վերացումից մինչև եղեռն, արդի վիրտուոզ տեխնիկայից մինչև աշխարհի վերջնական կործանում:

Զօր ու գիշեր խեղվում-հաշմվում են սրբասուրբ էություններ՝ Բնությու′ն, Գեղեցկությու՛ն, Մայրությու՛ն, Մանկությու՛ն:

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին,

Ի՞նչ պատասխան պիտի ես տամ՝ հող ու ծաղիկ տվողին…

Հովհ. Թումանյան

Գրետա Մեջլումյան

«Հանդես»         գիտական հոդվածների ժողովածու

  • google-share
Previous Story

Կյանքը Էդուարդ Օլբիի համար բացարձակ, հաստատուն մեծություն չէ, այլ պարադոքս

Next Story

«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Related Posts

1

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Posted On 19 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,448 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,324 views
  • Աֆրիկացի հայը - 4,014 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,472 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,229 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

 ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

Header

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է on Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ on Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան on «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com