• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը». Երվանդ Օտյան

Posted On 29 Հնվ 2014
Comment: 0
Tag: Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր», Երվանդ Օտյան

1549289_716565695028736_1003459745_n(Իմ հիշողություններից)

Տասն ու երեք տարի սրանից առաջ, այն է 1919 թվականին, որոշեցի կատարել երկարատև ճամփորդություն մի շարքանձնական անախորժություններ ցրելու և հոգեպես հանգստանալու նպատակով: Ծրագրել էի անցնել Կ. Պոլիս, այնտեղիցԻզմիր և Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիան և Սիրիայի ափերով գնալ երկու-երեք ամսով Եգիպտոս: Այնտեղից մտադիրէի Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս:

Ճամփորդությանս վերջնակետն էր Ամերիկան, կամ, ճիշտն ասած, Կալիֆորնիան:

Ինչպես տեսնում եք, ծրագիրս բավական մեծ էր. նրա իրագործումը պահանջում էր առնվազն մեկուկես տարի, ուստի վճռել էիԿ. Պոլսում մնալ ոչ ավելի, քան երկու շաբաթ: Սակայն հայտնի է, որ մարդը նախադրում է, հանգամանքները կարգադրում են:Իմ հանգամանքները, բացի բարոյականից, և նյութականից էին, հետևաբար ստիպված էի Թուրքիայի մայրաքաղաքում նստելմոտ երեք ամիս:

Ես իջևանել էի Թոքաթլյանի հյուրանոցում, որ իր մաքրությամբ և եվրոպական հարմարություններով (Կ. Պոլսում) ամենայնիրավամբ առաջինն էր համարվում:

Ժամանմանս հետևյալ օրն էր: Նստած էի իմ համարում և կազմում էի այն տեղերի և անձանց անունները, որոնց մտադիր էիայցելել: Երվանդ Օտյանի անունն առաջին շարքումն էր:

Ես կարդացել էի Երվանդ Օտյանի գործերը այն հաճույքով, որով չեմ հիշում, թե կարդացած լինեմ մի ուրիշ արևմտահայարձակագրի գործերը: Բնական է, որ առաջին այցերիցս մեկը նրան պիտի տայի: Իմ կարծիքով որպես երգիծաբան ԵրվանդՕտյանը ավելի ինքնատիպ էր, քան Հակոբ Պարոնյանը, թեև ոչ սրա չափ սրամիտ և հնարագետ, հարկավ նա էլ է ենթարկվելՄոլիեռի ազդեցությանը, բայց ոչ անհաշիվ ու անվերապահ: Ինչ վերաբերում է պոլսական ժամանակակից մյուսարձակագիրների համեմատությանը, Երվանդ Օտյանն ունի մի մեծ արժանավորություն -ոճի զարմանալի պարզություն: Միբան, որից համառորեն խուսափում են շատերը պոլսահայ արձակագիրներից, պարզություն ասված բանը շփոթելովգռեհկության հետ և չզգալով կամ չկամենալով զգալ, օր գեղարվեստական երկի գլխավոր արժանիքը հենց այդ պարզության մեջէ:

— Մտեք, — գոչեցի ես, լսելով սենյակիս դռների բախումը:

Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիսունուհինգ տարեկան: Նա ավելինիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ: Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ ասել նրադերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք: Առանձնապես տձև էր նրա պահանջվածից ավելինեղ ու կարճ պանթալոնը իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա:

Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին: Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրաարտաքինի նկարագիրը: Բացի այդ, չէ որ եզակի մարդիկ իրանց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրսէ ելնում մի փայլում, երբ նայում ես նրանց աչքերին:

Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն կեռ:

— Երվանդ Օտյանը, — ասացի ես, ուրախանալով և ընկերաբար գրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա:

Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.

— Գո՞հ եք հյուրանոցեն:

— Ավելին պահանջելու կարիք չեմ զգում:

— Ծովը հանգի՞տ էր, չնեղվեցաք ճամփին:

— Ամենևին:

— Բոսֆոր հավանեցա՞ք:

— Զմայլելի էր:

— Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար:

— Ինչո՞ւ:

— Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն: 519

— Բայց…

— Ոչ, ոչ, մի ըսեք: Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան…

Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.

— Սակայն չեմ կամենար ըսեի թե դուք ալ նույնը պիտի ընեք: Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք:Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք:

— Շնորհակալ եմ:

շարունակելի

Ալեքսանդր Շիրվանզադե  «Հուշեր»

About the Author
  • google-share
Previous Story

«Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ». Հայրիկ Մուրադյան

Next Story

«1926 թ. սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի». Եղիշե Չարենց

Related Posts

0

Խրիմյան Հայրիկը հումորիստ էր

Posted On 28 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

Իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով

Posted On 20 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

«Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ». Րաֆֆի

Posted On 26 Դկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com