• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան

Posted On 03 Ապր 2014
Comment: 0
Tag: «Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան

1493162_455732674557314_1926227385_nՄեզանում հոբելյաններն առիթ են վերհիշելու մշակույթի մեր մեծերին, անուններն այն մարդկանց, որ այդ մշակույթի լուսապսակներն են: Նման առիթ է հայ թատրոնի ամենանվիրական անուններից, ազգային թատրոնի փառք ու պարծանք Վահրամ Փափազյանի ծննդյան 120-ամյակը, որ լրացավ օրեր առաջ:
Փափազյանի մասնակցությամբ ներկայացումների ազդագրեր և ծրագրեր (1916-1964 թթ.), բեմական կերպարների, հարազատների, գործընկերների հետ լուսանկարներ, նամականի, կենսագրական և ստեղծագործական բնույթի փաստաթղթեր, դերերի տեքստեր` ընծայագրված, ուղղումներով, «Սրտիս պարտքը» գրքի ձեռագրերը, ինչպես նաև դստեր` ՌՍՖՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Մարիա Փափազյանի արխիվային փաստաթղթերը, ահա ոչ լրիվ ցանկը այն արխիվային նյութերի, որ 2004-ին, Սանկտ-Պետերբուրգից բերվեցին Երևան` դառնալով Հայաստանի ազգային արխիվի սեփականությունը:
Շեքսպիրյան աշխարհին Փափազյանը նվիրված էր ոչ միայն էությամբ, այլև գրչով: Տաղանդավոր դերասանը նույնքան տաղանդավոր արձակագիր էր: Նրա «Հետադարձ հայացք», «Իմ Օթելլոն», «Համլետն ինչպես տեսա», «Լիր արքա» լայնաշունչ գրական-թատերական երկասիրությունները հայ շեքսպիրագիտության համար կարևորագույն նշանակություն ունեն: 1964 թ. Հայպետհրատը լույս ընծայեց Փափազյանի` 511 էջից բաղկացած «Իմ Օթելլոն» գիրքը: Այս առիթով հպարտության, անթաքույց ուրախության լուռ վկան է «Իմ Օթելլոն» լույս տեսնելու առթիվ հեղինակի մակագրությամբ եզակի լուսանկարը, որ ներկայացնում ենք «Գրական թերթի» ընթերցողներին: Նույն առիթով է արվեստագետ, փափազյանական արվեստի մեծ գիտակ և երկրպագու Ռուբեն Զարյանի 1964 թ. հուլիսի 23-ի նամակը:
«Շատ սիրելի Վահրամ Կամերովիչ. Ստացա նամակդ: Կարդացի և ուրախացա, շատ զգացվեցի: Պետք է ասեմ, որ հոդվածն այստեղ էլ բավական լայն արձագանք է գտել, և շատերը նրան վերագրում են ավելի խոր իմաստ, քան սիրելի ողբերգակի դատի պաշտպանության հարցն է: Հեռախոսային զանգերից հանգիստ չունեմ: Մի խոսքով, լավ եղավ, որ գրվեց: Եվ, ըստ երևույթին, գրվեց ժամանակին: Օգտվելով քո լավ տրամադրությունից, հիշեցնում եմ երևանյան պայմանավորվածությունը: Ի՞նչ եղավ խոստումդ` երկու-երեք գիրք ուղարկել իմ շեքսպիրյան գրադարանին: Ճիշտ է, շրջագայությանս հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ չկարողացա գալ Օլգինո ու վերցնել գրքերը, ինչպես պայմանավորվել էինք, բայց տղամարդու խոսքը, կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է տղամարդու խոսք էլ մնա: Կատակ եմ անում: Դու քո տված խոսքը, թեև ուշացումով, բայց միշտ էլ կատարել ես: Պարզապես քո մասին սխալ պատկերացում է ստեղծվել: Երևի դժվարանաս ուղարկել, դրա համար, իմ հանձնարարությամբ, քեզ կայցելի մեր ինստիտուտի աշխատակցուհիներից Մանյա Ղազարյանը, որին խնդրում եմ հանձնել ինձ տալիք գրքերը: Լավ կլինի, որ մակագրես: Այդ գրադարանը որպես հատուկ մասնագիտական շեքսպիրյան գրադարան, ինձնից հետո հավանաբար անցնի թանգարանին և պահվի առանձին, որպեսզի նրանից օգտվեն մեր ապագա շեքսպիրագետները: Թող իմանան, որ դու էլ քո մեծասիրտ նպաստն ես բերել այդ շնորհակալ գործին: Բարևիր Անահիտին և ասա, որ իր նամակը խիստ հուզեց ինձ: Ասա նրան, որ մնա իր նամակի բարձրության վրա և օգնի գրքերն ուղարկելուն:
Գրկում և համբուրում եմ երկուսիդ:
Քո՝ Ռ.Զարյան»
Վահրամ Փափազյանն իր մահկանացուն կնքեց 1968 թ., երբ Երևանը պատրաստվում էր մեծ շուքով տոնել նրա 80-ամյա հոբելյանը: Այս առիթով Լենինգրադ (Օլգինոյի առանձնատուն), արդեն վատառողջ վարպետին այցելության էր եկել Ռուբեն Զարյանը: Այդ հանդիպման մասին Փափազյանի դուստրը` Մարիան, գրում է.
«Մեզ համար դժվարին այդ օրերին, ինչպես միշտ, հավատարիմ մեր երկարամյա բարեկամությանը, մեզ հյուր եկավ Ռուբեն Վարոսովիչ Զարյանը: Նա կենդանության շունչ հաղորդեց մեր տանը: Հայրիկն առույգացավ, սկսեց մեծ հետաքրքրությամբ հարցեր տալ հյուրին բոլոր նորությունների մասին, ինքն էլ ուշադիր լսելով Ռուբենին: Նա կարծես մոռացել էր իր հիվանդության մասին, ուրախ էր ու սրամիտ, խոսում էր ծրագրերի մասին, և երբ Ռուբեն Վարոսովիչն անսպասելի հիվանդացավ, հայրիկը կշտամբեց նրան` հյուսիսի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի համար, անհանգստանալով նրա առողջության համար: Բժշկին, որը հաճախ այցելում էր նրան, անընդհատ կրկնում էր. «Ո՛չ, ո՛չ Լյուդմիլա Պավլովնա, առաջին հերթին իմ թանկագին ընկերոջը զննեք, ես արդեն առողջ եմ, իսկ ահա նա Երևանից եկել է թեթև անձրևանոցով: Տղայական թեթևամտություն….»: Հայրիկը պատրաստվում էր մեկնել հոբելյանի և բաժանվելով Ռուբենից, պայմանավորվեց մոտալուտ հանդիպման մասին: Դա կամքի դրսևորման նրա վերջին ճիգն էր»: Հետագայում, 1978 թվականին, հոր վերջին օրերի մասին Մարիա Փափազյանի հուշերը լույս տեսան «Հուշերի թևերով» գրքով: Մեջբերված հատվածը այդ գրքի ձեռագիր (ռուսերեն) օրինակից է, որ պահպանվում է ֆոնդում:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
«Գրական թերթ» 12 դեկտեմբերի 2013

Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ

About the Author
  • google-share
Previous Story

«Ես որ խաչմերուկում էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա». Վարդան Աճեմյան

Next Story

ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com