• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Վերածննդի դարաշրջանի հանճարը` Լեոնարդո դա Վինչին հայերեն գաղտնագրեր է թողել

Posted On 22 Ապր 2014
Comment: 0

ԼուսանկարՆա թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը:

Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների  նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:

Լիպեցկի արվեստի դպրոցի տնօրեն, արվեստաբան Արմինե Խաչատրյանը համոզված է, որ բացահայտել է լեգենդար նկարչի գաղտնիքը:

Վերածննդի դարաշրջանի հանճարի հայերեն գաղտնագրերը 

Արմինե Խաչատրյանի կարծիքով, հանճարեղ նկարչի և ստեղծագործողի նկարները յուրօրինակ օրագրեր են հանդիսանում: Նա համոզված է, որ առաջինն է և, առայժմ, միակն աշխարհում, ում հաջողվել է տեսնել և վերծանել դրանք: Ստացվում է, որ դա նրա ասում է, որ դա իրեն հաջողվել է հատուկ եղանակի շնորհիվ, որը նա դեռ գաղտնի է պահում, սակայն պատրաստ է բացահայտել ցանկացած պահի: «Ես համաշխարհային նշանակության բացահայտում եմ արել, և պատրաստ եմ դա ապացուցել»,- ասում է Արմինեն։: Բացի նա վստահեցնում է, որ Լեոնարդոն գիտեր հայոց լեզվի ուղղագրությունը:

500 տարի գիտնականները գլուխ են կոտրում Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերը հասկանալու համար: Հսկան սերունդներին իր գրավոր ժառանգության առյուծի բաժինը գաղտանգրերով է թողել: Գրեթե ամբողջը գաղտնազերծված է ու թարգմանված շատ լեզուներով: Սակայն որոշ նկարների ու վաղ շրջանի գծանկարների վրա արված գաղտնագրերը գիտնականներին այդպես էլ չի հաջողվել գտնել: Մեր հայրենակից, նկարչուհի Արմինե Խաչատրյանը, որ կարողանում է միաժամանակ գրել երկու ձեռքով, ընդ որում` հայելային արտացոլմամբ, ինչպես Լեոնարդոն է արել, հավատացնում է, որ գտել է նրա գաղտնիքը: Արմինեն դեռ երեխա տարիքից կարող էր առանց հոգնելու, առանց կտրվելու ժամերով դա Վինչիի նկարների վերատպությունները նայել ու դեռ այն ժամանակ էր տեսնում բաներ, որոնք ուրիշները չէին տեսնում: — Հայրիկ, նայիր, այստեղ ներքևում հայերեն է գրված,- մի անգամ ասաց աղջիկը հորը` ցույց տալով նկարի տակ արված տարօրինակ «հիերոգլիֆները»: — Ի՞նչ ես հորինում,- չհավատաց հայրը, չնայած բոլորը գիտեին, որ Արմինեն իրեն հետաքրքրած իրի բոլոր մանրուքները կարող է նկատել: Նախագուշակ երազը — Ես արդեն 47 տարեկան եմ (2008-ին), աչքերս փոքր-ինչ տկարացել են, սակայն դեռ կարողանում եմ տեսնել այնպես, ինչպես ուրիշները 10-ապատիկ մոտեցնող հեռադիտակով: Եթե ցանկանում եմ շատ մանր բան տեսնել, շրջում եմ իմ «բինոկլը»` մեծացնելով հեռավորությունը, ինչն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու դրա մակերեսը միկրոն առ միկրոն; Երբ երեխա էի, ինձ թվում էր, թե բոլորն են ինձ նման տեսնում: Արմինեն ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Մի քանի տարի աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի, իսկ հետո երեխաների ու ամուսնու հետ մեկնել է Լիպեցկ, որտեղ էլ հատուկ հագուստի վաճառքի ֆիրմա է ստեղծել: -Ես անգամ հեռուստացույց նայելու ժամանակ չունեի: Ննջում էի` պատկերացնելով սիրելի վերատպությունները ու հանկարծ երազումս տեսա Լեոնարդոյին: Նա սկսեց ինձ համոզել կրկին վրձին վերցնել ու երկու ձեռքով միաժամանակ նկարել սովորել: Այդ երազն ինձ հանգիստ չէր տալիս: Ճակատագիրն ասես ինձ կաևորագույն բացահայտման էր առաջնորդում: Նվիրական գաղտնիքը Այդ օրը (տարիներ առաջ) նա սուրաց դեպի գրախանութ: Գրադարակին «Լեոնարդո դա Վինչի» գիրքն էր դրված: — Ես պատահական բացեցի այն. «Սիրտը» գծապատկերով էջն էր: Նայեցի ու ապշեցի. այն տեղում, որտեղ սիրտն է, հստակ հին հայկական տառեր տեսա: Դրանց գծագրությունն առանձնահատուկ է, չնայած որոշ տարրեր կիրառվել են գրության տարբեր համակարգերում. արամեական-պահլավական, սիրիական, եթովպական, հունական… Արմինեն գնեց գիրքն ու տուն աճապարեց: Զինվելով տեղեկատուներով` նա վերատպության անկյունում կարդաց. «Մասիս սարի ճակատին Մուշ երկրում Ես լսեցի, որ թուրքերը թլպատել են Մայրիկիս քույրերին»: Չգիտես ինչու, բոլոր գրառումները գլխիվայր էին: — Դրանք անմիտ բառակույտեր չեն,- ենթադրեց Արմինեն:- Նկարում Լեոնարդոն պարզապես 2 տարբերակով մարդկային սիրտ չի պատկերել, ինչպես շատերն են կարծում, այլ Մասիս սարը, հիմա` Արարատը, որի երկու գագաթները, լեգենդի համաձայն, հիշեցնում են երկու սիրտ` մեծի ու մանուկի: Գրառումները գլխիվայր են, որ ընդգծվի, որ դրանք երեխա է կատարել, որը ցանկանում է լսածը փոխանցել: Տեղեկատուները հաստատեցին նրա ենթադրությունը. արվեստաբանները ժամանակին հաստատել էին, որ դա Վինչին նոտարիուսի և գեղջկուհի Կատերինայի անօրինական որդին է և ընդամենը 5 տարի է ապրել մոր հետ: Նրան մորից խլել են: Մոր կարոտից ապագա հաճարը փորձել է նրա կերպարը վերարտադրել վաղ ուրվանկարներում ու կտավներում: Այն ժամանակ, երբ Լեոնարդոն նկարել է «Սիրտը», Օսմանյան կյասրությունը հարձակվել է Հայաստանի վրա: Այդ սարսափների մասին է, ըստ երևույթին, ցանկացել պատմել դա Վինչին սերունդներին: Իր բացահայտման մասին Արմինեն որոշեց ոչ ոքի չպատմել, կարծելով, որ ինչ-որ մեկն արդեն արել է դա: Չափազանց հեշտ էր կարդացվում գրառումը` նրա կարծիքով: Ամոթխած Ջոկոնդան — Ամիսներ անց հեռուստացույցով տեսա, թե ինչպես Անգլիայի թագուհին գնեց դա Վինչիի «Երեխան մոր արգանդում» կտավը: Ու հանկարծ հաղորդումը վարողն ասաց. «Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված նկարի կողքին»: Ես զարմացա: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ երևում է, գրված է. «Գրում եմ երկյուղով, որ հանկարծ մայրս չտեսնի»: Արմինեն իր կռահումների մասին որոշեց վերջապես մասնագետներին ասել ու դիմեց հայտնի հայագետ Ներսես Մկրտչյանին: Տեսողության խնդրի պատճառով պրոֆեսորը չկարողացավ ինքնուրույն տեսնել դա Վինչիի գրառումներն անգամ խոշորացույցով, և Արմինեն նրա համար վերարտադրեց տեքստը: — Դրանք իսկապես էլ XII դարի հայերեն գրեր են,- զարմացած էր պրոֆեսորը: Արմինեն ապշած էր` ինչպե՞ս մինչև հիմա ոչ ոք չի բացահայտել դա Վինչիի կոդը: Հարազատները նույնպես ցնցված էին, թե ինչպես է Արմինեին հաջողվել գաղտնազերծել դա Վինչիի գրառումները, որոնցում գիտնականները միայն տարօրինակ տառերի անկանոն կույտեր էին տեսնում: Փորձելով գիտնականներին բացատրել, թե ինչպես են դրանցից նախադասություններ կազմվում, Արմինեն իր տեսողության մի նոր հատկություն բացահայտեց: — Ամեն ինչ այնքան հասարակ էր թվում: Հայտնի է, որ Լեոնարդոն լատիներենով արած գրառումները գաղտնագրել է հայելու օգնությամբ: Ես նույնպես մեծացել եմ հայելու առջև: Իմ հայրական տանը եռափեղկ հայելի կար, որի ետևում ես դաս էի անում, նկարում ու մեծերին հետևում: Պարզվում է, որ իմ աչքերն այդ ժամանակ հարմարվել են կարդալու ոչ միայն ձախից աջ ու աջից ձախ, այլև` գլխիվայր: Բացի այդ, վերջին տարիներին, ինչպես երազումս Լեոնարդոն էր կարգադրել, հմտացել եմ երկու ձեռքով միաժամանակ գրելուն. այնպես ինչպես նա էր ասում: Այդ հմտությունները, լուսանկարչական հիշողությունն ու բնածին հատկությունները Խաչատրյանին հնարավորություն տվեցին հայացքով անմիջապես որսալու միավանկ բառերը, որոնք արդեն իր կողմից գաղտնազերծված տեքստից են ծանոթ ու կարդալ դրանք, եթե անգամ դրանցում որոշ տառեր նկարիչն անփույթ է գրել: Արմինեն սենսացիոն բացահայտում արեց նաև` կապված «Մոնա Լիզայի» վերատպության հետ: — Ջոկոնդայի ճակատին նկարիչը հայերեն գրել է` «Ամոթխածը», իսկ անկյունում` «Կներես, ճչանը»: Ըստ երևույթին, փորձելով ամոթխած աղջկա դեմքից ժպիտ կորզելու պահը որսալ, նա դիմել է զանազան միջոցների: Ասենք` կսմթում էր բնորդուհուն, ստիպում նրան սրտնեղել, իսկ հետո իր ներողությունն է հավերժացրել, ասես դարերին ակնարկելով, թե ինչպես է այդ կերպարը ծնվել: Մոր կաթի հետ Թե ինչու է XVI դարի իտալացի նկարիչը գրել XII դարի հայերենով հարցին Արմինեն հետևյալ բացատրությունն է տվել. — Կարծում եմ, որ հայերենը Լեոնարդոն մոր կաթի հետ է ներծծել: Դա միակ բանն է, որ նրան մորից է մնացել այն բանից հետո, երբ հայրը նրան տարել է Ֆլորենցիա: XII դարում է Հռոմի կաթոլիկ ու հայկական քրիստոնեական եկեղեցիների միջև ունիա կնքվել, ինչի հետևանքով Հայաստանում կրոնական պառակտում է առաջացել: Շատ հայեր հեռացան հայրենիքից ու տեղափոխվեցին Եվրոպա` այնտեղ հիմնվելով: Հայերենում կատարված փոփոխությունները նրանք չեն ընդունել ու անփոփոխ վիճակում իրենց սերունդներին են փոխանցել իրենց իմացած գրավոր ու բանավոր լեզուն: Արմինեն Լեոնարդոյի հայկական արմատների մասին մի ապացույց էլ է բերում. — Լեոնարդոն իր գրություններից մեկում նշում է. «Ես Վաչիսն եմ», որը հայերենից թարգմանաբար նշանակում է` «քաղցրս, սիրելիս, լավս»: Այդ անունը նա կարող էր ստանալ մկրտության ժամանակ, իսկ մոր ազգանունը Լևասինարդե էր, ինչը նշանակում է`«հրաշալի առյուծ»: Արմինեն այդ բոլոր գաղտնիքները կարդում է Լեոնարդոյի գրություններում: Ու պատրաստ է ապացուցել դա: Նա արդեն գիրք է գրել, որը կարող է գիտական սենսացիա դառնալ:

«Վերջերս նրա նկարներից մեկում ես գտա հայկական խաչքար` «թռչնի տուն»: Լեոնարդոն նկարել էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենար իր շիրմաքարը: Դրա վրա հենց ինքն էր, իր հեքիաթային հերոսների հետ: Այդպես կարող էր պատկերել միայն իսկական հայ քարագործների տոհմից սերված արվեստագետը, ով որոշ ժամանակ գտնվել և ապրել է Արևմտյան Հայաստանում: Նկարչի գործերի մեջ շերտերի խորության տակ հայկական տառեր կան, որոնք վերծանման կարիք ունեն։ Լեոնարդոն ծանոթ է եղել հայկական մշակույթին: Նա տիրապետել է գոբելենի հնարքներին, հայկական գորգերի յուրահատկություններին, զբաղվել է մանրանկարչությամբ ու մեծահմուտ մանրանկարիչ էր, նաև պատրաստել է փոքրիկ արձանիկներ ուլունքներից» -ասում է Արմինե Խաչատրյանը:

«Էքսպրես գազետա» (2008)

Աղբյուրը՝  ankakh.com

movsisyannune.com

About the Author
  • google-share
Previous Story

Նախորդ գրառում

Next Story

Մշակութային եղեռն

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com