• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Posted On 11 Հլս 2022
Comment: 0
Tag: Հայկ Սիրունյան

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ծնվել եմ 1999 թվականի ապրիլի 30-ին, Աշտարակում, սովորել եմ Երևանի թիվ 89 և թիվ 105 դպրոցներում, այնուհետև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, թղթակցել եմ մի շարք թերթերի, հրապարակախոսական հոդվածներով ու էսսեներով հանդես եմ եկել «Ազգ»-ում, տպագրվել եմ տարբեր հանդեսներում, 2021 թվագանին տպագրել եմ առաջին ժողովածուս՝ «Ադամամութ» (բանաստեղծություններ և էսսեներ), նույն թվականին կազմել և հրատարակության եմ պատրաստել Վահան Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպը, այժմ պատրաստվում եմ տպագրել արձակ ժողովածուս։ Աշխատում եմ «Արմավ» հրատարակչությունում։

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

…Գաղթի դաժան ու դողէրոցքային օրերի 

տենդերով անցած, ամառվա մեջ բուք, իսկ բքից ցմահ խոժորած դեմքով մեծ պապս եկավ Ուջան: Տուն շինեց, լցվեց տունը էպիկական արտաշնչով, ունեցավ որդիներ, որոնք Սասունը չտեսած խենթեր էին, էպոս չկարդացած դավիթներ, մհերներ, օհաններ ու թորոսներ: Այս որդիների մեջ լինում է մեկը, որ բահ վերցնելու ուժ չի ունենում, մեկը, որ սովետական ջղային օրերում, նոր հիմնվող գյուղի առասպելական հոգսերին նայում է երազկոտ աչքերով:  Անունը՝ Մանուկ: «Կարդացող» է լինում: Գյուղացիների աչքին անպատեհ ու շոշափելի կշտություն չբերող մի զբաղմունք, և խորթ, ինչպես շեղաչքի լեզու: Մանուկն ունենում է աստվածաշունչ, Աբովյան, մի երկու ուրիշ էջեր, որոնք չգիտես, թե որ երկաթե ցանցավոր մահճակալի արանքներում մնացին: Ուրեմն՝ այս երազկոտ սասունցին գրել է… այս երազկոտ սասունցին ամառվա կապույտի մեջ թովչանք, իսկ ձմեռվա մթնում հուսացող մեղմություն է փնտրել…
…Ստալինյան փոշեգույն օրերից մի օր, մայիսյան հալոցքին ապավինած ձուն-ձմեռնոց իրիկունով, երազկոտ սասունցին քայլում է տուն: Մտքին մեղեդու օրոր, ծոցում քիչումիչ թղթեր և իրանին՝ գինու դաղած սեթևեթանք՝ Մանուկը քայլում է տուն: Ի՞նչ է լինում, ո՞նց է լինում՝ խոնարհվում է երազների առաջ ու նիրհով անցնում: Թոքերում բույն է դնում բանաստեղծական մրուրը… Եվ մի կարճ ընթացք՝ մահճակալին գամված, գյուղացիների ճմրթված հայացքներ՝ ճնշող սևեռումով, տան առաջին թոռով հեռվից հրճվելու բաղձանք և կուրծք պատրող մրից ելնող բանաստեղծական արյուն… Մանուկը ինչ-որ բան հասկացածի ժպիտով էլ քարացավ և հանգեց մեծարենցյան տարիքում՝ ամբողջացնելով իր խառնվածքին հատուկ թախիծը: Ի՞նչ է լինում, ո՞նց է լինում՝ չգիտեմ, բայց այս երազող սասունցու էջերը ցանուցիր են լինում և հիմա, հե՜յ գիտի տարիներ անց, ո՜վ իմանա, թե ո՞ր մահճակալի ժանգած ցանցերին խունացան, ո՞ր ապսպրող ձեռքերի խուճապներում քաշքշվեցին անհայտ բանաստեղծի էջերը: Այն բանաստեղծի, որի թոքախտավոր հայացքը տան նորածնի աչքերով մի նարոտ ձգեց, որը, երևակայի, գլորվեց ու հասավ ինձ՝ բազմերանգ թնջուկից խենթացածիս, որ ամառվա կապույտի մեջ թովչանք փնտրեմ, իսկ ձմեռվա մթնում՝ սպիտակ մեղմություն…

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)

Related Posts

0

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Posted On 16 Հլս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com