• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ

Posted On 07 Նյմ 2022
Comment: 0
Tag: Հասմիկ Սարգսյան, Սամվել Մարության
\Գեղանկարիչ Սամվել Մարությանի կամքն է իր՝ վերջերս բացված ցուցահանդեսի բոլոր ութսուն դիմանկարներն ընծայել իր բնորդներին՝ հայ նկարիչներին, արվեստի նվիրյալներին։\
Էջմիածնում գործող «Մաչանենց տուն» մշակութային-կրթական էթնոկենտրոնում բացվեց գեղանկարիչ Սամվել Մարությանի բացօթյա մեկօրյա ցուցահանդեսը։ Նրանում ցուցադրված էին բացառապես դիմանկարներ, որոնց ցուցահանդեսի ավարտին ընծայվեցին նրանց, ում պատկերել էր նկարիչը։ Նրանք արվեստագետներ են, բանաստեղծներ, մշակույթի նվիրյալներ, նաև՝ 44-օրյա պատերազմի հերոսացյալ երիտասարդներ, անձինք, որոնց լայն հանրությունը ճանաչում է, նաև դեմքեր, որոնց պիտի ավելի լավ ճանաչի 
 հենց այս գծանկար-դիմանկարների միջոցով։
Սամվել Մարությանի՝ սև-սպիտակով արված մեծադիր գծանկար- դիմանկարների առաջին խոշոր ցուցադրությունը երեք տարի առաջ էր՝ իր վաթսունամյա հոբելյանի առիթով։ Նկարիչների միության մեծ սրահում, ինչպես և հիմա՝ Մաչանենց տան «տապան»-պատշգամբում, տեղ էի գտել բազում դիմանկարներ, որոնք ներկայումս ԱՄՆ-ում ապրող նկարիչը բերել էր Հայաստան՝ ոչ միայն իր անցած ստեղծագործության, մի տեսակ, հանրագումարային ցուցադրությունն անելու, այլ նաև անսովոր շռայլությամբ այդ դիմանկարներն ընծայելու։ Խոսելով նկարչի առատաձեռն նվիրատու լինելու բացառիկ տեսակի մասին՝ Հայ միասնության խաչ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյան-Մաչանենցը նշեց․«Մարությանն արտերկրում մի տեսակ «մերան» է աշխատում, մերան, որը մեր հայրենակիցների մի զանգվածի համար ծառայում է իրենց հայությունը պահպանելու գործին։ Պատշգամբը, որտեղ կայացավ Մարությանի նկարահանդեսը, կախարդական աուրա ունի։ Կոչվում է «Կոմիտասի» պատշգամբ, ճաղավանդակները և աստիճավանդակները քանդակված են կռունկների և Մասիսների տեսքով՝ խորհրդանշելով օտար ափերում գտնվեղ հայորդիների վերադարձը սրբազան հայրենիք»։ «Այսօր դրսում հայ մնալը շատ դժվար է,- ասաց գեղանկարիչ Արմեն Հարությունյան-Լոռենցը։- Ասում են՝ արվեստագետը ո՛ր երկրում ապրում է, այդ երկրի մշակույթն է զարգացնում։ Բայց Ս․ Մարությանը կոտրեց այդ կարծրատիպը․ նա ոչ միայն հայ է մնացել իր ընտանիքով, այլ նաև հայ արվեստն է զարգացնում։ Նա, թեկուզ հեռվից, կարողանում է արվեստագիտական համայնքը միավորել, և դրա վկայություններից մեկն այս ցուցադրությունն է»։
«Ցուցահանդեսում, որը մեզ բոլորիս ի մի բերեց Մաչանենց հարկի տակ, ոչ միայն ինքներս մեզ ենք նայում, այլև նայում ենք մեր ընկերներին, ուզում ենք իմանալ, թե Սամվել Մարությանն ինչպե՛ս է նրանց «թարգմանել», ո՛նց է զգացել,- սա էլ մեջբերում է դրամատուրգ Սամվել Խալաթյանի ողջույնի խոսքից։
«Մաչանենց էթնոբակում հյուր էր Սամվել Մարությանն իր գործերի ցուցադրությամբ,- իր տպավորությունն է գրառել Էջմիածնի Գորկու անվ․թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Միչիկյան-Սաֆարյանը.- պատահական դեմքեր, մանավանդ դիմանկարներ չկային. իր ընտրությունը դիպուկ էր ու անվրեպ. իր հերոսներին ներկայացնում էր հատուկ ակնածանքով: Սրտառուչ էր հանդիպումն ու ծանոթությունը Քառասունչորսօրյայի հերոսականներից մեկի՝ խզված ձայնով «երկու հարյուր ու՜թ կանչող տղայի» հետ. դիմանկարում պատերազմական մրոտ, աչքերի բոցկլտումով, աներկյուղ, բայց լարված դեմքն էր. իսկ մեր կողքին անուշ, համեստ երիտասարդ էր, ումից զորություն ու խաղաղություն էր հորդում: Հետաքրքիր էր ցուցադրման ելքը. դիմանկարները նվիրվեցին տերերին…»։
Իսկ ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը, որի դիմանկարը ևս ցուցադրված 80 գործերի շարքում էր, գրառել էր․«Գեղանկարիչ, դիմանկարի վարպետ Սամվել Մարությանի զորեղ վրձինը ինձ նույնպես «շրջանակից առել էր ներս»։ Ցուցահանդեսն ուղղակի դիմանկարի շքահանդես էր․․․ Նայում էի հերթով և մտածում՝ ինչպե՞ս է նկարիչը թափանցել մարդկային ամենատարբեր կերպարների հոգիների, էության մեջ․․․»։
Սամվել Մարությանի արվեստը, իմ պատկերացմամբ, հախուռն զգացմունքի ցայտն է կտավին: Նախորդ դարի 90-ականների սկզբին իր մասին խոսել տված նկարիչը ստեղծագործական կյանքի հենց սկզբից ունեցել է իր ուրույն նկարելաոճը. որտե՛ղ, ի՛նչ սրահում էլ ցուցադրվեր իր գեղանկարը, այլոց գործերի մեջ հեշտությամբ կգտնեիր, անսխալ կգնայիր, կկանգնեիր գլխին: 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հատկանշական էին արվեստի համարյա բոլոր բնագավառներում, հատկապես՝ գեղանկարչությունում նորարարական շունչը, նոր ուղղությունների մուտքն ու «սածիլումը» հայկական հողում, երիտասարդական ավյունով լեցուն արվեստային տարբեր միջավայրների ստեղծումը, որոնցում նոր խոսքը փնտրված էր, խրախուսելի և վարակիչ: Սամվել Մարությանն այս խմբերից մեկի աշխատանքներին իր մասնակցությամբ՝ անհատական ուրույն նկարելաոճն էր բերում հայ կերպարվեստ, և նրա վրձնի թափը, դիմանկարի դիպուկությունն ու կերպարայնությունը, բնավորությունը հաղորդելու անհատական դիտողականությունը, վառ, ասես շատրվանող գույների գործածության համարձակությունն ու պինդ, զորեղ վրձնահարվածը գնահատում էին թե՛ իր արվեստագետ համախոհները և թե՛ իր ուսուցիչները, վերջիններիս թվում՝ նաև Էդ․ Իսաբեկյանը։ Տարիների ընթացքին նրա նկարչության արտահակտչականությունն է՛լ ավելի է ընդգծվել, ցայտուն զգայականությունը՝ գույնի և ձևի վառ ցայտումներով՝ ճանաչելի դարձրել իր արվեստը բազումների մեջ։ Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանն այսպես է ասել Ս. Մարությանի արվեստի մասին․ «Զգու՜յշ նայեք նրա նկարներին։ Զգացմունքով նայեք, և բոլորին հասկանալի կլինի ամեն ինչ, քանի որ ինքը հոգով է նկարել»:
 
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
About the Author
  • google-share
Previous Story

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Related Posts

0

ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Posted On 02 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՅՈՒԹ

Posted On 30 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

«ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԱՉՔՆ ԱՅԼ ԷՐ»․ ԲԱՑՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Posted On 29 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com