• Home
  • Переводы
  • Студенческий уголок
  • Онлайн продажа
  • Видеоматериалы
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Главный
    • Происшествия
    • Интервью
    • Культурные события
    • Информация
    • Общество
  • Культура
    • Проза
    • Кино
    • Театр
    • Миниатюра
    • Танец
    • Фотография
    • Поэзия
    • Армянское ковроделие
    • Керамика
    • Эпос
    • Религия
    • Народные костюмы
    • Праздник
    • Скульптура
  • Научные статьи
    • Богословие
    • Филология
    • Литературоведение
    • Музыковедение
    • Лингвистика
    • Обрядоведение
    • Психология
    • Педагогика
    • История
    • Философия
  • Օбратный взгляд
    • Биографические
    • Воспоминания
    • Собрание писем
    • Наши выдающиеся
  • Монументы
    • Музеи
    • Храмы
    • Дома-музеи
    • Пещеры
  • Онлайн продажа
  • Видеоматериалы
BREAKING NEWS
(Հայ) Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
(Հայ) ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
(Հայ) ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
(Հայ) Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
(Հայ) Ակսել Բակունց. Մթնաձոր
(Հայ) Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
(Հայ) ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ
(Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Հենց հիմա կան մայրեր ու կան հայրեր
(Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Անձրև՜ է գալիս
(Հայ) ԻՐ ԲԱԺԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ

(Հայ)  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Posted On 01 май 2022
Comment: 0

Երաժշտություն , որ գալիս է երկնքից ու մեր հոգևոր ժառանգությունից

…Աշխարհը ջազ է լսում: Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում  երեկ կրկնակի տոն էր, որովհետև այն մեկտեղվել էր ջազմեն,  կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի 75-ամյա հոբելյանի հետ: Համերգային երեկոյի խորագիրը խորհրդանշական էր՝ «Գարի Քյոսայանը և ընկերները»: Բեմում հայ ջազմեններն էին, ովքեր արվեստասեր հանդիսատեսին պարգևեցին իսկական ջազային հրավառություն:

Սա առաջին անգամ չէր, որ Մաեստրոն ու իր կյանքի ուղեկից՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը համախմբել էին տաղանդավոր երաժիշտներին: Այս համերգն առանձնահատուկ էր,  քանի որ համերգային երեկոյի  «սիրտն ու ոգին» Գարի Քյոսայանի ստեղծագործություններն էին, որոնք ջազի  հսկաների   հանրահայտ գործերի  հետ ստեղծում էին մի հզոր կտավ:

Բեմում ինքնատիպ արվեստագետներն են: Ու բոլորին միավորում էր ջազը, ինչպես մաեստրոն է սիրում ասել ՝«իմպրովիզների այդ մեծ արվեստը», որը «մարդուն բերում է հոգևոր ներդաշնակության»:

Հնչում էին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Էտտա Ջեյմսի, Գրովեր Վաշինգտոն Ջունիորի և Ջո Զավինուլի, որոնք մեզ էին մատուցում օրվա հոբելյարը՝ Մաեստրո Գարի Քյոսայանը (երգեհոն, դաշնամուր), շրթհարմոնի վարպետ Արտակ Ներսիսյանը, տաղանդավոր ջազմեն Արմեն Ավետիսյանը, շեփորի վարպետ Արմեն Խաչատուրյանը …Ռիթմն էլ ապահովում էին,  Արմեն Հովհակիմյանը (բասս) և  Արմեն Մովսեսյանը (հարվածային):

Դրանք  սովորական  կատարումներ  չէին, այլ ասես, տարբեր աշխարհների  ամուր ու կատարյալ ներդաշնակություն, երկխոսություն: Տաղանդավոր երաժիշտները իրենց գործիքներով ու կատարումներով ստեղծել էին մի ոգեղեն աշխարհ  (երգեհոն, դաշնամուր, շեփոր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ)՝ Մաեստրոյի հետ շարունակական երկխոսության մեջ մտնելով:  Երեկոն իրենց հրաշալի ու ինքնատիպ կատարումներով  զարդարում էին  բազմաշնորհ երգիչներերը՝ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Արսեն Ստեփանյանը :

Հնչեցին  Մաեստրոյի ստեղծագործությունները, որոնք վաղուց արդեն սիրվել են ջազի աշխարհում՝ «Ծիր Կաթին»,  «Apricot Tree», «Armenia» եւ, վերջապես, «Message from Ararat»-ը, որը խորհրդանշում է հավերժական Հային, որ  թումանյանական իմաստուն հայացքով Արարատից  նայում է աշխարհին ու երազում «հաշտ ու խաղաղ մարդկության» մասին:   Հնչեցին  Գարի  Քյոսայանի այլ ստեղծագործություններ ևս․ «Light from Nazareth», որը մեծ բեմից հնչում էր առաջին անգամ, «Blues for Maria», «Day of my dream»,  «Sunday blues»,   «Yesterday love» , «Promising day»: Հնչեց նաև  «Shining stars»-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած  հայ մանուկների հոգիներին, և այն տարիներ շարունակ կատարվել է ջազի բազմաթիվ  վարպետների կողմից՝ պատմելով հայ ազգի ապրած  ողբերգության մասին, որը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ որպես նախերգանք հետագա բոլոր արհավիրքների: Նշենք, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 2005 թվականին, և դահլիճում ՝ Մաեստրոյի համերգին ներկա է եղել Շառլ Ազնավուրը:

Համերգի ընթացքում եղան նաև ստեղծագործությունների պրեմիերաներ: Ինչ վերաբերում է դասականներին, ապա հնչեցին Էտտա Ջեյմսի հանրահայտ «Love to you»-ն, Գրովեր Վաշինգտոնի «Just a two of us»-ը,  Ռեյ Չարլզի «You don’t know me»:

Եվ որպես եզրափակիչ ակորդներ՝ հնչեցին  Գարի Քյոսայանի՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանացած, «Eddi» ստեղծագործությունը և Ջո Զավինուլի «Mercy, Mercy»-ն:

Գարի Քյոսայանի ստեղծագործություններում հանդիպել են ժամանակները, որտեղ արվեստասերը փնտրում ու գտնում է 21-րդ Մարդու հոգևոր նկարագիրը, որը դեռևս  մարդկային իդեալ է, երազանք: Իսկ Մաեստրոյի երաժշտությունն ասում է, որ երրորդ հազարամյակի Մարդը պետք է լինի  հոգևոր բարձր արժեքների կրող , միաժամանակ նորարար, յուրաքանչյուրն իր ազգային արմատներին հավատարիմ: Չէ՞ որ մեր մարդկային մոլորակը ազգերի, ռասաների ու մշակույթների բազմազանությամբ է գեղեցիկ: Եվ այդ Գեղեցիկը ոչնչացնող ամեն երևույթի դեմ պետք է պայքարել: Գարի Քյոսայանի երաժշտությունն ու ինքը՝ Մաեստրոն միշտ բոլորին է միավորել:

Գարի Քյոսայանի երաժշտությունը տոգորված է Հայրենիքի ու Ազգի հանդեպ սիրով: Իսկ առանց Ազգդ սիրելու չես կարող լինել մարդասեր: Մաեստրոյի ստեղծագործությունները մարդասիրության ուղերձ են աշխարհին, որոնք ծնվում են մեր քաղաքակրթության ակունքներից: Այս համերգը   Մաեստրոյի՝ իր  ապրած տարիների բարձունքից զրույցն էր ժողովրդի  հետ, որին հետևելու ընթացքում անհնարին էր չհիշել նրա  հարցազրույցներից  մեկը, որտեղ ասել է.

-Երաժշտությունն, ինչ խոսք, գալիս է երկինքից, Տիրոջից: Եվ Քրիստոսի կերպարը՝ աշխարհի քրիստոնյա ժողովուրդների համար գերագույն կերպար է: Ապրելու ամենագեղեցիկ ձևերից մեկն է լինել քրիստոնյա: ԱՄՆ-ում, Եվրոպայում ընկերներիս հետ զրույցներ շատ ենք ունեցել՝ կապված կյանքի դժվարությունների հետ: Ու մի եզրակացության ենք եկել, որ երջանիկ լինելու համար կարևոր չէ ունենալ, փող, պաշտոն: Երջանկությունը՝ հոգևոր երջանկությունն է, հոգևոր գանձ է:Եվ կյանքիս ընթացքում հասկացել եմ, որ երջանկությունը Տիրոջ կողմից տրված քո հոգևոր ներդաշնակությունն է, հանգստությունն է, որ քրիստոնեության առաջնակարգ օրենքներով պիտի ապրես: Ես գերագույն հաճույք եմ ստանում, որ երաժշտության շնորհիվ, ինչ Տերն ինձ պարգևել է,  կարողանում եմ մարդկանց երջանկացնել ,հոգևոր հավասարակշռության բերել:

Գարի Քյոսայանը համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց համերգի գլխավոր հովանավոր «GPM GeoProMining» ընկերությանը, որը մշտապես եղել է իր  կողքին և, առհասարակ,  նպաստում է, որ  մատաղ սերնդի շրջանում քարոզվեն մշակութային բարձր արժեքները:

…Հանդիսատեսը երեք ժամ ապրեց ջազով: Իսկ Գարի Քյոսայանի  երաժշտության լույսը  երկար է ապրեցնելու և՛ դահլիճում  ներկա հանդիսատեսին, և՛ վաղվա սերնդին: Ջազի տոնը կայացավ: Մաեստրո Գարի Քյոսայանի երաժշտության մոգական ուժը միավորել էր  հանդիսատեսին, որոնց շարքերում նաև բազմաթիվ օտարերկրացիներ կային: Աննկարագրելի  էներգետիկան էր, թե ինչպես էին օթյակում մեծերի հետ պարում նաև ծնողների հետ եկած դպրոցահասակ երեխաները: Սա նաև սերունդների կենդանի երկխոսություն էր:  Հաջորդ սերունդը կանգնած է հերթի ՝ հաղորդակցվելու մշակութային իրական արժեքներին և պահպանելու այն ժառանգությունը, որոնք վաղը մեր այցեքարտն են դառնալու աշխարհում, թե ինչ է ստեղծել հայ ազգը 21-րդ դարում: Իսկ Գարի Քյոսայանը ստեղծել ու շարունակում է արարել 21-րդ դարի երաժշտություն՝ ջազի լեզվով: Երաժշտություն, որը գալիս է մեր հոգևոր ակունքներից:  Եվ դարձյալ ուզում եմ հիշատակել Մաեստրոյի մտքերից մեկը, որը  աշխարհի ընթացքին իր ազգի աչքերով նայող հայ արվեստագետի պատգամն է մեզ՝ բոլորիս.

— Մեր ազգը երբեք չպետք է մոռանա, որ ինքն առաջին քրիստոնյա ազգն է: ԱՄՆ-ում խոսք ունեն՝ ժամանակը փող է…Ես դրա հետ երբեք համաձայն չեմ եղել: Ի հակառակ դրան՝ մի ստեղծագործություն եմ գրել, որտեղ վեր եմ հանել այս գաղափարը. Ժամանակը փող չէ: Ժամանակը նվեր է դրախտից, որ ամեն առավոտ, ամեն երեկո ժպտում է քո համար: Ժամանակը դատավոր է դրախտից, որ նայես քո գործերին…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Երաժշտության , որ գալիս է երկնքից ու մեր հոգևոր ժառանգությունից

  • google-share
Previous Story

(Հայ) Լույսի հնչյուններ. Կառլհայնց Շտոքհաուզեն

Next Story

(Հայ) ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Leave a Reply Отменить ответ

*
*

Свежие записи

  • (Հայ) ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

  • (Հայ) Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • (Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • (Հայ) Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • (Հայ) ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • (Հայ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • (Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • (Հայ) ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • (Հայ) ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Самые читаемые

  • (Հայ) Եգիպտոսի հայ թագուհիները - 5 448 views
  • (Հայ) «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5 324 views
  • (Հայ) Աֆրիկացի հայը - 4 014 views
  • (Հայ) Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3 472 views
  • (Հայ) Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3 229 views
  • (Հայ) Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2 868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

(Հայ) ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

(Հայ) Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

(Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

Header

Свежие записи

  • (Հայ) ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • (Հայ)  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • (Հայ) Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • (Հայ) ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • (Հայ) Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Метки

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Коментарии

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան к записи (Հայ) Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ к записи (Հայ) Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է к записи Третья реальность и судьба кино
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ к записи (Հայ) Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան к записи (Հայ) «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com