• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Ակսել Բակունց. Մթնաձոր
Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ

 ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Posted On 01 May 2022
Comment: 0

Երաժշտություն , որ գալիս է երկնքից ու մեր հոգևոր ժառանգությունից

…Աշխարհը ջազ է լսում: Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում  երեկ կրկնակի տոն էր, որովհետև այն մեկտեղվել էր ջազմեն,  կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի 75-ամյա հոբելյանի հետ: Համերգային երեկոյի խորագիրը խորհրդանշական էր՝ «Գարի Քյոսայանը և ընկերները»: Բեմում հայ ջազմեններն էին, ովքեր արվեստասեր հանդիսատեսին պարգևեցին իսկական ջազային հրավառություն:

Սա առաջին անգամ չէր, որ Մաեստրոն ու իր կյանքի ուղեկից՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը համախմբել էին տաղանդավոր երաժիշտներին: Այս համերգն առանձնահատուկ էր,  քանի որ համերգային երեկոյի  «սիրտն ու ոգին» Գարի Քյոսայանի ստեղծագործություններն էին, որոնք ջազի  հսկաների   հանրահայտ գործերի  հետ ստեղծում էին մի հզոր կտավ:

Բեմում ինքնատիպ արվեստագետներն են: Ու բոլորին միավորում էր ջազը, ինչպես մաեստրոն է սիրում ասել ՝«իմպրովիզների այդ մեծ արվեստը», որը «մարդուն բերում է հոգևոր ներդաշնակության»:

Հնչում էին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Էտտա Ջեյմսի, Գրովեր Վաշինգտոն Ջունիորի և Ջո Զավինուլի, որոնք մեզ էին մատուցում օրվա հոբելյարը՝ Մաեստրո Գարի Քյոսայանը (երգեհոն, դաշնամուր), շրթհարմոնի վարպետ Արտակ Ներսիսյանը, տաղանդավոր ջազմեն Արմեն Ավետիսյանը, շեփորի վարպետ Արմեն Խաչատուրյանը …Ռիթմն էլ ապահովում էին,  Արմեն Հովհակիմյանը (բասս) և  Արմեն Մովսեսյանը (հարվածային):

Դրանք  սովորական  կատարումներ  չէին, այլ ասես, տարբեր աշխարհների  ամուր ու կատարյալ ներդաշնակություն, երկխոսություն: Տաղանդավոր երաժիշտները իրենց գործիքներով ու կատարումներով ստեղծել էին մի ոգեղեն աշխարհ  (երգեհոն, դաշնամուր, շեփոր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ)՝ Մաեստրոյի հետ շարունակական երկխոսության մեջ մտնելով:  Երեկոն իրենց հրաշալի ու ինքնատիպ կատարումներով  զարդարում էին  բազմաշնորհ երգիչներերը՝ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Արսեն Ստեփանյանը :

Հնչեցին  Մաեստրոյի ստեղծագործությունները, որոնք վաղուց արդեն սիրվել են ջազի աշխարհում՝ «Ծիր Կաթին»,  «Apricot Tree», «Armenia» եւ, վերջապես, «Message from Ararat»-ը, որը խորհրդանշում է հավերժական Հային, որ  թումանյանական իմաստուն հայացքով Արարատից  նայում է աշխարհին ու երազում «հաշտ ու խաղաղ մարդկության» մասին:   Հնչեցին  Գարի  Քյոսայանի այլ ստեղծագործություններ ևս․ «Light from Nazareth», որը մեծ բեմից հնչում էր առաջին անգամ, «Blues for Maria», «Day of my dream»,  «Sunday blues»,   «Yesterday love» , «Promising day»: Հնչեց նաև  «Shining stars»-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած  հայ մանուկների հոգիներին, և այն տարիներ շարունակ կատարվել է ջազի բազմաթիվ  վարպետների կողմից՝ պատմելով հայ ազգի ապրած  ողբերգության մասին, որը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ որպես նախերգանք հետագա բոլոր արհավիրքների: Նշենք, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 2005 թվականին, և դահլիճում ՝ Մաեստրոյի համերգին ներկա է եղել Շառլ Ազնավուրը:

Համերգի ընթացքում եղան նաև ստեղծագործությունների պրեմիերաներ: Ինչ վերաբերում է դասականներին, ապա հնչեցին Էտտա Ջեյմսի հանրահայտ «Love to you»-ն, Գրովեր Վաշինգտոնի «Just a two of us»-ը,  Ռեյ Չարլզի «You don’t know me»:

Եվ որպես եզրափակիչ ակորդներ՝ հնչեցին  Գարի Քյոսայանի՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանացած, «Eddi» ստեղծագործությունը և Ջո Զավինուլի «Mercy, Mercy»-ն:

Գարի Քյոսայանի ստեղծագործություններում հանդիպել են ժամանակները, որտեղ արվեստասերը փնտրում ու գտնում է 21-րդ Մարդու հոգևոր նկարագիրը, որը դեռևս  մարդկային իդեալ է, երազանք: Իսկ Մաեստրոյի երաժշտությունն ասում է, որ երրորդ հազարամյակի Մարդը պետք է լինի  հոգևոր բարձր արժեքների կրող , միաժամանակ նորարար, յուրաքանչյուրն իր ազգային արմատներին հավատարիմ: Չէ՞ որ մեր մարդկային մոլորակը ազգերի, ռասաների ու մշակույթների բազմազանությամբ է գեղեցիկ: Եվ այդ Գեղեցիկը ոչնչացնող ամեն երևույթի դեմ պետք է պայքարել: Գարի Քյոսայանի երաժշտությունն ու ինքը՝ Մաեստրոն միշտ բոլորին է միավորել:

Գարի Քյոսայանի երաժշտությունը տոգորված է Հայրենիքի ու Ազգի հանդեպ սիրով: Իսկ առանց Ազգդ սիրելու չես կարող լինել մարդասեր: Մաեստրոյի ստեղծագործությունները մարդասիրության ուղերձ են աշխարհին, որոնք ծնվում են մեր քաղաքակրթության ակունքներից: Այս համերգը   Մաեստրոյի՝ իր  ապրած տարիների բարձունքից զրույցն էր ժողովրդի  հետ, որին հետևելու ընթացքում անհնարին էր չհիշել նրա  հարցազրույցներից  մեկը, որտեղ ասել է.

-Երաժշտությունն, ինչ խոսք, գալիս է երկինքից, Տիրոջից: Եվ Քրիստոսի կերպարը՝ աշխարհի քրիստոնյա ժողովուրդների համար գերագույն կերպար է: Ապրելու ամենագեղեցիկ ձևերից մեկն է լինել քրիստոնյա: ԱՄՆ-ում, Եվրոպայում ընկերներիս հետ զրույցներ շատ ենք ունեցել՝ կապված կյանքի դժվարությունների հետ: Ու մի եզրակացության ենք եկել, որ երջանիկ լինելու համար կարևոր չէ ունենալ, փող, պաշտոն: Երջանկությունը՝ հոգևոր երջանկությունն է, հոգևոր գանձ է:Եվ կյանքիս ընթացքում հասկացել եմ, որ երջանկությունը Տիրոջ կողմից տրված քո հոգևոր ներդաշնակությունն է, հանգստությունն է, որ քրիստոնեության առաջնակարգ օրենքներով պիտի ապրես: Ես գերագույն հաճույք եմ ստանում, որ երաժշտության շնորհիվ, ինչ Տերն ինձ պարգևել է,  կարողանում եմ մարդկանց երջանկացնել ,հոգևոր հավասարակշռության բերել:

Գարի Քյոսայանը համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց համերգի գլխավոր հովանավոր «GPM GeoProMining» ընկերությանը, որը մշտապես եղել է իր  կողքին և, առհասարակ,  նպաստում է, որ  մատաղ սերնդի շրջանում քարոզվեն մշակութային բարձր արժեքները:

…Հանդիսատեսը երեք ժամ ապրեց ջազով: Իսկ Գարի Քյոսայանի  երաժշտության լույսը  երկար է ապրեցնելու և՛ դահլիճում  ներկա հանդիսատեսին, և՛ վաղվա սերնդին: Ջազի տոնը կայացավ: Մաեստրո Գարի Քյոսայանի երաժշտության մոգական ուժը միավորել էր  հանդիսատեսին, որոնց շարքերում նաև բազմաթիվ օտարերկրացիներ կային: Աննկարագրելի  էներգետիկան էր, թե ինչպես էին օթյակում մեծերի հետ պարում նաև ծնողների հետ եկած դպրոցահասակ երեխաները: Սա նաև սերունդների կենդանի երկխոսություն էր:  Հաջորդ սերունդը կանգնած է հերթի ՝ հաղորդակցվելու մշակութային իրական արժեքներին և պահպանելու այն ժառանգությունը, որոնք վաղը մեր այցեքարտն են դառնալու աշխարհում, թե ինչ է ստեղծել հայ ազգը 21-րդ դարում: Իսկ Գարի Քյոսայանը ստեղծել ու շարունակում է արարել 21-րդ դարի երաժշտություն՝ ջազի լեզվով: Երաժշտություն, որը գալիս է մեր հոգևոր ակունքներից:  Եվ դարձյալ ուզում եմ հիշատակել Մաեստրոյի մտքերից մեկը, որը  աշխարհի ընթացքին իր ազգի աչքերով նայող հայ արվեստագետի պատգամն է մեզ՝ բոլորիս.

– Մեր ազգը երբեք չպետք է մոռանա, որ ինքն առաջին քրիստոնյա ազգն է: ԱՄՆ-ում խոսք ունեն՝ ժամանակը փող է…Ես դրա հետ երբեք համաձայն չեմ եղել: Ի հակառակ դրան՝ մի ստեղծագործություն եմ գրել, որտեղ վեր եմ հանել այս գաղափարը. Ժամանակը փող չէ: Ժամանակը նվեր է դրախտից, որ ամեն առավոտ, ամեն երեկո ժպտում է քո համար: Ժամանակը դատավոր է դրախտից, որ նայես քո գործերին…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Երաժշտության , որ գալիս է երկնքից ու մեր հոգևոր ժառանգությունից

  • google-share
Previous Story

Լույսի հնչյուններ. Կառլհայնց Շտոքհաուզեն

Next Story

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,447 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,324 views
  • Աֆրիկացի հայը - 4,014 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,472 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,229 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

Header

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է on Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ on Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան on «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com