• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

ՊԱՅՔԱՐԻՐ ԵՎ ԿՀԱՍՆԵՍ

Posted On 19 Հնս 2022
Comment: 0
Tag: Հասմիկ Սարգսյան
Թալինցի տասնյոթ պատանիներ, պարմանուհներ և հզոր ուժի երիտասարդներ 2022 թվականի հունիսի 18-ին մի քանի ժամում իրար հետևից սպորտային ռեկորդներ սահմանեցին։ Բոլոր անհավանական հաջողությունները ըստ կարգի արձանագրվել են, և ռեկորդակիրների անունները, հուսանք, շատ շուտով տեղ կգտնեն Գինեսի ռեկորդների գրքում կամ հայկական «Դյուցազնագրքում»։ Հայ նորընծա դյուցազունների կողքին կան փորձառուներ, որոնց անունները բազմիցս արձանագրվել են Գինեսի գրքում, և հիմա նրանք գերազանցեցին իրենց իսկ սահմանած ռեկորդները կամ հանդես եկան նորատիպ մարզանքներով։ Նրանցից Ռոման Սահրադյանի գլխավորությամբ շուրջ յոթը ամիս մարզվող՝ տարբեր տարիքի մարզիկներն անհավանական արդյունքներ ցուցադրեցին տարբեր վարժություններում։ Նման արդյունքների հասնելը հնարավոր է դարձել Թալինում անցյալ տարեվերջին «Դյուցազնատուն» խորհրդանշական անվամբ մարզասրահի հիմնումով։ Այն բացվել և գործում է «Hi-Am» հիմնադրամի աջակցությամբ, որն ի թիվս սոցիալական աջակցության, մշակութային և այլ նախաձեռնությունների, հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ուղղվածության գործողություններին։ Մարմնավարժական դաստիարակության այս դպրոցի հոգևոր հայրն ու ոգեշնչողը հայկական «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանն է, Իջևանի գինու, կոնյակի գործարանն էլ իր բաժին ներդրումն ունի այս ծրագրի իրագործմանը։
Այսքան կարճ ընթացքում 10-12 տարեկանից սկսյալ մինչև հասուն երիտասարդ տասնյոթ մարզիկների՝ ռեկորդներ կատարելուն նախապատրաստելը ֆանտաստիկայի ժանրից է։ Բազում հյուրերի և թալինցիների, հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչների աչքի առաջ տեղացի մարզիկները ցուցադրեցին իրենց գերմարդկային ուժն ու կարողությունը։ Հարկ է մեկ առ մեկ թվել այս սպորտային «հրավառության» բոլոր մասնակիցներին, որոնց՝ հաջողությանը հասնելու կամային հատկությունները, համառությունն ու ջանադրությունն ուղղորդելով՝ Ռոման Սահրադյանը հասել է գերազանց արդյունքի։ Վերջինս կրթությամբ պատմաբան է և դասավանդում է դպրոցում, լավ գիտե իր անելիքը՝ հայրենիքի սիրով և պատվախնդրությամբ տոգորուն սերնդին կրթելուն համահավասար ամրացնել նաև մանկանց ու նորահաս երիտասարդների մարմնի ուժը, դիմակայելու կորովը, հաղթելու վճռականությունը։ Յուրաքանչյուրի «գինեսյան» վարժության ընթացքում, երբ նկատվում էր մարզիկի հոգնածությունը, լսվում էր մարզչի մեղմ միակ ձայնով ասած, բայց համոզիչ հորդորը՝ «Պայքարի՛ր, պայքարի՛ր»։ Ու հենց այդ պայքարի, սեփական անձի կարողություններն առավելագույնս բացահայտելու և ի գործ դնելու շնորհիվ էր, որ մեկը մյուսին հաջորդելով՝ ռեկորդներ սահմանվեցին։ Ռոմանն ինքը պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ անընդմեջ ետ պույտներ կատարելով մեկ րոպեում ՝ թարմացրեց իր իսկ սահմանած ռեկորդը։ Տաթև Մանուկյանն առաջինն է, որ պտտաձողից երկու ձեռքով կախ դրությունից պահեց իր մարմնի ծանրությունը՝ բացահայտորեն գերազանցելով Գինեսի հանձնաժողովի սահմանած նվազագույն սանդղակը։ Մի այլ՝ մեզանում քիչ հայտնի վարժությունում, որ ունի «ռուսական շրջադարձ և արտակորում առաջ» անվանումը, հաջող արդյունք ցույց տվեց Ռիտա Խաչատրյանը։ Նման ռեկորդ աշխարհում կատարող չի եղել․ Գինեսի հանձնաժողովը նվազագույն սանդղակը մեկ րոպեում սահմանել է 10 անգամ։ Ռիտան փորձեց և հաջողեց։ Պտտաձողից ամեն ձեռքի մի մատով կախ պահելով սեփական մարմնի ծանրությունը 1 ր 15 վրկ-ից ավելի՝ Արտակ Սարոյանը ևս գերազանցեց գինեսյան սահմանված սանդղակը։ Համազասպ Հլոյանը ձողից կախ դրությունից ձեռքերն անընդմեջ փոխելով՝ կատարեց «ձգում դեպի վեր» վարժությունը՝ ձգտելով գերազանցել հույն մարզիկ Օրեսիսի ռեկորդը։ Մինչև 14 տարեկանների մեջ առաջինը Նարեկ Գևորգյանը երկու ձեռքով կախ դրությունից 1 րոպեում անընդմեջ պտտաձողին ոտնաթաթերի հպումներ կատարեց։ Գոռ Մանասյանը պտտաձողից մեկ ձեռքով կախ դրությունից մինչև չորս րոպե պահեց մարմնի ծանրությունը։ Դյուցազնագրքում սահմանված ժամկետները գերազանցելով կամ առաջին անգամ իրենց տարիքային խմբերում տարաբնույթ վարժություններով ելույթ ունեցան Գալուստ Գալստյանը, Վազգեն Սաֆարյանը, Մանվել Սահրադյանը, Սուրեն Մադաթյանը, Գրիգոր Մանուկյանը, Արտակ Սարոյանը։ Մեկ ձեռքով, հետո էլ՝ բութ մատով 3 լիտրանոց ջրով լի տարաները, անգամ հավելյալ 15 կգ-անոց ծանրաքարերով բարձրացրեցին Հովհաննես և Մանուկ Եղիազարյան եղբայրները։ 17-ամյա Դավիթ Ալեյանը մի ձեռքով գետնից բարձրացրեց և գլխավերևում մեկ րոպե պահեց 36,8 կգ-անոց ծանրաձողը։ Իսկ Սասուն Ավետիսյանը գետնին հորիզոնական դիրքից մի րոպեում 75 անգամ բարձրացրեց և մինչև ուսագոտին պահեց 8 կգ-անոց կցագունդը։ Եղան նաև այլ ցուցադրական ելույթներ՝ մեկը մեկից դիտարժան և անհավանական թվացող։
Սպորտային այս յուրահատուկ միջոցառմանն իրենց հունարն ի ցույց դրած բոլոր մասնակիցներին հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեցին «Hi-Am» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նշան Աճեմանը, «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սապեյանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Գևորգ Ասլանյանը։ Նախագծումներ կան առավել բարելավելու «Դյուցազնատուն» մարզասրահի աշխատանքային պայմանները, բարենորոգել սրահին հատկացված շինության կից հատվածները ևս։ Հեռահար ծրագրերում դյուզազնատների հիմնումն է նաև Հայաստանի այլ մարզերում ևս։ Իսկ թալինյան «Դյուցազնատան» կարգախոսը հետայսու կլինի՝ «Պայքարիր և կհասնես»։
 
Հասմիկ Սարգսյան
About the Author
  • google-share
Previous Story

Շնորհավոր օրհնյալ ծնունդդ, Դավիթ ջան

Next Story

«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Related Posts

0

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Posted On 22 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ

Posted On 21 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․

Posted On 19 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Նոր զոհարաններ դեռ կպահանջվեն

Posted On 18 Հնս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com