• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Շամքորի ճակատամարտը՝ որպես գրագետ հաղթության ապացույց

Posted On 04 Սպտ 2022
Comment: 0
Tag: Շամքորի ճակատամարտ

Մարդկության պատմությունը, կարելի է ասել, անվերջ ճակատամարտերի պատմություն է. անկարելի է կռահել որեւէ ճակատամարտի վերջնական լինելը: Ժամանակի կտրվածքի մեջ գրանցված, թվում է՝ անվերապահ, հաղթությունը կարող է վերածվել անսպասելի պարտության, իսկ պարտությունը՝ տեղը զիջել հաղթանակին. երկու դեպքում էլ զգոնությունն ու պատրաստվածությունը, հոգեկան կերտվածքը մեծ դերակատարություն ունեն ցանկացած պայմաններում իրադրությունը փոխելու հարցում…

1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքոր գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտը էապես փոխեց տարածաշրջանում ուժերի դասավորությունը. շուրջ 47-օրյա Շուշիի պաշարումից հետո պարսիկներն ստիպված էին տեղը զիջել ռուսներին։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ տեղի ունեցող պերմանենտ պատերազմները հաճախ էին վերաձեւում տարածաշրջանի քարտեզը. դեռեւս 1813 թ. հոկտեմբերի 12-ին պարսից Ֆաթհ Ալի Շահն ստիպված էր հաշտություն կնքել ռուսների հետ եւ հրաժարվել Արեւելյան Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի եւ Թալիշի խանություններից: Հայաստանից Ռուսաստանին անցան Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը, Ղարաբաղը: Պարսկաստանը, այնուամենայնիվ, չէր հաշտվում կորստի հետ. Անգլիայի դրդմամբ փորձում էր վերանվաճել տարածքները, սակայն գեներալ Ալեքսեյ Երմոլովը 1816 թ. կարողանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել պարսից շահի հետ, որով էլ հետաձգվում է ռուս-պարսկական նոր բախումը։ Տասը տարի անց փոխվում է պարսկական արքունիքի դեմքը. 1826 թ. գարնանը հաղթում է Աբաս Միրզայի խմբավորումը, եւ պարսիկները՝ առանց պատերազմ հայտարարելու, արդեն հուլիսի 16-ին ներխուժում են Ռուսաստանի ազատագրած տարածքները։ Աբաս Միրզան, նպատակ ունենալով արշավել Թիֆլիս, 60-հազարանոց բանակով շարժվում է Թալիշի ու Ղարաբաղի ուղղությամբ, գրավում Ելիզավետպոլը, հուլիսի 26-ին էլ պաշարում Շուշիի բերդը։

1700-հոգանոց ռուսական կայազորը եւ բերդում ապաստանած հայերը որոշում են ամեն գնով դիմել ինքնապաշտպանության։ Նրանց խրախուսում է նաեւ գեներալ Երմոլովի հրամանը՝ ուղղված ռուսական կայազորի հրամանատար, գնդապետ Իվան Ռեուտին. «Պաշտպանվեցե՛ք մինչեւ վերջին մարդը: Հայերին զինե՛ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՛ք մեզ»: Շուշիի պաշտպանությունը ձգվեց մինչեւ 47 օր, դիմադրությունը համառ էր. Շուշիի պաշարումը ոչինչ չտվեց թշնամուն. նրանց ուժերը ջլատվում էին հուսահատությունից, ինչն առավել ցցուն դարձավ, երբ օգնության հասած ռուսական զորքը՝ հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորությամբ, սեպտեմբերի 3-ին Շամքոր գյուղի մոտ 2000 հոգանոց զորաջոկատով կատարելապես ջախջախեց թշնամու՝ հինգ անգամ գերազանցող 10-հազարանոց զորամասին։ Ռուսական կայսրության գեներալ-լեյտենանտ, ռազմական պատմաբան Վ. Ա. Պոտտոն վկայում է. «Շամքորի ճակատամարտը կարճ տեւեց եւ բարդ չէր։ Այն ավարտվեց մեկ հատու հարվածով։ Թշնամու դիմադրությունն այնքան թույլ էր, որ փայլուն հաղթանակը, հինգ անգամ գերազանցող թշնամու ջախջախումը ռուսական զորքին արժեցավ ընդամենը 27 մարդ, շարքից հանելով, այն դեպքում, երբ թշնամու կորուստը վիթխարի էր։ Պարսիկների իսկ խոստովանությամբ՝ նրանք իրենց համար այդ ճակատագրական օրը կորցրին երկու հազարից ավելի մարդ հենց միայն սպանվածներով»։

Ըստ Պոտտոյի՝ այդ մասին վկայում է նաեւ Պասկեւիչը, այն, որ Շամքորից մինչեւ Ելիզավետպոլ, երեսուն վերստից ավելի, ծածկված էր թշնամու դիակներով։ Ռազմավարը կազմում էր՝ անգլիական մեկ հրետանի, տասնմեկ ֆալկոնետ (փոքրատրամաչափ թնդանոթ)՝ ուղտերով, յոթանասունհինգ գերյալ ռազմիկ։ Կովկասյան թաթարներով բնակեցված ողջ թաղամասեր այդ մռայլ ու տխուր պատկերների կնիքն էին կրում։ Պոտտոյի վկայությամբ՝ հայկական բնակչությունը առավել քիչ էր տուժել, քանզի չէր հավատացել՝ ծառայելու դեպքում, իրենց բարի աչքով նայելու՝ պարսիկների խոստումներին։ Հայերն ամրացել էին առանձին արվարձանում, ելքի ու մուտքի պահակախմբեր կարգել, պարսիկների առջեւ էլ պայմաններ դրել. որ կծառայեն միայն այն դեպքում, եթե որեւէ պարսիկի ոտք չմտնի իրենց տարածք, եւ պարսից կառավարության հետ հարաբերությունը տեղի ունենա միայն իրենց ընտրած ավագանու միջոցով։ Ցանկացած ուժի կիրառման դեպքում պատասխանում էին զենքով եւ կռվում մինչեւ վերջ։ Նազար Ալի խանը, համոզվելով, որ հայերին չի կարող վերցնել զենքի ուժով, փորձում է դիմել խորամանկության՝ «սիրալիրությամբ» առաջարկելով միջնաբերդ փոխադրել ողջ ունեցվածքն ու ընտանիքներին՝ ապահովելու նրանց անվտանգությունը ռուսների հարձակման դեպքում։ Հայերը մերժում են առաջարկը, թաթարները՝ հակառակը, տրվում խայծին… Արդյունքում՝ ամրոցը լքելու ժամանակ պարսիկներն իրենց հետ տարան նաեւ թաթար կանանց։

Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը ռազմական, նյութական, բարոյական մեծ աջակցություն է ցույց տվել ռուսական բանակին, հերոսաբար կռվել նրա շարքերում, կազմավորել առանձին զորաջոկատներ։ Քրիստոնյա բնակչությունը՝ մասնավորապես հայերը, Մադաթովին դիմավորում էին գրկաբաց, ողջույններով, երգ ու պարով, զինվորներին հրամցնում գինի ու հաց, եւ միայն թաթար բեկերն էին դժգոհ, քանզի հօդս էին ցնդել նրանց քաղաքական երազանքները։ Շամքորի հաղթական ճակատամարտն Աբաս Միրզային ստիպեց 1826 թ. սեպտեմբերի 5-ին հանել Շուշիի պաշարումը։ Նա մտադրվում է շարժվել Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին շուտով միանալու էր գեներալ Իվան Պասկեւիչը: Աբաս Միրզան չէր էլ ենթադրի, թե արկածախնդրությունն ինչ է նստելու իր զորքի վրա։ Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հազարանոց ռուսական զորամասը ջախջախում է Աբաս Միրզայի 35-հազարանոց բանակը՝ նրա մնացորդները շպրտելով Արաքսից այն կողմ: Իհարկե, 8-հազարանոց զորամասի դեմ 35-հազարանոց բանակով առաջ նետվելը սոսկ վերապահությամբ կարելի է համարել արկածախնդիր, սակայն Աբաս Միրզան, հավանաբար, ինչպես եւ Շամքորում, հույսը դրել է բանակի քանակի եւ պարսկական խորամանկության վրա՝ հաշվի չառնելով Շամքորի ճակատամարտի՝ իր համար տխուր ելքը եւ ռուսական զորքի հրամանատարության գրագիտությունը. չէ որ խնդիրը միայն զենքի տեսակը, ուժն ու քանակը չէ, այլ այն բանեցնելու գրագիտությունը…

Էլեոնորա Ներսիսյան

hhpress.am

About the Author
  • google-share
Previous Story

Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին

Next Story

ԽԱՆԴԱՎԱՌՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com