• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ». Րաֆֆի

Posted On 26 Դկտ 2013
Comment: 0
Tag: Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր», Րաֆֆի

1545196_1445342569027704_576243325_nՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ

Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նորէի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:

Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ: Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը:

Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը: Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էրօդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը: Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ:

Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ նախասենյակով: Միքանի սևագույն աթոռներ, մի հատ ասիական թախտ՝ պարսկական գորգով ծածկված և բարձերով զարդարված, պատի առջև դրած մի պահարան գրքերով լի — այս էր Րաֆֆիի կաբինետի ամբողջ կահ-կարասին: Այնուհետև լուսամուտների հատակների վրա, անկյուններում, դուրսը և ներսը, ամեն տեղ ծաղկամաններ:

Սենյակում տիրում էր կիսախավար: Գրասեղանի վրա վառվող կանաչագույն լուսամփոփով ծածկված մի զույգ մոմերի լույսը տարածվել էր հաստակազմ գրքերի վրա, որոնց մեջ աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Այդ սեղանի քով նստած էր մի մարդ, բավական մեծ գլխով, լայն, բարձր, կնճռոտ և քունքերի մոտ դուրս ցցված ճակատով, թանձր ուս և ունքերով, խիտ բեղերով ու կարճլիկ մորուքով, ուր հազիվ նշմարվում էին մի քանի սպիտակ թելեր: Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ, շրթունքները սեղմված, աչքերը հիվանդոտ:

Դա էր այն մարդը, որի «Կայծեր»-ր մի քանի ամիս էր արդեն բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը, ամեն տեղհուզմունք բարձրացնելով և ազնիվ զգացմունքներ չարժելով: Տեսնելով Րաֆֆիին նստած, ինձ թվաց, որ նա բարձրահասակ է և հաղթանդամ: Բայց երբ նա ոտքի կանգնեց մեզ ընդունելու, երևաց միջին հասակից էլ քիչ ցածր, կարելի է ասել, մի փոքրահասակ մարդ:

Ինձ տիրեց մի տարօրինակ զգացում, գուցե նման բարեպաշտ մարդու երկյուղածությանը, երբ առաջին անգամ ոտ դրի այդ մարդու սենյակը: Ես պանսիոնի աշակերտուհի չէի, որ բանաստեղծություններով հափշտակված, նրանց հեղինակներին երևակայեի երկնային հրեշտակներ, օժտված թե՛ բարոյական և թե՛ արտաքին ամենագեղեցիկ հատկություններով: Բայց ևայնպես ես ոչ միայն Րաֆֆիի գաղափարների երկրպագուն էի, այլև սիրում և հարգում էի նրա անձնավորությունն իսկ հեռվից հեռու, անտես, անծանոթ: Մինչդեռ չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիքչէր տիրում: Սակայն թվում էր ինձ. մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդին — չի կարող լավ հոգի չունենալ: Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե հասարակ մահկանացուների և թե՛ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս: Զգում էի, որեթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրում — մեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել իր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր»

About the Author
  • google-share
Previous Story

«Ես չունեի ոչ մի նպատակ, ոչ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց». Շիրվանզադե

Next Story

«Ազգային գործիչը». Ալեքսանդր Շիրվանզադե

Related Posts

0

«Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը». Երվանդ Օտյան

Posted On 29 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

Խրիմյան Հայրիկը հումորիստ էր

Posted On 28 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

Իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով

Posted On 20 Հնվ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com