• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Posted On 01 Մյս 2014
Comment: 0
Tag: գրող Դավիթ Սամվելյանի հետ, հարցազրույց աստվածաբան, Նա և Նրա

David Samvelian
Վերջերս լույս տեսած «Նա և Նրա» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածուն աստվածաբան, գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանի թվով երկրորդ գիրքն է: «Լուսե Երազ» խորագրով առաջին ժողովածուն լույս է տեսել 2010 թվականին: Դավիթը գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին: Ստեղծագործությունների կիզակետում մարդն է:
Սույն թվականի ապրիլի 25-ից գիրքը վաճառքի է դրված Բուկինիստ գրախանութում, որի վաճառքից գոյացած ամբողջ գումարը կծառայի բարեգործական նպատակների:
Գրքի և այլն հարցերի մասին զրուցեցինք հեղինակի հետ:
-Աստվածաբան-գրող, առաջին հայացքից կարծես թե որևէ ընհանրություն չեն կարող ունենալ: Աստվածաբան լինելը որքանո՞վ կարող է օգնել, կամ խանգարել, երբ գրողը մտքի տարաբնույթ թռիչքները հանձնում է գրչին:
-Բնավ չեն խանգարում, առավել ևս մեկը մյուսին չեն խոչընդոտում: Բայց առաջին հերթին դա կախված է նրանից, թե ինչ ես գրում կամ ինչի մասին:
Աստվածաբանության հիմքն Աստված է, իսկ Աստծո՝ մարդուն տված առաջին առավելությունը կամքի ազատությունն է, սակայն վերջում միշտ հատուցում է լինում:
Նույնպես և գրելու պարագայում է. դու ազատ ես գրել այն ինչ ցանկանում ես, ինչ-որ քո ներսում ծնվում է, ինչ զգում ես, սակայն միշտ ինչ-որ պահ է գալիս, երբ սկսվում է հատուցումը՝ քեզ ընթերցողը մի տեսակ «դատավճիռ» է կայացնում, գրածդ իր պրիզմայով անց կացնում: Այսինքն ամեն պարագայում պետք է պատասխանատվության զգացում ունենալ, ամեն պարագայում էլ:

-Ինչի՞ մասին է գիրքը, և ընթերցողների որ շրջանակների համար կարող է հետաքրքիր լինել:
-Գրքում տեղ են գտել 80 փոքր ու մեծ արձակ բանաստեղծություններ, նովելային էսսեներ ու նամակագրական ոճի արձակ գրվածքներ: Հիմքում համեմատությունների միջոցով մարդկային հակասությունները վեր հանելու խնդիրն է դրված՝ սկսած ներքին պայքարից մինչև իր և Աստծո, իր և շրջապատող աշխարհի միջև գոյություն ունեցող դժվար փոխհարաբերությունները և փոխըմբռնումը, մարդկային հուզական աշխարհի, գեղեցիկի և չոր իրականության ու նմանատիպ բազում նուրբ հարցերը:
Գիրքը կարող է հետաքրքրել նրանց, ովքեր պատրաստ են առերեսվել իրենք իրենց հետ, թեկուզ լռությամբ, բայց պատրաստ կլինեն իրենք իրենց հետ զրուցել ու ազնիվ լինել:
Ոմանց համար գրվածքները կարող են ուղղակի գեղեցիկ տողեր երևալ ու դառնալ, իսկ ոմանք էլ առիթ կունենան անդրադարձ կատարելու շատ ու բազմաբնույթ հարցերի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, տեխնիկայի այս զարգացած դարում, կյանքի այս արագացված ռիթմում, երբ մարդը իր բոլոր հարցերի պատասխաններն ստանում է համացանցից, ժամանակ կգտնի՞ գիրք կարդալու և առերսվելու ինքն իր հետ:
-Գիրք կարդալու համար նախ ցանկություն է պետք, իսկ ձեր նշած համացանցի կամ տեխնիկայի միջոցով նույնպես կարելի է գիրք կարդալ: Խնդիրն այստեղ այն է, թե մարդուն ինչն է հետարքրում, ինչի պակաս ունի: Ինչպես մարմինը, այնպես էլ հոգին՝ մարդու ներաշխարհը, սննդի կարիք ունի: Եթե շարունակաբար սխալ սնես քեզ, սնվես «աղբով», ապա արդյունքը մեղմ ասած օգտակար չի լինի:
Գիտակից մարդը չի սնվում այն ամենով, ինչ իրեն առաջարկում են, նույնպես և ինֆորմացիան է, ամեն ինչ չէ, որ պետք է դարձնես քոնը, եթե դու քեզ այդպիսին չես համարում:
Իսկ ինչ վերաբերվում է առերեսվելուն, ապա այն լինում՝ է վաղ թե ուշ, կամա թե ակամա: Եթե անգամ վախենաս կամ խուսափես, կյանքը միշտ կառերեսի քեզ, ընտրության առաջ կկանգնեցնի երկու բանի միջև՝ իրական և կեղծ Եսերիդ միջև: Ու կունենաս նորից երկու ելք՝ փախուստ ինքդ քեզանից կամ էլ համարձակություն այդ առերեսումն ընդունելու:

-Ի՞նչն եք համարում հոգևոր սերունդ, որն անհրաժեշտ է մարդկանց ու հատկապես նոր սերնդին:
-Հոգևոր սնունդ կարող է համարվել այն ամենն, ինչի հիմքում ընկած է բարին, ինչը մարդուն ուղղորդում է դեպի ներքին խաղաղություն ու դեպի սերը դիմացինի հանդեպ, մոտեցնում իրական գեղեցկությանն ու այդ ամենի միջոցով էլ Աստծուն:

Ընթերցողին, երիտասարդներին որևէ ասելիք ունե՞ք, կամ հարց ունե՞ք որի մասին անհրաժեշտ կհամարեիք հավելել:

-Հավելումները թողնում եմ ձեզ, իսկ ասելիք… ուղղակի փորձեք կյանքի ամեն մի ակնթարթի մեջ տեսնել գեղեցիկը ու փոխանցել բարին, գնահատել այն, քանզի հնարավոր է, որ այլևս այն չլինի, չկրկնվի, անգամ զղջման ու ափսոսանքի համար հնարավորություն ու ժամանակ չտրվի…

Հեղինե Մարգարյան

David SamvelianDavid Samvelian

About the Author
  • google-share
Previous Story

Անրի Թրուայա. Հանգիստ հաջողություն

Next Story

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱՆ Է

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com