• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Մտորումներ Գրիգոր Նարեկացու դիմանկարի շուրջ

Posted On 27 Հկտ 2013
Comment: 0
Tag: Մտորումներ Գրիգոր Նարեկացու դիմանկարի շուրջ

1379300_386420398155209_1554648609_nՎճռեցի ստեղծել հայոց մեծերի պատկերասրահը: Միջնադարի անծայրածիր խավարի միջից հայացքիս առաջ փայլատակեց մեծն Գրիգոր Նարեկացու կերպարը: Խնդիրը բարդ էր ու դժվարին: Եվ պետք է խոստովանեմ, որ այդ պատասխանատու վճռի մեջ ինձ զորավիգ եղավ իմ անսահման սերն ու հետաքրքրությունը գրականության և, մասնավորապես, Գրիգոր նարեկացու անզուգական պոեզիայի նկատմամբ: Ես ուսումնասիրեցի նրա «Մատյան ողբերգության» պոեմը, «Տաղեր» ժողովածուն, հանճարի ապրած ժամանակաշրջանը: Եվրոպական Վերածնունդից դարեր առաջ հանդես եկավ Նարեկացին` որպես հումանիստ, մեծ բանաստեղծ, պաշտպանեց մարդու դատը ոչ միայն երկրի վրա, այլև երկնի առաջ: Արարչից և մեղքից սոսկացող մեծ հանճարը ծառացավ հանուն մարդու և խոսեց ժայթքող հրաբխի հրեղեն լեզվով: Նրա տաղերն ու Մատյանը շնչում են բնության, ժամանակի կյանքով, ու երևում են մարդու հոգու խորունկ ծալքերը և ծովածավալ սիրտը: Մի զամանալի ներդաշնակություն կա նրա երգած մարդու ներքինի և բնության պատկերավորման միջև: Ծով է Նարեկացու սիրտը, այն վարարում, հաճախ դուրս է գալիս ափերից. նա աղոթում, երգում, ոգիանում է բոլոր զգայարաններով: Ահա թե ինչու նա իրեն համարում է «շնչական մի մատյան»: Ներսից, դրսից կրակված է բոցերով, ու իր մատյանն էլ նման է մի վիթխարի խառնարանի, որտեղից ժայթքում են մրրիկ, լավա, ալեկոծություն, և բոլորը նրա համար, որ Ամենազոր Արարիչը ների մարդուն և մարդկությանը: Չէ՞ որ մարդը Աստծո եզակի պատկերն է, ուստի պիտի ներվի, մաքրվի երկրային մեղքերից, որ Աստված բնակվի մարդու մեջ, և մարդն էլ աստվածանա: Ահա սա է նարեկացու երազն ու իդեալը: Եվ ես նրան այդպես վրձնեցի: Նկարի առաջին պլանում Նարեկացու ձեռքի պլաստիկ, մերժող շարժումը կարծես լսելի է դարձնում հանճարի ներաշխարհից եկող շշնջոցը. «Մի՛ մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւոյ»:

ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ

(Նկարում` Հ. Ռուխկյանի «Գրիգոր Նարեկացի» դիմանկարը. 1983)

Լուսինե Զաքարյան (Lousine Zaqaryan) ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

« Իմ արածի ու մանավանդ` չարածի մասին, որ կոչվում է կյանք …». Հենրիկ Մալյան

Next Story

Խնկաբույր երգերի սոխակը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com