• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

«Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…». Լորիս Ճգնավորյան

Posted On 16 Հկտ 2013
Comment: 0
Tag: Արամ Խաչատրյան, Լորիս Ճգնավորյան, Օհան Դուրյան

1395258_381049265358989_881573543_nԼորիս Ճգնավորյան երաժշտագետի մասին կարելի է երկար խոսել: Նա այն նվիրյալ արվեստագետներից է, որոնք հանգիստ չեն որոնում, որոնց կոչումը ստեղծագործելն է, մշտապես նորը փնտրելը արվեստի խոր աշխարհում: Նրանք լի են ուժով, ավյունով, համարձակությամբ ու դառնում են ձևաչափերից դուրս մտածող ու գործող, նախաձեռնող ու նպատակասլաց այն արվեստագետներից, որոնց գործունեությունն արվեստի աշխարհում ցնցումներ է առաջ բերում. ցնցումներ, որոնք բոհեմային կյանքում ծնունդ են առնում կույր խանդից, ոչ բարի կամեցողությունից և ավերմունք են սփռում: Դժբախտաբար, Ճգնավորյանին Հայաստանում այս երևույթն անճանաչ չմնաց: Նա մեզ մոտ ասպարեզ իջավ 1980-ականների վերջերին, ստանձնեց Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի դժվարին պաշտոնն ու եռանդով լծվեց նորարարություններ մտցնելու գործին: Որոշեց ընդլայնել համերգային ծավալը և տարվա ընթացքում հինգից տասը համերգ տալու փոխարեն յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը ունկնդրին ներկայանալ նոր ծրագրով, որը բաղկացած էր լինելու երեք մասից՝ մեկ նախերգանքից, մեկ կոնցերտից ու մեկ սիմֆոնիայից: Իհարկե, մեզ` ունկնդիրներիս համար դա ցնծություն էր: Առաջին իսկ համերգից պարզ դարձավ, որ աշխատանքը կատարվում է մեծ պատասխանատվությամբ, վարպետությամբ ու խստապահանջությամբ: Ներածականով ներկայացվում էին տեղեկություններ կատարվելիք ստեղծագործությունների, կատարողների ստեղծագործական գործունեության, կոչումների ու մրցանակների մասին: Նախատիպը չունեցող աշխատաոճ էր դա: Ճգնավորյանի մեծությունը դրևսորվում էր նաև մեծարելու բացառիկ ունակությամբ: Ինչպիսի՜ հպարտությամբ ու ոգևորությամբ էր կատարում մասնավորապես Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները, նվագախմբում` հավելյալ գործիքների ներառմամբ. նրա կողմից ներկայացվող խաչատրյանական յուրաքանչյուր գործ ստանում էր նոր մեկնաբանություն, դրանից բացի գործը կատարելության հասցնելու տաղանդ ուներ: Այսպես` Խաչատրյանի «Ադաջիոն», որ կատարել է բազմիցս, ոչ միայն յուրաքանչյուր կատարումն էր տարբերվում նախորդից, այլև միևնույն համերգի ընթացքում գործի կրկնակի կատարումները`միմյանցից: Ճգնավորյանը վերանորոգեց Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, երգեհոնը, ջեռուցման և այլ կոմունալ խնդիրների համար լուծում գտավ: Դահլիճը վերանվանվեց «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» համերգասրահ: Հայաստանի Պետական սիմֆոնիկը վերանվանվեց Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ: Համերգային տոմսերի գները մատչելի էին, համերգների ծրագրերը`բազմաբովանդակ ու հետաքրքիր, հետևաբար` դահլիճը` լեփ-լեցուն: Բայց այն, ինչ հիացնում էր ունկնդիրներիս, դառնում էր Ճգնավորյանի դեմ եփվող ապուրի բաղադրատոմսը: Նրա ակտիվ գործունեությունը ցնցեց թմբիր ապրող երաժշտական աշխարհի հիմքերը, որոշ արվեստագետների խաղաղ կեցությունը, ասես մաեստրոն մարտահրավեր էր նետել: Ինչպիսի՜ աղմուկ բարձրացավ Ճգնավորյանի կողմից Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթի ելույթները «Արամ Խաչատրյան» համերգասրահում արգելելու արդյունքում, որը, սակայն, մաեստրոն լիովին համոզիչ պատճառաբանեց. պարերից առաջացած ցնցումներից մեծ դժվարությամբ վերանորոգված երգեհոնը շարքից նորից դուրս պիտի գա: Միանգամայն պարզ ու անկեղծ բացատրություն, որն, այնուամենայնիվ, անմատույց մնաց ոմանց համար: Իսկ Ճգնավորյանը ոչ միայ նհոգում էր դահլիճի մասին, այլև կազմակերպում էր նվագախմբի շրջագայությունները, փառատոները, ձայնագրությունները… Սրտի ցավով պիտի խոստովանեմ, որ ճնշել, օտարել ինքներս մեզ հաջողությամբ ենք կարողանում, պահպանել միմյանց, համերաշխորեն համագործակցել, հարգել աշխատանքը, ստեղծագործ ուժը, ոչ միշտ է հնարավոր դառնում… Բարեբախտաբար, անարդյունք անցան Ճգնավորյանին ու Օհան Դուրյանին գժտեցնելու փորձերը… 1993 թվական: Երևան: Մայիսի 28-ից մինչև հուլիսի 11-ը Լորիս Ճգնավորյանը մեծ շուքով կազմակերպեց «Արամ Խաչատրյան-90»` «Աշխարհը և մենք» սիմֆոնիկ երաժշտության ամառային փառատոնը: Դա Հայաստանի երաժշտական կյանքի պատմության մեջ այդպիսի ծավալով իրականացված առաջին մտահղացումն էր, որին մասնակցում էին ողջ աշխարհում հռչակ վայելող, անվանի երաժիշտներ ու նվագավարներ: Կատարվեցին Խաչատրյանի բոլոր գործերը, նույնիսկ`«մոռացվածները»: Երաժշտական Երևանը կրկին ալեկոծվեց. շուրջ հինգ տարի մոռացված մի երևույթ, որը մեզ՝ երաժշտասեր հասարակությանը, վերստին կյանքի կոչեց, ու մի անգամ ևս համոզվեցինք մաեստրոյի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…»:
Այսօր Լորիս Ճգնավորյանը տոնում է իր ծննդյան փառապանծ 76-րդ տարեդարձը: Ի սրտե շնորհավորում եմ մաեստրոյին. բեղմնավոր ստեղծագործական կյանք մաղթում: Շնորհակալություն եմ հայտնում նրան իր հայրենանվեր աշխատանքի, եռանդի, հայրենիքի ու ազգի, արվեստի ու նաև արվեստասերների նկատմամբ ունեցած անկեղծ վերաբերմունքի համար, մեզ համար այնքան դժվարին տարիներին մեր կողքին լինելու և մեզ իր աշխատանքով հուսադրելու, մեր սրտերը ջերմացնելու, մեզ կյանք պարգևելու համար:

Պերճ Դոլինյան

13 հոկտեմբերի,  2013 թ.
Սալոնիկ

About the Author
  • google-share
Previous Story

«The painter was painting his last canvas but he himself did not know about it». Eduard Artsrunyan“Художник рисовал свое последнее полотно, сам не зная об этом”. Эдуард Арцрунян«Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին». Էդուարդ Արծրունյան

Next Story

Звезда Армянской астрофизики.

Related Posts

0

20 միլիոն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար

Posted On 15 Օգս 2022
, By Christina Abrahamyan
0

Հանդիպում Արամ Խաչատրյանի հետ իր տանը

Posted On 20 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
2

Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան

Posted On 16 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com