• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Մի կնիկ փախցրի ամառանոցից». Դերենիկ Դեմիրճյանի նամակը` Վահան Թոթովենցին

Posted On 16 Հնվ 2014
Comment: 0
Tag: Դերենիկ Դեմիրճյանի նամակը` Վահան Թոթովենցին

1425511_669418846410088_1651856293_n1923 թ. 29 հոկտեմբերի, <Թիֆլիս>

Սիրելի Վահան,

Քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցողությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից[1]: Սա է ամբողջը: Բայց ի՜նչ դժվարություններով և վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա ամուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի-Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարսափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:

            Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի, պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը: Դրան հակառակ էին բոլորը`մեր Վարսենիկից սկսած մինչև ծանոթներս, կնոջ ամուսինը (բնականաբա՜ր), կնոջ քույրերը, հայրը, հարազատները և, ամեն բանից հետո … իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու` այստեղից Բելի-Կլյուչ ձգվող դժվար ճամփաներով: Շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ էլ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր: Հիմի կինը այստեղ է, իր հինգ տարեկան երեխայի հետ, և ապրում է իր քույրերի մոտ: Չգիտեմ, կարիք կա քեզ էլ բացատրելու այն հոգեկան վիճակը, որ ապրում եմ հիմա: Ամուսինը գյուղից գաղտնի եկել է այստեղ և հետապնդում է մեզ. կնոջ հարազատները ստիպում են նրան գնալ Բաքու, հոր մոտ (որպեսզի ինձնից բաժանեն համոզելով և այլն), կինը չի գնում, բայց ծանրացած է քույրերի վրա: Ուրեմն` խնդիրը ես պիտի վճռեմ: Պարզապես դրամ է պետք, և իմ ներկայությունը այստեղ, մինչև կարգադրեմ գործը: Կինը դեռ օրինական ձևականություններ ունի ամուսնալուծության հարցում և զավակը ամուսնուց խլելու` դատի մեջ: Ես պիտի օգնեմ, այլապես ինչացո՞ւ էր իմ այսքան մեծ փոթորիկը, որ բարձրացրի` մի կնոջ սիրտը մտնելով և ընտանիքը քայքայելով: Բացի այդ, կապված ենք իրար հետ … Այս հոգեկան վիճակով ո՞ւր գնամ, ի՞նչպես գամ Երևան …    Այս ընդհանուր ալեկոծումների ժամանակ հիվանդացավ Վարսենիկը և հիմա վատ կացության մեջ է, նրան բերել չեմ կարող, որովհետև նա էլ կապված է Վիգենի հետ[2], որին պիտի տամ այստեղի հետամնացների մանկապարտեզը: Երեխան սկսել է նոր-նոր բացվել, արդեն նկարում է, քիչ-քիչ խոսում է: Տունը քանդել և գալ, անմիտ բան է, իսկ երկու տուն ունենալ` դժվար է:

            Ուրեմն` հասկանալի պիտի լինի, որ լինել Երևանում կարող եմ, բայց ապրել, գոնե այս ձմեռ, չեմ կարող: Թերևս, մինչև հունվոր հանգամանքները այնպես դասավորվեն, որ «կնոջս» հետ գամ մի քիչ երկար մնալու: Պետք է ասել, որ նա շատ կուզենար ամուսնուց հեռու մի տեղ քաշվել, դեմ չէ Երևանին էլ, բայց դեռ անկարող է գալ վերոհիշյալ պատճառներով:

            Շտապ եմ գրում և կարևոր մտքեր բաց թողնում: Ամանակարևորըը` իմ այդտեղ չգալու պատճառը, այնքանով բացատրիր ուրիշների մոտ, որքան վերաբերում է Վիգենի և քրոջս արգելքներին, որ կա: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա, և մինչև անգամ գործս կփչացնի: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա, և մինչև անգամ գործս կփչացնի: Իհարկե, եթե մարդիկ մի քիչ նուրբ լինեն և մի րոպե մտածեն, որ գործ ունեն գրողի հետ, որի արտադրության գործիքը իր սիրտն է և այդ սիրտը չի կարելի պարտադրությունների հետ կապել, և որ նա այն ժամանակ է ստեղծում, երբ գալիս է նրա կապրիզը, և որ այդ կապրիզը ինքն էլ չգիտե, թե երբ և ինչպես է գալիս` ինձ չեն պարտադրի, որ Երևան գամ: Մեր մեջ ասենք` ի՞նչ է անում Երևան ճաշող և պետական սուբսիդիա ստացող գրող Մանվելյանը, կամ նույն վիճակի` Խնկոյանը[3]: Ավելի լավ չէ՞ր Թիֆլիսում «Քաջ -Նազար» (իրե´նց հավանած և ո´չ իմ) գրեին և տպեին Երևանում … Ես շատ լավ եմ հասկանում, որ իմ ներկայությունը, այսպես թե այնպես, կարևոր է, որպեսզի մեր մտավորական ուժերը մերձ ազդեցություններով, կենդանի խոսքով, փաստով լինեն մեր կուլտուրական օջախում` Երևանում: Բայց այդ այսպիսի կտրուկ և անիմաստ միջոցներով չի լինի: Մենք պիտի հնար ունենանք շարժական լինելու, ազատ լինելու` տեղափոխվելու: Իսկ երբ այնպիսի ներքին (բայց ստեղծագործողի համար խիստ կարևոր) դեպքեր են պատահում, նա պետք է կարողանա լինել ժամանակ առ ժամանակ այնտեղ, ուր նա կարիք ունի: Ասա խնդրեմ, այս հոգեկան հուզումներով ի՞նչ օգուտ Երևանին, եթե գամ ու ամբողջ օրը խելքս միտքս Թիֆլիս` ճաշեմ Երևանում և կատարեմ փաստը, որ ես Երևանում եմ: Իսկ իմ հոգին … Նա էլ պիտի գա՞, թե չէ: Այս մասին քեզ մանրամասն կգրեմ, բայց, ավելի լավ է, չեմ գրի, կպատահենք, կխոսենք: Բայց մի բան խնդրում եմ: Դա ինձ այս դրությունից հանելու հարցն է: Այստեղ ինձ մերժեցին դպրոցում դասեր տալը, ոչ մի կոպեկ չունեմ, և կյանիք մեջ առաջին անգամ կնոջ հարցի մեջ դրամը գալիս է իր ձայնը բարձրացնելու: Դրամը մի կո՜ղմ… ինքնասիրության հարց է կնոջս, քույրերի և ծնողի առջև, ու, որ գլխավորն է` ես ուղղակի պատասխանատու եմ իմ արածին դրամապես ևս … ահա՛ տրագեդիա:

            Վահան ջան, մի բան արա, լոթիանա: «Պայքարին» իսկույն բաներ կղրկեմ: «Նազարն» սկսել են փորձել, թե ի՜նչ, տես, մեր ընկերներից կամ Մռավյանից ի՞նչ կարող ես պոկել և իսկույն հասցնել ինձ, իբրև ավանս, իբրև հոնորոր, իբրև … «մի Դերենիկ, մի ոսկի»: Պարզ է քեզ համար, որ առայժմ չեմ կարող գալ: Կնոջս կփախցնեն, կամ, ավելի ճիշտ, կինս ստիպված պիտի լինի գնալ հոր մոտ, Բաքու, նյութականի պատճառով: Իսկ այնտեղ ինչ կպատահի` աստված գիտե: Վերջապես` ես իմ պարտքը պիտի կատարեմ: Մինչև հունվար ես պիտի արտակարգ բաներով դրությունը պահեմ: Ահա՛ ճշմարտությունը, սիրելիս:

            Սպասում եմ նամակիդ: Գաղտնիքս` սրբությա՛մբ: Կարոտալի համյրուրներս քեզ և Լուսիկին, մերոնցից բարև: Հրաչին[4] չասես առայժմ:

Քո` Դերենիկ



[1] Խոսքը Դեմիրճյանի երկրորդ կնոջ` Մարիա Միխայիլովնա Իվանովայի մասին է, որը ռուսաց լեզվի դասատու էր Թիֆլիսին մերձակա Բելի-Կլյուչ (այժմ Վրացական ՍՍՀ Թեթրի Ծղարո) ավանում: Դեպքի մասին հիշողություններ ունի նաև բանաստեղծուհի Հռ. Պողոսյանը: 1923 թ. ամռանը ամուսինը Հովհ. Պողոսյանը ղեկավարել է հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացները: Դեմիրճյանը հրավիրվել էր որպես արվեստի պատմության և գրականության դասատու: Այստեղ է, որ հանդիպել է Մարիայի հետ: Դասընթացներն ավարտելուց հետո ամիսներ անց, աշնանաը Թիֆլիսում Եղիշե Չարենցի հետ այցելել է Պողոսյանին և հայտնել իր որոշումը` Մարիային փախցնելու մասին: Բարեկամներն աշխատել են հետ կանգնեցնել այդ քայլից, բայց նա անդրդվելի է մնացել և ասել է. «Գնա՛նք, Եղիշ … Կտեսնես Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք …»: Մի քանի օրից հետո Մարիան ինքն էր հայտնվել Դեմիրճյանի տանը:

[2] Հիվանդը գրողի ավագ քույրն է, որը խնամում էր ավագ որդուն` Վիգենին (1916-1980):

[3] Ակնարկում է գրող-դերասան Միքայլե Մանվելյանին և մանկագիր-առակագիր Աթաբեկ Խնկոյանին (1870-1951), որոնք արդեն տեղափոխվել էին Թիֆլիսից Երևան:

[4] Հրաչ- Հրաչ Շիրինյան- գրողի Սաթենիկ քրոջ ամուսինեը, որից սովորաբար գաղտիքներ չէր պահում, բայց այս անգամ Թոթովենցին զգուշացնում էր` «Հրաչին չասես առայժմ»:

About the Author
  • google-share
Previous Story

«Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի». Վահան Տերյանը` Անթառամ Միսկարյանին

Next Story

«Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները». Տերյանի նամակը` ընկերներից մեկին

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com