• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Մաքրությունը բուրմունք ունի». Անրի Վերնոյ

Posted On 19 Մրտ 2014
Comment: 0
Tag: Անրի Վերնոյ «Մայրիկ»

 1098476_659289360805326_57676152_nԱրևի մուտքը դեպի մեր սենյակ արգելված էր փոշու բազմաթիվ շերտերից ու ճանճերի ծերտերից անթափանց դարձած ապակիների պատճառով։ Անձրևը այդ ամենը շաղախել դարձրել էր ապակիներին կպած ու չորացած լափ։ Սենյակի մյուս մասը նույնպես, ինչպես երևում էր, ավելի ու խոզանակի երես չէր տեսել։

Անհրաժեշտ եղավ օրվա մեծ մասը հատկացնել հատակը լվանալու, ապակիները քերելու, կահույքը փայլեցնելու, պատից պոկվող պաստառները սոսնձելու գործին։ Սեղանին հայտնված ասեղնագործ սփռոցը, մահճակալներին փռված մեր ձյունաթույր սավանները, բազմոցի վրա գցված գույնզգույն ծածկոցը և նորից թափանցիկ դարձած ապակիներից ներխուժող արևը սենյակում ստեղծեցին աշխույժ տրամադրություն։

Մաքրությունը բուրմունք ունի։

Մեր տանից մաքրություն էր բուրում։

Մորաքույր Աննան, որ ստանձնել էր տնտեսության ու խոհանոցային գործերը, պահարանի հարկաբաժիններից մեկի վրա դրեց մի մեծ պուտուկ մուրաբա, որ պատրաստված էր մեր թողած երկրի վարդի թերթիկներից։ Ոչ ոք իրավունք չուներ ձեռք տալու մուրաբային, որովհետև դա վերապահված էր միմիայն իմ նախաճաշերին։

Ոչ ոքի չխանգարելու համար ես ապաստանել էի մեր փրքրիկ պատշգամբում և նայում էի իմ երեք ժրաջան մեղուներին, որոնք հերթով անցնում էին մի կարասիից մյուսը, դնդնացնելով մեր երկրի եղանակներից մեկը։

Մանկական մի զիլ, հարցասեր ձայն հանկարծ անշարժացրեց փեթակը, Ձայնը գալիս էր սանդղահարթակից։ Նախադասությունը հարցական էր, և մայրիկս իր իմացած ֆրանսերենով թարգմանեց հարցը.

– Ասա, մայրիկ, ի՞նչ է հայը։

Մենք չլսեցինք պատասխանը, բայց երեխան երկու անգամ բացեց դուռը, գլուխը ներս մտցրեց՝ տեսնելու ուրիշ մոլորակից եկած այդ մարսեցիներին։ Նա հուսախաբ էր եղել, նկատելով, որ մենք էլ իր նման միևնույն տեղում ունեինք քիթ, ունեինք աչքեր՝ տեսնելու համար, ոտքեր՝ քայլելու համար, ժպտուն դեմքեր և լայն շարժումներ, որոնք իրեն ներս էին հրավիրում։ Բայց մի ձայն նրան կարգադրեց վերադառնալ մայրական ապահով գիրկը, և տղան չքացավ։ Մի կարճատև պահ մեր հայացքները խաչաձևվեցին։ Նա այդպես էլ չիմացավ, որ Աննա մորաքույրը ձեռքը պահարանի դռնակին դրած սպասում էր, որ նրան հյուրասիրեր մեր համեղ վարդի մուրաբայից։

Ներս մտավ հայրս։

Նրա թևերը բեռնված էին նոր փաթեթներով, դեմքին շողում էին բարի լուրեր։ Բայց, սովորության համաձայն, չէր շտապում հաղորդել։ Նա թեք ընկավ բազմոցին, ապա դանդաղ գրպանից հանեց տպագիր մի թերթիկ, որի վրա ձեռքով գրված էր իր անունը։ Նա աշխատանքի էր ընդունվել Սեն-Լուիի շաքարի գործարանում, այնտեղ, ուր նպարեղենի խանութի համար արտադրում էին կապույտ տուփերի մեջ դասավորված հավասար, սպիտակ քառանկյուն կտորներ։

Նա մանրամասն պատմեց, թե ինչ է արել կեսօրից հետո։ Հայրիկս ամեն ինչ ներկայացնում էր հոյակապ պատմողի պրիզմայի միջով և ամեն ինչ նրա շուրթերին դառնում էր ավելի գեղեցիկ կամ ավելի ծիծաղելի։ Մարդ ուզում էր անվերջ լսել նրան։ Հետո պատմեց, որ հանդիպել է ուրիշ հայերի։ Եվ մեկի տնազն արեց, որ դեմքի մկանակծկում ուներ, ապա մի ուրիշի, որ մեծալուրջ ու խոժոռ տեսք ուներ։ Հետագայում որքան եմ զսպել ծիծաղս, հանդիպելով այդ մարդկանց, այնքան որ տնազը համապատասխանում էր իրականությանը։

Հետո սկսվեց մայրիկիս ու մորաքույրերիս ծանոթ մարդկանց անունների շարանը։ Նրանք ապրում էին Թապի Վեր փողոցում, Բեռնար Դյու-Բուա փողոցում, Դոմինիկեն փողոցում, Սենթ-Բարբ փողոցում։

Բոլոր այս մարդիկ շուտով պիտի այցելեին մեզ, ըստ հայկական սովորության առանց նախապես իմաց տալու։

  Անրի Վերնոյ «Մայրիկ» 

About the Author
  • google-share
Previous Story

Հրանտ Մաթևոսյան «Աշնան Արև»

Next Story

Ամսի տասնութից սկսած գործարաններն ու պահեստները լցվեցին հարյուրավոր առնետների դիակներով

Related Posts

0

«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ

Posted On 16 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ

Posted On 11 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Posted On 07 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Մնջախաղի դերասանի նման հայրս շարժուձևով բառեր էր քանդակում». Անրի Վերնոյ

Posted On 11 Մրտ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com