• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Ակսել Բակունց. Մթնաձոր
Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ

ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Posted On 21 Apr 2022
Comment: 0
Tag: Լոս-Անջելոս, Մարգարիտ Դերանց

ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ

(գրող, մշակութային գործիչ)

ՀԳՄ -ի (Հայաստանի Հանրապետության Գրողների Միության) անդամ
ԱԳՄ-ի (Արցախի Գրողների Միության) անդամ
Ծնվել է ք. Ստեփանակերտում, մեծացել Երևանում, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի Գրողների Միության և «Գրիգոր Նարեկացի» Համալսարանի կողմից, արժանացել Լոս-Անջելոսի ՀՀ Գլխ. Հյուպատոսության, և համայնքի մշակույթային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ստեղծագործում է արձակ ժանրում. վեպ, վիպակ, էսսե, պատմվածքներ։ Յոթ ժողովածուի հեղինակ է։ Բազմիցս տպագրվել է պարբերական մամուլում, համահեղինակային տարեգրքերում, ինչպես Հայրենիքում (Հայաստան, Արցախ), այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում։

 

ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ  

(պատմվածք) 

Այսօր, Obama Care* պատճառով, երրորդ անգամ եմ մտնում դեղատուն՝ անդամալույծ հորս համար դեղ գնելու: Ոչ հորս առողջապահական քարտը, ոչ բժշկի գրասենյակից ուղարկված հեռահաղորդումը չօգնեցին։ Երրորդ անգամ հերթ եմ կանգնած հաստատ որոշումով՝ թեկուզ կանխիկ գումարով դեղը գնել: Համակարգչում հիվանդների բժշկական ապահովագրական տեղեկությունները խառնվել են եւ հերթը դանդաղ է առաջ գնում:

Ինձնից առաջ շիկահեր, սլացիկ բարետես մի աղջիկ էր` գլխին վիրակապ, աչքերի տակ կապտուկներ:

– Դուք Գլենդելո՞ւմ եք ապրում,- հարցրեց աղջիկը:

– Արդեն 11 տարի,- պատասխանեցի:

-Ես մեկ շաբաթ է, որ տեղափոխվել եմ Գլենդել ու այնքան ուրախ եմ: Ասում են՝ Գլենդելը շատ ապահով քաղաք է: Ես ոչ մի կերպ չեմ ուզում վերադառնալ իմ հին բնակարանը:

– Իսկ որտեղ էր գտնվում ձեր նախկին բնակարանը:

– Down Town-ում, ապրում էի ընկերուհուս հետ։ Երեկոյան ուշ սպասում էի նրա վերադարձին:

Մանկությանս գիշերային մղձավանջը կենդանություն առավ. դուռը բացեցի, դիմակներով ծպտված երեք հոգի այնպես հարվածեցին գլխիս, որ ուշաթափվեցի:

– Ի՞նչ մղձավանջ,- անմիջականորեն հարցրեցի ես, մի պահ հետո հասկանալով, որ հարցս պատեհ չէ։

– Երբ աղջնակ էի, երազումս տեսնում էի դևերի հետապնդումից սարսափահար կանանց, մանուկներ,- շիկահեր աղջկա հայացքը տարօրինակ էր, կարծես իմ կողքին չէր, այլ անըմբռնելի ժամանակներում։

– Հետո՞

– Բախտս բերել է, որ ընկերուհիս շուտ վերադարձավ,- ուշքի եկածի, սթափ հայացքով պարզաբանեց անծանոթուհին։

– Դուք թշնամինե՞ր ունեք,- սարսափած հարցրի ես:

– Օ՜, ոչ: Սովորական բնակարանային կողոպուտ էր,- ավելացրեց հմայիչ անմիջականությամբ։

Աղջկա լազուր, ջինջ աչքերը եւ անգլերենի սարսափելի առոգանությունն ինձ ստիպեց հարցնել.

– Հաստատ ռուս եք:

-Ոչ, թուրք եմ, Թուրքիայից:

– Թուրքիայից, բայց ոչ թուրք,- հուսալով, որ սխալ եմ լսել հարցրեցի կրկին:

– Թուրք եմ, ու Թուրքիայից,- մի քիչ փշրված, արժանապատվորեն ժպտալով հաստատեց նա:

Սիրտս սկսեց արագ բաբախել, գուցե նաեւ գունատվեցի: Ուզում էի ճչալ, թե ինչքա՜ն պաշտպանված չէին սեփական հողի վրա, փայփայված օջախներում հազարավոր հայեր` ծերեր, մանուկներ, կանայք թուրք բորենիներից։ Հոշոտեցին, ծվատեցին, ոչնչացրին…Քանզի թուրքը որոշում ուներ ցեղիս սերմը արմատախիլ անել, բնաջնջել երկրի երեսից: Շփոթահար էի, լուռ։

Անսպասելիորեն խոսակցությանը խառնվեց դեղագործ կինը` գրեթե նույն կերպ ժպտալով, ինչպես թրքուհին։

– Թուրքիայից, բայց հատկապես որտեղի՞ց:

– Իզմիրից, դուք նույնպե՞ս թուրք եք:

– Հայ եմ, եւ իմ նախնիները հենց Իզմիրից էին, ցեղասպանությունից հետո, փրկվել է միայն մեծ մայրս:

– Ի՜նչ ցեղասպանություն, պատերազմ էր, իսկ պատերազմի ժամանակ միշտ էլ ամեն բան պատահում է:

Դեղագործ կինը փորձեց հակաճառել նրան, բայց փղձուկը բռնել էր կոկորդը։ Դա մի պահ էր։

Հետո նրանք կախարդված ակնապիշ սկսեցին միմյանց դիտել. հիշողության խոր թանձրակույտից վեր էին հառնում անբացատրելի զգացողություններ, մտապատկերներ, դեպքեր։ Երկուսն էլ սթափվեցին թմբիրից։

Թրքուհու հերթն եկավ եւ ժպիտով հրաժեշտ տվեց մեզ: Դեղագործը կինը հայերեն ինձ հարցրեց.

– Տիկին, վստահ եմ՝ դուք վատ զգացիք, որ նա թուրք է: Ես գլխով լուռ հաստատեցի: Նա էլ ավելացրեց.

– Ես էլ ինձ վատ զգացի, գոնե էդքան աղվորիկ չլիներ էդ թրքուհին:

Մենք հրաժեշտից առաջ` խոսուն, տխուր, կարեկցանքով լի հայացքներ փոխանակեցինք:

Ամբողջ օրը մտածում էի դեղատան դեպքի մասին` հին, խոր ցավեր կան, որոնք դեռ չեն սպիացել ու ղեկավարում են մեզ, մեր կամքից անկախ: Բայց ուրիշ մի բան կար, որ ինձ մտքով ետ էր տանում դեղատուն։ Ու ես հիշեցի կնոջ ու աղջկա լուռ դիմախաղը` նրանք կարծես ծանոթ էին միմյանց անհիշելի ժամանակներից, ունեին տարիքային տարբերությամբ համարյա նույն դեմքը, իսկ լուրթ, անսովոր գեղեցիկ աչքերը միանգամայն նույնն էին։

Հետընթաց հիշողությունը, որ մարդուն կարող է մեկեն անհաշվելի տարիներով ետ տանել, ճակատագրի խաղ չէ, այլ թելադրանք, որ ինչ-որ մեկն առնչվի մի գաղտնիքի, որը ժամանակը, ամեն բան ավերելով, խնամքով թաքցնում է բոլորից, ընդամենը խոտերում կորած մի նեղլիկ ու անտես արահետ թողնելով։

Արդյոք սա երեւակայության խաբկա՞նք է, թե՞ Աստվածային նախախնամության նշան եւ հանդիպումը պե՛տք է շարունակություն ունենա այս աշխարհում, կամ միգուցե մի այլ ոլորտում, ուր մենք անմեղորեն պատսպարված ենք Աստծո դատաստանից` մեծ ու բարեգութ հարկի ներքո, ուր նմանը նմանի հետ է…

Obama Care*առողջապահական ապահովագություն Նահանգներում

2015թ. Լոս-Անջելես

  • google-share
Previous Story

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ

Next Story

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,447 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,324 views
  • Աֆրիկացի հայը - 4,014 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,472 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,229 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

 ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

Header

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է on Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ on Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան on «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com