• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Մանրանկարչություն

Posted On 13 Նյմ 2013
Comment: 0
Tag: մանրանկարչություն

1452014_575259332544017_1040085485_nՄեր ազգի ինքնության արտահայտությունը արվեստն է

Հայ միջնադարյան գիրքը կամուրջ է սերունդների միջև և հարուստ նյութ է մատուցում Հայաստանի պատմության, աշխարհագրության, արվեստի և այլ գիտությունների մասին: Ընդհանրապես մեր գրքային ժառանգությունը խիստ բազմազան է: Հայ արվեստում գիրքը շատ կարևոր դեր է խաղացել. այն բացի սերունդների միջև  կամուրջ լինելուց, ճարտարապետական փոքր կառույց է, որում ամբողջապես արտացոլված է հայ ճարտարապետության ներդաշնակությունը: Հետաքրքրական է, որ մեր ճարտարապետական հուշարձանների արձանագրություններն ու գրքերի հիշատակարաններն իրենց բովանդակությամբ գրեթե նույնն են` հիշվում է կառուցման ժամանակը, իշխանական տունը, որին պատկանում է պատվիրատուն, երբեմն նաև պատմական անցուդարձը: Հազվադեպ է նշվում միայն ճարտարապետի անունը, հավանաբար նրա համար, որ եկեղեցին մշտնջենական ընծա է Աստծուն, ստեղծվում է հավատի հիմքի վրա, հետևաբար կառուցողը իր անվան հիշատակումն ավելորդ է համարել: Երկու դեպքում էլ` գիրք, թե եկեղեցի, գեղարվեստական նույն որակն են ներկայացնում, նույն նրբագույն ճաշակի ու խոր մտքի արտահայտությունները: Հայկական արվեստի մասին խոսելիս ավելի հաճախ անդրադառնում ենք մանրանկարչությանը, որն աչքի է ընկնում գունագեղությամբ և ոճական բազմազանությամբ, որի հնագույն նմուշները պահպանվել են Զ դարից: Ժ-ԺԱ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայցնող մի քանի ձեռագրեր` «Էջմիածնի Ավետարան» (989 թ.), «Վեհափառի Ավետարան» (Ժ դար` հայտնաբերվել է 1977 թվականին), «Մուղնու Ավետարան» (ԺԱ դար), «1038 թ. Ավետարան»: «Էջմիածնի Ավետարան»-ը ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ` պահպանված Զ դարից: Գրքի կարևոր մասն են կազմում հիշատակարանները, որոնցում նշված են ծաղկողի, պատվիրատուի կամ գրչի անունները: Մեր հիշատակարաններն անանուն չեն, որովհետեւ գրիչները դիմում են Աստծուն պահպանության աղոթքով` նշելով իրենց ընտանիքի, զավակների անունները` խոր հավատով, որ իրենց աղոթքն անպայման կհասնի Աստծուն: Հիշատակարանները հարստացնում են հայկական գրքարվեստն ու մեր հիշողության գանձարանը, մի բան, որ բնորոշ չէ, օրինակ, բյուզանդական ձեռագրերին, դրանք չունեն ընդարձակ հիշատակարաններ. գրիչը սահմանափակվում է առավելագույնը մեկ-երկու տողով:
Հայաստանում գործել են բազմաթիվ մանրանկարչական կենտրոններ, որոնցից առանձնապես նշանավոր են Անի—Հաղբատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին—Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (ԺԳ-ԺԴ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (ĸ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (ԺԴ—ԺԵ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (ԺԵ-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (Ժէ դար), Թեոդորոս Կարնեցին (ԺԸ դար) և շատ ուրիշներ: Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը: Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում` Թորոս Ռոսլինը, Վարդանը (ԺԳ դար), Դրազարկում` Գրիգորը (ԺԳ դար) և ուրիշներ, Սկևռայում ` Գրիգոր Մլիճեցին (ԺԲ դար) և այլք, Սսում` Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Ավագը (ԺԴ դար) և այլք: Մեզ հասած հայկական միջնադարյան ձեռագրերի զգալի մասը՝ շուրջ 11.000, պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս մատյանները շատ լավ են ներկայացնում մանրանկարչությունը։ Հայկական ձեռագրերի խոշոր հավաքածուներ կան նաև արտասահմանում, մասնավորապես Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մատենադարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու հայ մատենական գեղանկարչության զարգացման ամբողջական ընթացքը:

 Նյութը` Սիրանույշ Առաքելյանի

About the Author
  • google-share
Previous Story

Декоративно-прикладное искусствоДекоративно-прикладное искусство

Next Story

Հայ մանրանկարչությունը ե-է դարերում

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com