• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն

«Մայրիկիս զգեստի վրա դեռ կար յոթ կոճակ, որ պատվարի պես կանգնած էին անորոշ ապագային դեմ-հանդիման». Անրի Վերնոյ

Posted On 05 Մրտ 2014
Comment: 0
Tag: Անրի Վերնոյ «Մայրիկ»

0Ինչպես բոլոր փողոցները, մեր հասցեի փողոցը նույնպես սկսվում էր 1 համարով։ Նորից բավական քայլեցինք, մինչև հասանք 109 համարին։ Երբ հայրս ուսի շարժումով շալակի բեռն իջեցրեց մի դարպասի մոտ, հասկացա, որ տեղ ենք հասել։ Մայրիկս ուշադիր կարդաց պատուհաններից մեկին փակցված ստվարաթղթի վրայի ձեռագիր հայտարարությունը․ «Վարձու սենյակ՝ կահավորված։ Բոլոր հարմարություններով»: էմալե մի փոքրիկ կապույտ ցուցանակի վրա սպիտակով գրված էր․ «Ջուր, գազ, էլեկտրականություն բոլոր հարկերում»: Տան ճակատը գորշ էր, մի քիչ ճաքճքած, վերջին հարկն ուներ երկաթյա պստլիկ պատշգամբ:

Գայանեն ու Աննան մնացին դրսում, մեր կապոցի մոտ։ Ես գնացի հորս ու մորս հետևից։ նրանք ծեծեցին առաջին հարկի դռներից մեկը։ Մուտքի մոտ տարածված էր սուր սխտորահոտ։ Դուռը կիսատ բացվեց, և անմիջապես կոկորդներս բռնեց սաստկացող գարշահոտությունը:

Սկզբում տեսա մի զույգ մաշված հողաթափ՝ քիթը ներբանից անջատված, ապա վերևում, փեղկերի արանքում՝ կանացի կիսադեմ:

Չդիտեմ տանտիրուհին էր, շենքի կառավարչուհին, թե սեփականատիրուհին։ Մարսելի տներում բարապան չկա։ Լսելով հայրիկիս արտասանած մի քանի աղճատված բառերը, կինը լայն բաց արեց դուռը, և տիկին Պելեգրենը հայտնվեց իր ամբողջ գունդուկլորությամբ. հսկա, հաստափոր, պսպղուն, ուրախ, շատախոս։ Նրա ընդհանուր ուրվագիծը հիշեցնում էր իրար վրա շարված երեք անհամաչափ գունդ։ Մինչ կմագլցեինք չորս հարկ, ես լիուլի ժամանակ ունեցա հաշվելու նրա սև զգեստի բազում յուղաբծերը։ Նրա ուռուցիկ, նրբերշիկի շարոցի նման կարճ մատները կառչում էին բազրիքից, որպեսզի տեղափոխեն ծանր մարմինը:

Ներքևի ցուցանակի խոստումները պահված էին։ Իսկապես կար մի սենյակ, քանի որ կար առաստաղ, որտեղից կախված էր էլեկտրալար՝ ծայրին խեցեղեն լուսամփոփ, որի տակից երևում էր լամպը։ Կար նաև հատակ՝ ծածկված ութանկյուն, մանր սալիկներով, որոնք երևի ժամանակին կարմիր են եղել (մի քանիսը պահպանել էին նախնական գույնը): Կային պատեր՝ գունավոր թղթով պաստառված, որոնք տեղ-տեղ պոկված էին, կար մի լուսամուտ, որ բացվում էր երկաթյա փոքրիկ պատշգամբի վրա և, վերջապես, անկյունում կասկածելի մաքրությամբ կոնք և ծորակ, որոնք մեզ ապահովում էին արդի հարմարավետությամբ:

Սենյակը նաև կահավորված էր, երկտեղանոց մի մահճակալ, բազմոց, սեղան, երեք խարխուլ աթոռ, պահարան։ Ժամանակի հաշիվը կորցրած միջնորմը և մի փոքր երևակայությունը համարյա կարող էին հավատացնել, թե սենյակը երկուսն է:

Գազն էլ ճիշտ էր։ Սանդուղքի գլխին եղած սենյակը շռայլորեն անվանվում էր «խոհանոց», երկու աչքանի գազօջախի պատճառով, որ պիտի սպասարկեր հարկի երկու վարձակալներին:

Տիկին Պելեգրենն անվերջ խոսում էր։ Կյանքում առաջին անգամ «ֆրանսերեն» էի լսում մոտիկից։

Երբ տիկինը մատնացույց արեց ինձ, կարծեցի, թե լավ բան է ասում անուշիկ, փոքրիկ, գանգրահեր տղայի մասին, որպիսին ես էի։ Մայրս պատասխանի հետ շոյեց մազերս։ Ենթադրեցի, թե շնորհակալություն է հայտնում:

Ավելի ուշ իմացա, որ տիկին Պելեգրենը զզվանք է արտահայտել չար տղաների հասցեին և զգուշացրել է, որ հանկարծ ես չաղմկեմ սանդուղքի վրա, և մայրս հանգստացրել է նրան, նկարագրել խելոք և հանգիստ երեխայի, որպիսին ես էի:

Տանտիրուհու դեպի պատշգամբ տնկված թմբլիկ մատը ինձ ենթադրել տվեց, թե խոսքը ծաղկի թաղարների մասին է, որոնք պիտի զարդարեին մեր տեսարանը։ Այնինչ նա պարզապես զգուշացնում էր, թե արգելված է լվացք փռել պատշգամբում:

Իմ առաջին շփումը այս սքանչելի լեզվի հետ երկարատև թյուրիմացություն եղավ։

Մայրս, ասես թե լավ տեսնելը օգնում է լավ հասկանալուն, աչքերը շատ լայն բացած, որ հանկարծ չթարթի, հուսահատ հառել էր տանտիրուհու հաստաշուրթ բերանին, որտեղից ժայթքում էր սխտորով ու քրքումով համեմված այդ մլթոներենը։ Ըստ երևույթին, արևելքում սովորած ֆրանսերեն երեք բառից հազիվ մեկն էր օգնում մի կերպ ըմբռնելու այդ ճառախոսության ընդհանուր իմաստը։ Հաղորդակցման դժվարությունը ամենևին չէր մտահոգում այդ գունդուկլոր չաչանակին, քանի որ ինքն իր երկրում էր և, ի վերջո, մենք էինք պարտավոր հասկանալու իրեն:

Երբ հայրս իր ոլորված թղթերի խուրձից հանեց մի քանիսը տանտիրուհու համար, ես հասկացա, որ մենք ձեռք էինք բերել ապաստանի իրավունք:

Սանդուղքի վրա խաղարկվեց ևս մի տեսարան՝ մորաքույրերիս պատճառով։ Տիկին Պելեգրենը կարծել էր, թե մենք երեք հոգի էիք, այնինչ հինգն էինք։ Բայց նա այլևս ցանկություն չուներ վերադարձնելու արդեն դրպանը մտած փողերը, և լրացուցիչ մի գումարով հարցը լուծվեց:

Մայրիկիս զգեստի վրա դեռ կար յոթ կոճակ, որ պատվարի պես կանգնած էին անորոշ ապագային դեմ-հանդիման:

 Անրի Վերնոյ «Մայրիկ»

About the Author
  • google-share
Previous Story

Վահան Թոթովենց. «Ներման աղոթքը»

Next Story

«Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի». Շիրվանզադե

Related Posts

0

«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ

Posted On 16 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ

Posted On 11 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Posted On 07 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Մաքրությունը բուրմունք ունի». Անրի Վերնոյ

Posted On 19 Մրտ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք

Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com