• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Մահացել է կինոգետ, կինոքննադատ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ

Posted On 12 Հկտ 2022
Comment: 0
Tag: Սուրեն Հասմիկյան

Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը:  Այս մասին հայտնում է  թատերագետ Նարինե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջով: Վերջինս գրում է.

«Մեծ մտավորական, գաղափարների շտեմարան, տաղանդավոր տոհմի արտիստիկ զավակ, դեպի դուրս ուղղված փիլիսոփայական հայացքով, դեպի ներս՝ ինքնահեգնանքով, մեղմ ու պոռթկուն, պարզ ու խորը, մեծ մտքով, մեծ սրտով ու շուրջը բարության, շիտակության ցոլքեր սփռող Մեծատառով Մարդ՝ Սուրեն Հասմիկյան։

Ո՛նց ենք աղքատանում Ձեր բացառիկ մարդ տեսակի կորստով։

Երկնային խաղաղ կյանք Ձեզ»։           

                    Կենսագրություն

Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի թոռն էր։
Ծնվել է 1935 թվականին, Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» ֆիլմում։

1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում[, 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը։

About the Author
  • google-share
Previous Story

ԶԻՆՎՈՐԻ նոթատետրից…

Next Story

Անիծյալ հոկտեմբերի 21-ը եղբորս՝ Հուսիկ Հովակիմյանի մահվան օրն է…

Related Posts

The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը

Posted On 17 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com