• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ

Posted On 22 Հնս 2022
Comment: 0
Tag: Հրաչուհի Փալանդուզյան

Վիպակ

1.
Ամենօրյա հարազատ ճանապարհ, առավոտյան ժամը 10-ին, 2014-ի մայիսի 15-ին: Հեռվից նայողին կթվա՝ ճեմում եմ: Քայլերս չգիտեմ՝ հոգիս ճեմում է: Մի ամբողջ տարի շուտ կենսաթոշակի անցնելուց հետո այս ճամփան սրտակից մտերիմս է:
Կաթնավաճառի ու կոշկակարի կրպակների միջև, լքված քարքարոտ հողակտորին մի հսկա թզենի է բազմել, կլոր հաստ ճյուղերը փռել է չոր հողին, դեռ ոչ մի անգամ նրան տեսած չկամ տերևակալած, ուր մնաց թե՝ պտղկալած: Ամեն անգամ նրան հանդիպելիս մտքումս ասում եմ՝ այ անպիտան, շուկայից թուզ եմ առնելու, բերեմ վրադ հատիկ-հատիկ կախ տամ, տեսնեմ ի՞նչ ես անելու, չե՞ս ծաղկելու: Թզան ծաղի՞կ, այ քեզ 

զարմանք, նռան ծաղկումը տեսած կամ, աննմանություն է, սա՞, չեմ էլ պատկերացնում:

Մտածում եմ, բայց չեմ անում, քայլում եմ առաջ: Քիչ հեռվում միշտ սոված շներ են թափառում, փորձված են, իրենց սահմաններից դուրս չեն գալիս, ես նրանց կողքով անցնում եմ առանց վախի նշույլի, բացի դրանից՝ ինձ ճանաչում են, գիտեն, որ ոտքերումս վազելու ուժ չկա, շնավարի հարգում են ծերությունս: Այս մեկուսի փողոցում մարդիկ չեն հանդիպում, ոչ թե չեն լինում, այլ մեքենայով են շրջում, ինձ այնքան են մարդու տեղ դնում, որքան ես՝ թափառող շներին:
Հանկարծ ուշքի եմ գալիս ամեհի հաչոցից՝ աչքերիս առաջ մի վիթխարի շուն խոյանում է դեպի ինձ: Ճչալու ուժ չունեմ, ոտքերս գամվել են ասֆալտին, դողացող ձեռքերով երեսս ծածկում եմ, հաչոցից բարձր սրտիս զարկն է լսվում… Մեկ էլ զգում եմ՝ միայն սիրտս է աղմկում, նայեմ՝ մի տղամարդ բռնել է շան փոկից ու նրան նախատական բառեր է ասում:
— Կներեք, տիկին,- ծիծաղելով ասում է նա,- չարաճճիություն է անում:
— Այո,- շշնջում եմ,- շատ չարաճճին է:
Նրանք անհետացան, ես սիրածս վայրից հեռանում եմ անսովոր զգացումներով: Դե, ոչինչ, սիրտս արդեն վերադարձել է իր սովորական երակազարկին: Ահա կհասնեմ վերևի սեփական տների թաղամաս, այնտեղ ավելի հրաշագեղ պարտեզներ կան, վազվզող երեխաներ ու ամենահուզիչը՝ փողոցից երկու մետր հեռու նստարաններին զրուցող տատիկներ: Ես բոլորին մեկիկ-մեկիկ բարևում եմ, նրանք ուրախ-ուրախ պատասխանում են, կանաչ դարպասով տան տատիկն ինքն է առաջ ընկնում, ասում է.
— Բարի լույս, հեռավոր հարևանուհի ջան: Ապրես, որ եկար, քեզ տեսնելը բարի նշան է, որ ուշանում ես՝ սիրտս անհանգիստ խփում է:
— Բարի լույս, տատի ջան, կաշխատեմ երբեք չուշանալ, թող սիրտդ միշտ հանդարտ զարկի:
— Շատ ապրես,- ասում է տատիկն ու շրջվում դեպի ծաղիկները ջրող իմ հասակակից հարսը:- Աղջի, քեզ ասում եմ՝ սա գրագետ կնիկ կըլնի:
Շարունակությունը չեմ լսում, առջևում ոչ պակաս հետաքրքրասեր տատիներ են նստարաններին անհանգիստ շուռումուռ գալով ինձ սպասում: Զուգահեռ փողոցը շատ ավելի սրտամոտ է, բոլոր բակերում յասամաններ են ծաղկում, հիրիկներ ժպտում ու դեռ երիցուկներ են կոկոնում:
Առանձնատներից մեկի բակում ցայտաղբյուր կա, առանց մի քանի կում ջուր խմելու չեմ անցնում: Դա պարտադիր է ոչ միայն պապակը հանգցնելու համար, հարկավոր է հիշատակի խոսքեր մրմնջալ Արցախյան ազատամարտում զոհված հինգ տղաների հիշատակին՝ Ռուբեն, Համլետ, Արաբո, Սիսակ, Կարո: Զոհվել են՝ այդպես էլ չտեսնելով հաղթանակի վիթխարի արգասիքը՝ ազատագրված Արցախ և անվտանգության ամուր գոտի:
Այրվող դեմքիս ջուր եմ ցողում, հաճելի զովություն է, այդ պահերին միշտ այնպիսի կենդանի զգացողություն եմ ունենում, որ տղաները հաղթանակը շատ պարզ տեսել են իրենց հոգիներում, այլապես ինչո՞ւ պետք է ինքնաշեն զենքերն առած պատերազմ գնային, այն էլ մի թշնամու դեմ, որը արյունարբու լինելուց բացի մինչև ատամները զինված է:
Ամենօրյա ճանապարհ, ամենօրյա կիզող ապրումներ: Ինչպե՛ս սովորեցինք ցավն ու գեղեցկությունը մեկտեղած ապրել: Պիտի հիշենք, որպեսզի շարունակենք լինել: Երանի նրանցից հետո եկողները պատերազմի հերոսներ չլինեն, հաղթանակներ նվաճեն արվեստում, գիտության մեջ, մարդասիրության տիեզերական տաճարում, որը թեև Բաբելոնում կիսատ մնաց, բայց դեպի երկինք տանող մարդկային ուղին չգոցեց:
Մտքերս միշտ սկիզբ են առնում նյութից ու գնում հատվում վերացական տիրույթներում: Ահ, հարկավոր է քայլել: Այս խաչմերուկում հաճախ եմ փողոցի հանդիպակաց էլեկտրասյուներից կախված սև պաստառներ տեսնում, գուժում են մեր հայրենիքի սահմաններին թշնամու դիպուկահարների կրակոցներից զոհված տղաների մահը՝ 18 տարեկան, 19, 20… Իբրև թե պատերազմ չկա, մինչդեռ հայ մարտիկները զոհվում ու զոհվում են…
Այս անգամ խաչմերուկն ինձ դիմավորում է հարսանիքի ուրախ շարասյունով՝ մեր թաղամասից էլի հարս են տանում: Տարածքում ինձնից բացի մարդ չկա՝ հարսանքավորներն իմ պատվին ազդանշաններն ավելի են զլում, մի խումբ երիտասարդներ բաց կադիլակից ինձ ձեռքով են անում: Ո՜նց եմ սիրում այս տեսարանները, սրանք են կյանքը գույներով ներկում: Ցայտաղբյուրի մոտով բարձրանում եմ դեպի մոտակա բազմաբնակարան շենքերը, ահա, քիչ մնաց, հազիվ 10-12 քայլ:
Հասա: Նայում եմ անտառի նմանվող նորաբողբոջ պուրակին, քամի չկա, ճյուղերն ինչո՞ւ են տատանվում, երերում: Տարօրինակ տաքության մի ալիք ներսումս դանդաղ բարձրացավ, հասավ կրծքիս: Ըստ երևույթին տեսողական խաբկանք է՝ շուրջս ոչինչ չի երևում: Արևոտ լուսաբացին այս մշուշը որտեղի՞ց եկավ, աշխարհը պարուրեց: Կանգնում եմ, իսկն ասած՝ շարժվելն իմաստ էլ չունի, որովհետև գնալու տեղ չկա: Գոնե մի նստարան լիներ, վրան փլվեի, անելիքս որոշեի: Խարխափելով մոտենում եմ ենթադրածս նստարանին, ինքն է, սիրով ընդունեց: Աչքերս փակած սպասում եմ, թե մշուշը երբ կցրվի, որպեսզի տուն վերդառնամ, զբոսանքիս ժամանակի կեսից ավելին անցել է:
Դուռը բացեմ, մտնեմ տուն, որդուս ու ամուսնուս համար ճաշ եփեմ, մի քիչ շատ եփեմ, մեկ էլ տեսար՝ մեծ տղաս էլ ընտանիքի հետ եկավ: Հետո հանգիստ խղճով տեղավորվեմ ինձ անհամբեր սպասող համակարգչիս առաջ, սուրճս ու դառը շոկոլադս վայելելով սուզվեմ համացանցի ուրախ-տխուր հորիզոններում: Չեմ հիշում երբվանից է գլուխս մտել, թե համակարգիչս ինձ նույնչափ է սիրում, որչափ ես իրեն:

Շարունակելի

About the Author
  • google-share
Previous Story

Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

Next Story

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ

Related Posts

0

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Posted On 20 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ԱՊՐՈՒՄ ԵՆ ՃԵՐՄԱԿ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ

Posted On 15 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. «Ի ՎԵՐՈՒՍՏ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԵԶՈՔԻ ԵՐԴՈՒՄԸ ՈՒ ԽԱԽՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

Posted On 08 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ

Posted On 06 Հնս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com