• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Հրանտ Մաթևոսյան «Աշնան Արև»

Posted On 12 Մրտ 2014
Comment: 0
Tag: Հրանտ Մաթևոսյան «Աշնան Արև»

Hrant_MatevosyanՄոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր:
– Մեր գյուղը, խնամի ջան, հեռո՜ւ, հեռու…
– Էնպես էս ասում հեռու, կարծես Հայաստանից դուրս է:
– Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է:
Այնտեղ օրերով ու տարիներով բազեն անում է նույն շրջանը գյուղի ու հավերի գլխին, բլուրների արանքից կարկուտը փախս է ընկնում՝ ջարդելու արտ ու լոր, քամին շպրտում է փեթակների տանիքները և փեթակների մեջ անձրև է լցվում, ձին բերելու գնացած երեխան ձորի այս լանջին մոլորվում է, մյուս լանջին կանգնել է թաց ձին, իսկ ձորը լցվել է սև հեղեղի վշշոցով, հարյուր տարի է՝ ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում ու չի փլվում, և մարդ չգիտի՝ տունը ժայռատակի տափարակի՞ն սարքի, թե Սիմոնի տնից վերև, բացատի եզրին: Իսկ եթե ոչ այնտեղ, ոչ էլ այնտեղ, այլ, հազիվ առիթ է, չեղած բեռները կապի ու քոչի Երևա՞ն: Սիմոնի գործերը լավ դասավորվեցին, Երևան տղա ունի, իսկ շոգերից փախչելու հարցն էլ՝ Ծմակուտը քեզ պատրաստի ամառանոց: Աղունը նպատակին հասավ. հարս գալու օրից՝ քաղաք, քաղաք, քաղաք, ուզածն էլ ընդամենը Մանացի պես մի բան էր, իսկ ահա քսանհինգ տարեկան տղա ունի Երևանի պես տեղը:
– Սերո՜:
Փառանձեմին պարտք մնաց երեսուն ձու: Էն անգամ որդին ասաց. «Ձուն տասը կոպեկ է, շուկան քթներիս տակ է»: Չի հասկանում, քեռուն է քաշել, երբեք էլ լավ չի ապրի, փող հաշվել չգիտի, բուռ-բուռ ստանում է, բուռ-բուռ էլ ծախսում: Նրա կինը պիտի տնտես լինի:
– Սերո, հինգ հարյուր ձուն տասը կոպեկով ինչքա՞ն փող է անում:
– Որ ինձ հետդ չես տանում՝ ես էլ չեմ ասի:
– Թվաբանությունդ սովորեցի՞ր: Էդ ի՞նչ էս կարդում:
– Որ ինձ հետդ չես տանում՝ քո գործը չի։
– Մի թղթի վրա գրիր երեսուն ձու Փառանձեմին։
– Որ ինձ հետդ չես տանում՝ ես էլ չեմ գրի:
– Վեր թռիր տեղիցդ– Գնա տես էն ձին արածո՞ւմ է, թե խճճվել է:
Թվաբանությունից որդին էլ թույլ էր: Քննության էր գնալու, փայտ էր ջարդում, ոտքը կտրեց: Խոր չէր կտրել, բայց որ քննության էր գնալու՝ լաց եղավ. «ցավում է, ցավում է, ցավում է»: Սիրանույշն ասաց՝ «Աղավնի, տուժած կին ես, նշանակում եմ, բայց առանց թվաբանության երեխադ ապագա չի ունենա»: Ինքն ասաց՝ «Եթե Վանքերի կողմին է քաշել՝ չի կորչի, իսկ եթե, Սիրանույշ ջան, ծմակուտեցի է՝ թեկուզ հանրահաշվից էլ ուժեղ լինի»: Սիրանույշը տեսնես կարդո՞ւմ է նրա հոդվածները: Վազգենը կարդում է ու չի հավանում. «Եթե գրեմ, ես նրանից լավ կգրեմ»: Փսփսան, թանաք էլ ունենք, գրիչ էլ, գրի–
– Սերո:
– Ի՞նչ է:
– Պրոֆեսոր Սերո ջան, գրեցի՞ր երեսուն ձու Փառանձեմին:
– Որ ինձ հետդ չես տանում՝ ես պրոֆեսոր չեմ:
– Ես էլ եմ ասում: Հարյուր ձու, հիսուն էլ՝ հարյուր հիսո՞ւն ձու:
– Դու ի՞նչ ես ասում:
– Ասում եմ՝ դու ոչխարած Սերոն ես:– Երբ ութերորդ դասարանում էլ հանրահաշվից կտրվեց, Սիմոնն ասաց. «Կարգին աշխօր ու փող է գալիս, բեր, այ կնիկ, թող գնա գառնարած»: Թող գնա գառ-նարած– Կռիվ չկա, կամք չկա, լավ ապրելու ցանկություն չկա, կարտոլ է՝ կարտոլ էլ կեր:– Վեր կաց– Ես Արմենակ եմ բանեցրել– Մի հին գիրք գտիր, թուղթը պրծավ:
Երեխան գնաց կանգնեց պահարանի դեմ, նայեց, հետո գնաց աթոռ բերելու:
– Էդտեղ անպետք գիրք չկա, բարձրացիր վերև:
– Որ ինձ չես տանում՝ ես էլ ձվերը կջարդեմ:
– Չէ՜-չէ–
– Կջարդեմ:
– Ուրիշ լավ բան կարո՞ղ ես:
– Որ ինձ չես տանո՜ւմ–
Արտաշը կոլխոզը կողոպտեց, կողոպտեց, իսկ տղայի բաժինքը մի գորգ էր ու մի անկողին: Բարձին ձեռք էիր տալիս՝ ինչպես փետել էնպես էլ աստառի մեջ էր լցրել նրա փնթին:
– Դե լավ, Սերոյին հետս տարա, հետո՞. կովն եկավ՝ հորթը չեկավ. հերդ հանդից եկավ՝ տանը կրակ չկա, ջուր չկա– Հերդ էլ սովա՜ծ սոված, ծարա՜վ ծարավ– Խոզը հանդից չեկավ, ուրուրը հավերը տարավ, Մուրադենց Ռխաբացը հանդ գնալիս տանձենուն փետը քաշեց. հավերը ձու ածին, ձուն վերցնող չեղավ՝ կատուն կերավ– Երևանից եկանք տեսանք տուն չի, գոմ է – լա՞վ է–
– Իմ ի՞նչ գործն է:
– Էս տանը ինչ որ կա՝ քոնն է, տունն էլ հետը, ես ու քո հերն էլ քո ճորտերն ենք, այսինքն՝ քո ծառաները:
– Պետք չեք:
– Ախպերդ էլ էր ասում: Իսկ հիմա տես, նրա համար մի ձմեռվա ուտելիք է ուղարկում նրա Սերոն: Գիտե՞ս ինչու է ուղարկում– Փաթաթիր, ասում եմ. ուղարկում է, որպեսզի համալսարանի ժամանակը գա թե չէ՝ իր Սերոյին համալսարան ընդունի– Այ, էսպես մեկ-մեկ փաթաթիր, դիր էստեղ:– Հարսը տեսնես ինչ ցեղ է լինելու. ֆշշան օձի մի տեսակ կա, շեք է անում մարդի վրա՝ «էս մարդը իմն է». էդ մարդուն մայր չի ծնել, հենց էդպես պատրաստ եղել է: Փնթիների մի տեսակ կա – դու բեր, դու բեր, դու բեր՝ տունդ դատարկ է: Շեկ լիներ, բարձր լիներ, երկար ծանր մազ ունենար, ծներ առողջ երեխաներ–Էգուց էն ճաշը կտաքացնեք, էգուց չէ մյուս օրվա ճաշը Նազիկը կգա կեփի, չթողնես յուղը շատ գցի: Էգուց չէ մյուս օրը հերդ որ գործից գա, կասես «այ հեր, ամեն օր պետակա՜ն, պետական, ուրիշներն իրենց խոտերը բերել են, մեր խոտը մնաց սարում, բա որ ձյուն դրեց, դժվար կլինի, չէ՞, այ հեր»: Էն ռադիոյի ձենը գնա բարձրացրու, լավ երգ է երգում: Ամբողջ կյանքում մի երգող տղա ուզեցի՝ խուլ ծնվեցիք:
– Ախպերը բա լավ չի երգո՞ւմ:
– Ախպերը– ախպոր ցավը տանեմ: Երգում էլ է, գրում էլ է, ծիծաղում էլ է, լավ-լավ ընկերներ էլ ունի– Ուֆ, մեջքս– Կմեծանաս, կգնաս անասնաբուժական համալսարան, կդառնաս անասնաբույժ, ճի՞շտ է, Սերո ջան, կդառնաս անասնաբույժ, և փաթաթիր և լսիր, կգաս գյուղ: Դու քաղաքում տուն կունենաս, ախպերդ գյուղում. ես էլ կլինեմ ձեր մայրը, կնստեմ մի լավ կհանգստանամ– ձեր հայրն էլ ձեզ համար մեղու կպահի: Իսկ եթե ձեր մայրը չլինի՝ չմոռանաք, կգաք կասեք գերեզմանիս. այ մեր, մենք էն ենք, ինչ որ դու ուզում էիր: Կլսե՜մ: Գրեցի՞ր Փառանձեմին երեսուն ձու: Հողի տակ հանգիստ չունենա քո պապ Իշխանը. աշխարհը լիքը տղա՝ գնա, Աղունիկ, Սիմոնից մարդ սարքիր, գոմից տուն սարքիր, Արմենակից Արմենակ սարքիր– Սարքիր, սարքիր, հետո էլ արդեն ոչ առողջություն կա, ոչ էլ խնդալու սիրտ: Ուրիշները պալատից պալատ գնան, ինձ համար աստված Ծմակուտն էր սահմանել ու Ծմակուտ՝ Սիմոնին: Ծաղիկ ես, ամեն գարնան ծաղկելու ես: Կգաս, Սերո ջան, կկանգնես գերեզմանիս գլխին. «այ մեր, Արմենակը լավ է, ես լավ եմ, քո գծած ճանապարհով գնացինք»:
– Էլի սկսեցի՞ր, հիմա ձուն կկոտրեմ, հա–
– Լաց մի եղիր, դու սրանց փափուկ ցեղից չես լինելու:
– Բա ինչո՞ւ ես դու լաց լինում:
– Ես իրավունք ունեմ: Քո լավ հորեղբայր Ադամը թևիցս բռնեց ու հունվարին դուրս գցեց՝ «գնա, դու էս տան համար չես». քո տատ Արուսը ամեն օր արյուն-արտասուք էր թափել տալիս, քո պապ Աբելը, խո՜ր գնա, հանդից գալիս էր ու՝ «դեռ էստեղ ե՞ս», քնից վեր էր կենում ու՝ «դեռ էստեղ ե՞ս. շան երես ունես, շան». իսկ քո էդ լավ հերը բերանը ծուռ կանգնած էր մոտները: Անունս Աղուն չէր, առնաուտ քուրդ էր, շա՜տ շատ էի ուտում իրենց չեղած հացը: Քո հորեղբոր Հրաչիկ որդին մի մատ երեխա էր, սովորեցրել էին, ասում էր առնաուտ ու քարով խփում էր: Հապա՜, Սերո ջան: Իսկ իմ հորաքույր Մանիշակը– իմ հորաքույր Մանիշակը– Վեր թռիր, վե՛ր թռիր տեղիցդ– Քամակդ ծա՜նր նստում ես քո պապ Աբելի նման, աշխարհը հնձել բերել ես: Էն ձին հիմա խճճվել է, թռիր: Արագ, խոր գնա քո պապ Աբելը, շո՜ւտ–
– Լավ էին անում՝ որ ասում էին:
– Ի՞նչն էին լավ անում:
– Որ ասում էին առնաուտ:
– Ապրես:
– Բա ինչո՞ւ խփեցիր:
– Թռիր էն ձիուն նայելու, թե չէ որ վեր կացա–
«Աղունի՜կ»:
– Տես, էլ առնաուտ չեմ, անուն ունեմ, անունս Աղուն է: Աղավնի է, «Ա՛ունի՜կ»:
«Ա՛ղունի՜կ»:
– «Ա՛ունի՜կ»: Ասա՝ ի՞նչ է:
– Չեմ ասում:
– Քո նանն է, թող էնքան գոռա՜:
– Գոռում է գոռա:
«Ա՛ղունիկ, Աղունի՜կ»:
– Ասա՝ ի՞նչ է:
«Սերո, Սերո՜»:
– Ինչ է՜:
«Սերո՜»:
– Այտա, ի՜նչ է:
«Մերդ ի՞նչ բանի է»:
– Ասա՝ գնում է Երևան, ասա՝ պատրաստության մեջ է, ժամանակ չունի:
– Գնում է Երևան, պատրաստության մեջ է՜:
– Ասա՝ ժամանակ չունի:
«Երևան է գնո՞ւմ»:
– Հա՜:
«Թող մի աչքառ դուրս գա»:
– Ասա՝ ժամանակ չունի, զբաղված է: Հիմա պետք եմ, հիմա անուն ունեմ, հիմա անունս Աղուն է, էլ առնաուտ չեմ: Թռիր ձիուն: Էս ռադիոն միացրած թողիր:
Քաղաքում մի բան են անում՝ ռադիոն երգում ու խոսում է, արդուկը տաքանում է, բոլոր սենյակների լույսերը վառվում են, վառարանը տաքացնում է, բայց հաշվիչը չի հաշվում, մի բան են անում՝ էդ բոլորը լինում է անփող …

շարունակելի

Հրանտ Մաթևոսյան «Աշնան Արև»

About the Author
  • google-share
Previous Story

«Ցեղը և հոգին». Կոստան Զարյան

Next Story

«Մաքրությունը բուրմունք ունի». Անրի Վերնոյ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com