• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

ՀՌԻՓՍԻՄԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Որքան կիրթ ու ամուր է ընտանիքը, նույնքան հզոր է պետությունը»

Posted On 04 Հնս 2022
Comment: 0
Tag: Հռիփսիմե Վարդանյան

Բարև Ձեզ: «Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Հռիփսիմե Վարդանյանի հետ:

— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

— Բարև Ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում ես մի քանի մասնագիտություն ունեմ ու դա, վստահ եմ, առավել հարստացնում է այն աշխատանքը, որով այսօր զբաղվում եմ։ Առհասարակ, կարծում եմ, մասնագիտությունը, ավելի ճիշտ նախասիրությունները, ի հայտ են գալիս դեռ մանուկ տարիքում՝ առօրյայում, կենցաղում, բայց ավելի շատ՝ մանկական խաղերում։ Այսինքն, երեխայի «բեմադրություններում», «ներկայացումներում» արդեն պարզ է, թե, որ ուղղությամբ կլինի նրա հետագա զարգացումը։ Ծնողը պարզապես պետք է նկատի և զարգացնի մանուկի հակումները։ Երբ փոքր էի, հայրս մեզ՝ քրոջս, եղբորս և ինձ, բացատրում էր Արեգակնային համակարգի կազմվածքը, մոլորակների դասավորությունը։ Առավել պատկերավոր, տպավորիչ ու ամենակարևորը հասկանալի և մատչելի դարձնելու համար (քույրս և եղբայրս դպրոցականներ էին, ես դեռ մանկապարտեզում էի), հայրս, տարբեր չափսի և գույների գնդակներով խաղի միջոցով մեզ բացատրեց այդ ամենը։ Մինչ օրս այդ գունագեղ տեսարանը՝ մեր իսկ գնդակներից կառուցված Արեգակնային համակարգը, աչքիս առաջ է։ Շատ կարևոր է ծնողի դերը՝ երեխայի մեջ գիտելիքի, ուսման, առհասարակ կյանքի հանդեպ հետաքրքրասիրություն առաջացնելու գործում, որպեսզի մանուկը մեծանա ազատ, կաղապարներից զերծ, բայց ոչ երբեք՝ սանձարձակ։ Վերադառնալով մասնագիտության ընտրությանը՝ նշեմ, որ ամեն դեպքում, այն, որ ինձ ճշգրիտ գիտությունների մեջ չէի տեսնում, ակնհայտ էր։ Մանկուց վստահ էի, որ բժշկուհի պետք է դառնամ, հավանաբար որոշմանս նպաստել էր այն հանգամանքը, որ մորեղբայրս բժշկի վեհ կոչման կրողն էր։ Հետո ստեղծագործական սկիզբը հաղթեց և ես կանգ առա գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի մասնագիտության վրա։ Ստացած բազմակողմանի գիտելիքները ձևավորեցին յուրահատուկ մոտեցում ցանկացած երևույթի հանդեպ, ուսման տարիները տվեցին հնարավորություն շփվել հայ արվեստի Մեծ Վարպետների հետ՝ Յուրի Երզնկյան, Ֆրունզե Դովլաթյան, Ալբերտ Յավուրյան և այլք… Պետք է նշեմ, որ ընտրությանս իր օրինակով մեծապես նպաստել է եղբայրս, ով ևս ռեժիսոր է։ Առաջին կուրսից, սովորելուն զուգահեռ, աշխատել եմ հեռուստատեսությունում, ունեցել մշակույթին և արվեստին նվիրված բազմաթիվ հեղինակային հաղորդումներ, նաև՝ հոդվածներ կրկին արվեստի շուրջ տարբեր ամսագրերում ու թերթերում։ Այնուհետև ստացա արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան և այժմ էլ շարունակում եմ գործունեությունս։

— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:  

-Կարծում եմ, արվեստաբանի համար ձեռքբերում կարող է համարվել այն, երբ լսարան մտնելով՝ ուսանողներդ նոր արվեստագետների են ծանոթանում, կամ նրանց բացահայտում նորովի, ամեն օր ավելի ու ավելի են նվիրվում արվեստին։ Երբ աշխատանքից դուրս, անհատներին հաղորդակից ես դարձնում արվեստի այս կամ այն նմուշի, երևույթի հետ, երբ երիտասարդները գիտակցում են, թե որքան անծայրածիր, հետաքրքիր ու տարաբնույթ գիտելիքով լի է արվեստի աշխարհը։ Ես միշտ նշում եմ, որ արվեստի պատմությունը, դա նախևառաջ մարդկության, քաղաքակրթությունների պատմությունն է։ Ու որքան դու տիրապետում ես այդ ամենին, այնքան ուսյալ ես և գիտելիքով հարուստ, ամուր կանգնած Մայր հողիդ։  Դասավանդելով ԵՊՀ Արվեստի պատմության և տեսության ամբիոնում, ուսանողներիս մշտապես ասում եմ, որ ուսանողական տարիների ձեռք բերած գիտելիքները կայուն հարթակ են իրենց ապագայի կերտման համար, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով կընթանա նրանց կյանքը։

— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Վստահ եմ, որ յուրաքանչյուր անհատի, մասնագետի առաքելությունն իր գործի գիտակ և ամենակարևորը նվիրյալ լինելն է։ Ցավում եմ, որ այսօր ողջ աշխարհում մարդկությունը շատ է հեռացել հոգևոր արժեքներից, գեղեցիկի ընկալումից։ Առհասարակ արժեհամակարգն է փոխվել։ Ուստի պետք է ամեն բան անել, որպեսզի «ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ» հիմքը լինի ԱՐԺԵՔԱՅԻՆ։ 

Այժմ հրատարակության է պատրաստվում իմ մենագրությունը, որը նվիրված է XX դարի հայազգի տաղանդավոր արվեստագետ, ինչպես նրան անվանում էին՝ «գծի պոետ» Ռուդոլֆ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Ի դեպ, աշխատությունը նկարչի արվեստի, ստեղծագործական բազմաթիվ փուլերի վերաբերյալ առաջին համալիր, ամբողջական և ծավալուն ուսումնասիրությունն է։ Միաժամանակ, նաև այլ արվեստագետների կյանքն ու ստեղծագործությունն է զբաղեցնում գիտական հետազոտություններիս շրջանակը, որոնք տպագրվում են հոդվածների տեսքով, կամ դառնում տեսադասախոսություններ։ Այս համատեքստում առավել կարևորում եմ հայ արվեստը մեր երկրից դուրս՝ օտարներին ներկայացնելը։ Փորձում եմ հնարավորությանս սահմաններում ծանոթացնել այլազգիներին հայ արվեստի հետ։ Բացի այս, մենք ունենք շատ տաղանդավոր ստեղծագործողներ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որոնց գործունեությունը ոչ միայն լիարժեք ուսումնասիրված չէ, այլև՝ ավելին, ցավալիորեն, նրանց մասին չգիտի հանրությունը։ Ուստի, պետք է հայ մշակույթը, արվեստը ճանաչելի դարձնենք մեր սահմաններից դուրս։

— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Անշուշտ, համամիտ եմ։ Քանի որ ընտանիքը երկրի, պետության մանրակերտն է, հետևաբար, որքան կիրթ ու ամուր է ընտանիքը, նույնքան հզոր է պետությունը։ Սակայն, բացի կիրթ անհատ, քաղաքացի, կին լինելը, յուրաքանչյուրը պետք է լինի նախևառաջ դաստիարակված, ունենա ներքին, բարոյական մշակույթ։ Առանց վերջինի, կրթվածությունը չի կարող ունենալ լիարժեք արդյունք։ Մեզանում կիրթ հասարակությունից զատ, շատ է պակասում դաստիարակված անհատը։ Իսկ դաստիարակությունը դրսևորվում է անգամ փոքր, աննշան թվացող մանրուքներում՝ ներքին մշակույթ, վարվելաձև և այլն։ Այսօր բոլորը խոսում են, անկախ նրանից, լսելի են, թե՝ ոչ։ Բոլորը կրթում են, ուղղորդում, անգամ, առանց այդ իրավունքը վաստակելու, ինչի արդյունքը լինում է կամ ծայրահեղ սահմանափակ, կամ, թող ներվի արտահայտությունս՝ «ձևական կրթված» միջավայրը։ Իսկ իրապես կրթված անհատները, որպես կանոն, առանց աղաղակելու և ցուցամոլության լուռ զբաղված են իրենց գործով։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք, ցավոք, գնալով խորանում են։    

— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

-Փորձեմ մի փոքր այլ դիտակետից մոտենալ Ձեր հարցին։ Պատմական էքսկուրս չկատարելով Հայաստանի քաղաքակրթության, վաղնջական մշակույթի վերաբերյալ, նշեմ, որ մեզ համար, նախևառաջ, առավել կարևոր է մեր իսկ սեփական պատմության, մշակույթի, քաղաքակրթության գիտակցումը։ Այսինքն, նախքան այլոց անդրադառնալը, մենք ինքներս պետք է կարևորենք մեր անցյալը, պատմությունն ու ժառանգությունը։ Առանց արմատները սնուցելու, չենք կարող զգալ բերքի քաղցրությունը։ Առանց պահպանելու ու կարևորելու մեր հարստությունը՝ պատմական կոթողները, վանական համալիրները, մշակութային այլ արժեքները, արդյո՞ք կարող ենք կերտել ապագա։ Այլ երկիր մեկնելիս ուսումնասիրում, ծանոթանում ենք նրանց հնագույն մշակույթին, արվեստին, ավանդույթներին, քանի որ այդ ամենն են կերտում տվյալ ժողովրդի դիմագիծը։ Փորձենք նախևառաջ գնահատել, արժևորել ու, ամենակարևորը, ճանաչել ինքներս մեզ, որտեղից ենք գալիս ու ինչ ճանապարհ ենք անցել, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում։   

— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

-Երբեք որևէ հատուկ գաղափարախոսություն չեմ ունեցել։ Պարզապես, ինչ դրսևորում էլ ստանա գործունեությունս, մշտապես փորձում եմ լինել ազնիվ։ Ինչը կարևորում եմ նաև իմ մասնագիտության մեջ։ Վստահ եմ, որ իրական արվեստը պետք է լինի անկեղծ և ճշմարիտ։

— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

-Արվեստաբանի գործունեությունը, գիտությամբ զբաղվելը, որոշ առումով, գուցե ստեղծագործություն է։ Այդուհանդերձ, ես հակված եմ այն կարծիքին, որ ստեղծագործում են արվեստագետները, մենք այդ ամենի հետազոտողներն ու ուսումնասիրողներն ենք։

Ինչպես արդեն նշեցի, շատ ենք հեռացել հոգևորից։ Ողջ աշխարհում կա այդ միտումը։ Վերջին տասնամյակներին գրանցված խելահեղ արագությամբ աճող տեխնոլոգիական ձեռքբերումները որքան ողջունելի և ուրախալի են, որ դրանց հեղինակը մարդ արարածն է, նույնքան էլ մտահոգիչ են, քանի որ վերջինների արդյունքում աշխարհը ինչ-որ չափով դառնում է մեքենայացված։ Հազարամյակներ, դարեր առաջ՝ Անտիկ մշակույթից սկսած, երբ չկային մերօրյա տեխնոլոգիական ձեռքբերումները, ստեղծվել են անգերազանցելի գանձեր, որոնց հեղինակը անհատն էր՝ հոգևոր հարուստ ներաշխարհով ու արժեհամակարգով։ Այդ ամենը իրենց ժամանակի իրականությունն էր։ Բնականաբար, այսօրվա իրականությունն իր արտացոլանքն է գտնում արվեստի մերօրյա գործերում ու դրանց վերլուծություններում։

— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Երբևէ սովորություն չեմ ունեցել որևէ բան «բարդել» կամ որևէ մեկին «մեղադրել» ծրագրերի անկատարության մեջ։ Մեզանից յուրաքանչյուրն է իր ուղու կերտողը։ Միևնույն ժամանակ, կուզեի, որպեսզի հայ հասարակությունը գիտակցեր արվեստի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում, չվերաբերվեր արվեստին որպես կից, երկրորդական երևույթի։ Գիտականորեն է ապացուցված անգամ, որ որևէ գյուտ, նախևառաջ անում է արվեստագետը՝ իր քանդակում, կտավում կամ ստեղծագործության այլ ոլորտում, ինչով էլ միտք է տալիս գիտնականին հետագա հայտնագործության համար։

— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

-Այսօրվա իրականությունը, կարծում եմ, իրականությունից կտրված է։ Նայեք երեխաներին. նրանք ասես ապրում են վիրտուալ կյանքով։ Այստեղ վերադառնամ մեր զրույցի սկզբին՝ բացակայում են մանկական խաղերը, շփումները, գեղեցիկ ավանդույթները, որոնք կձևավորեն իրենց մեջ ապագա անհատին՝ մտածող ու ստեղծագործող։ Վիրտուալ այս իրականությունը կտրում է մանուկին երազելուց, երևակայելուց։ Երազանքի ու երևակայության իրագործման արդյունքում է  կյանքն առաջ ընթանում։  

— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Այնպիսի Հայրենիք, որտեղ մեր այս զրույցի ընթացքում արծարծված մտահոգությունները այլևս շտկված և բժշկված կլինեին։

ՄԱԳԱՂԱԹՑԻ

About the Author
  • google-share
Previous Story

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Լրագրությունն իրադարձությունն ու խնդիրը այն դիտանկյունից տեսնելն է, որ ոչ մեկի աչքին հասանելի չէ»

Next Story

ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ բոլոր արժեքները գլխիվայր շուռ են տրված»

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com