• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Հովհաննես Թումանյանի նամակը՝ Մարիամ Թումանյանին

Posted On 24 Մրտ 2014
Comment: 0
Tag: Հովհաննես Թումանյանի նամակը՝ Մարիամ Թումանյանին

imageԴսեղ — Կոջոր

1899 թ. հուլիսի 24

Հարգելի Մարիա Մարկովնա.

Ներողություն եմ խնդրում, որ այսքան ուշացրի նամակս: Վերջին ժամանակներս ջերմում էի, այժմ էլ առողջացել եմ, այն էլ մարկա չկար, թե նամակ գրեի, կայարանը հեռու է, մեզանից մոտ կայարանում էլ չկար: Մի մարկա, երկու բաց նամակ եմ ձեռք բերել և ահա նամակ եմ գրում Ձեզ, Ֆիլիպին ու Ռուստեմին: Այստեղ ինձ համար շատ ձանձրալի է անցնում ժամանակը: Դաշտերն ու հանդերն այրված են երաշտից, գյուղը լիքն է կալի մղեղով (թոզով), գյուղացիներն էլ ամենքն իրանց գործին. այնպես որ զրույց անող չկա: Կարելի էր պարապել, բայց այն էլ մինչև այսօր ջերմս էր խանգարում, մեկ էլ բոլոր երեխաները ամբողջ օրը սենյակումս են, որովհետև դուրսը սաստիկ շոգ է ու փոշի: Կիրակի օրերը հավաքում եմ գյուղացիներին, խոսեցնում եմ, ուզում եմ լեգենդաներ հավաքել: Արդեն մի երկու լավ բաներ եմ գտել: Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագությամբ մոռանում է իր հին զրույցներն ու ավանդությունները: Ինձ սաստիկ ցավեցնում ու անհանգստացնում է այս հանգամանքը: Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդաներով, ազգային ոգու ստեղծագորություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում. հաստատվում, առաջ գալիս որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի: Մտածում եմ այնպես անեմ, որ միառժամանակ — մի կամ երկու ամիս ընտանիքիցս ազատվեմ, կարողանամ, մի քանի տեղեր կան, շրջեմ, հարցուփորձ անեմ:

Երեկ Յալթայից, Ս. Շահազիզից նամակ ստացա: Գրում է գրական ֆոնդի և գրողների դրության մասին: Գրում է, թե գրական ֆոնդը, այսինքն այն գումարը, որ ինքը ետ է պահանջել, այսուհետև էլ ծառայելու է իր նպատակին: Խոստանում է աշնանը նամակ գրել այս մասին:

Աղայանցը ինձ մի նամակ է գրել — ասում է մի տիկնոջից փող եմ ստացել, եթե տեղը գիտես, իմ շնորհակալությունս հայտնիր նորան: Ես այս շնորհակալությունը Ձեզ եմ ուղարկում:

Խնդրում եմ գրեցեք, թե ինչպես է Ձեր տրամադրությունը (այսինքն քեֆը), ինչպես եք ժամանակ անցկացնում, Ոուստեմն ու Ֆիլիպը այցելություն եկա՞ն, թե՞ չէ, արդյոք այդտեղ էլ բարեգործական հանդեսներ չե՞ք սարքում, եթե հանդեսներ չեք սարքում, գոնե ծրագիրները կազմելիս կլինեք: Արդյոք չէ՞ր կարելի, որ հիշեիք իմ խնդիրը — ինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից, որ ինձ համար այնքան թանկ են: Գուցե թե՝ և հոգեբանական անալիզներ անեիք, որ այնքան սիրում եք Դուք. այդ արդեն շատ կուրախացնի ինձ: Նամակիս այս տեղը հասած կարկուտ եկավ, բայց չնայելով կարկուտ էր, գյուղացիք ուրախ են — այնքան սոսկալի է երաշտը:

Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը, Լոխմանին ինքն էլ կնախանձի: Միաժամանակ դատավորի ու քարոզչի գործ էլ եմ կատարում: Ուզում եմ մի քանի բան անեմ, որոնց մասին հետևյալ անգամ կգրեմ: Խնդրեմ նամակ գրեք այս հասցեով СТ. Калагеран (Тиф. Карсск. ж. д), Ованесу Туманянц. Իմ և տիկնոջս կողմից սրտագին բարևներ: Խորին հարգանքով՝

միշտ Ձեր Հ. Թումանյան

 

About the Author
  • google-share
Previous Story

«Հայերը շուտով թույլ կտան փորի աղիքները դուրս բերել, քան թե գրպանից այդ գումարը». Ռ. Պատկանյանի նամակը հոգեհարազատ եղբորը

Next Story

«Հետագայում իմ դիմանկարը ստեղծեք ոչ թե իմ երաժշտության միջոցով, այլ պարզապես մի մարդու` իրեն հատուկ բոլոր թերություններով և տարօրինակություններով». Արամ Խաչատրյան

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com