• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ. Հայ ուտելեն չկշտացա՞ք

Posted On 22 Հնվ 2022
Comment: 0
Tag: Սպարտակ Ղարաբաղցյան
 (իրական պատմություն)
 
Ժամանակակից Թուրքիայի քարտեզը Վազգենը փռել էր սեղանին ու կարմիր մատիտով հատ-հատ օղակել քաղաքներ, գյուղեր, շեներ, ավաններ, գետեր ու լեռներ: Մի ժամանակ դրանք հայահունչ ու հայաշեն են եղել, ու հիմա՝ Վազգենի կողմից վերաքննության ենթարկվելուց հետո, քարտեզն ասես ամոթից կարմրել էր:
 
 
– Քեզ որ մնա՝ Թուրքիան ոտքից գլուխ կհայացնես, – մտերմիկ կատակելով ասացի ես:
– Չէ´, աղբրո, ես սահմանը չեմ անցել. մերը մեզ կբավե: Մնացածը թողել եմ հույնին, բուլղարին, սերբին, ասորուն… Թող նրանք էլ իրենց բաժինները ներկեն՝ տեսնեմ տակը թուրք-Թուրքիա կմնա՞…
 
Հետո, ուշադրությունս հրավիրելով քարտեզին, հարցրեց.
 
– Նայի´ր, ինչի՞ է նման:
 
– Լեշի, – առանց երկմտելու պատասխանեցի հարցին:
 
– Հոտա´ծ լեշի, – ավելի պատկերավոր ասաց նա ու համոզված ավելացրեց,-վաղ թե ուշ սրա հերթն էլ կգա:
 
– Աստված ձայնդ լսի, – թերհավատ ասացի ես ու փորձեցի թերհավատությունս արդարացնել, – թուրքը հայի նման չէ, ելքը կգտնի…. Մատիտով քարտեզին ինչ կուզես գրիր, ոնց կուզես շտկիր, մեզ մտիկ անողն ո՞վ է…
 
Ասածս հաստատ սրտովը չէր: Հայացքը նորից գամեց քարտեզին ու մատը դնելով կարմիր օղակի մեջ առած կետին ասաց.
 
– Քրդերի մայրաքաղաքն է, իրենք են հռչակել:
 
– Գիտեմ, նախկին Տիգրանակերտն է, հիմա Դիարբեքիր են ասում:
 
– Անցած ամիս այնտեղ էի, քրդացած հարազատներիս գտա՝ Կարոտին ու Մեսրոպին…, – մի պահ լռեց, հետո շարունակեց, – մեռնեմ էլ հոգս չէ, ուզածս արի, գտա արյանս փակ դուռը բացող բանալին… Ու պատմեց դիարբեքիրյան այս դրվագը.
 
…Արևը կրակ էր թափում: Անտանելի է Դիարբեքիրի (Տիգրանակերտի) շոգը: Հալեպի շոգը նրա դեմ ի՞նչ է՝ զով քամի… Քաղաքի հին պարիսպների հարևանությամբ զովասուն մի սրճարան էինք գտել ու վերագտած հարազատներիս հետ սուրճ հետն էլ պաղ-պաղ օշարակ էինք վայելում: Նրանցից մեկը, կարծեմ Կարոտն էր, ասաց.
 
– Քեռի, տեղի մեծերեն մեկը կփափագե հետդ հանդիպել: Դեմ չե՞ս:
 
– Սիրո´վ, ինչո՞ւ չէ, սիրո´վ, կանչիր՝ թող գա,- ասացի:
 
Լուր տվին: Քիչ հետո եկավ: Հագուկապից երևում էր, որ բարձրաստիճան հոգևորական է: Նստեց, քաղաքավարի երևալու համար որպիսությունս հարցրեց, հետո Երևանից, Հայաստանից, նույնիսկ Ղարաբաղից հարցուփորձ արեց: Վարժ քրդերենս նրան զարմացրել էր: Ասացի, որ նույն չափով թրքերենով ու արաբերենով էլ եմ խոսում:
 
-Ժամանակին Սասնո քրդերն էլ վարժ հայերեն գիտեին, – ասաց եկվորն ու մեղքը իրենից հեռու հրելով՝ շարունակեց, – թուրքը մեջերնիս մտավ, հարամեց…
 
– Ով էլ լինի քուրդը՝ քաղաքապետ, թե թաղապետ, շեյխ թե հոգևորական, նախարար թե նախրապան, մեկ է, Դիարբեքիր, Սասուն գնացած հայը նրանց համար ոսկեխույզ է՝ մեծ պապի, մեծ հոր «պահած» ոսկիները փնտրելու եկած մեկը: Սա էլ նույն խելքին էր, – շարունակեց Վազգենը, – հարցմունք – հարցմունքով վերջը իր ուզած հարցին եկավ.
 
– Մեծ հորդ ոսկիների ետևի՞ց ես եկել, – խորամանկ ժպիտով հարցրեց քուրդը:
 
– Այո´, – կտրուկ, առանց քաշվելու պատասխան տվի և ուղիղ նայեցի աչքերի մեջ: Ժպիտը դեմքից փախավ, լրջացավ: Հետո խորհրդավոր, գրեթե շշուկով հարցրեց.
 
– Գտա՞ր…
 
– Իհարկե գտա…, – եկվորի աչքերը փայլեցին.
 
– Քարտե՞զ էիր բերել, – նվաղած ձայնով հարցրեց քուրդը:
 
– Արյան ճանապարհը քարտեզով չեն փնտրում:
 
Քուրդը հաստատ չհասկացավ ասածիս միտքն ու կրկին հարց.
 
-Շա՞տ էր…
 
Տեսնելով, որ քուրդն իրոք չի հասկացել ասածիս իմաստը կամ էլ ձև է անում, Կարոտին ու Մեսրոպին ցույց տալով՝ ասացի.
 
Այս երկուսի քաշով մեկ…
Եկվորը հատ – հատ նայեց Կարոտին, Մեսրոպին ու պարտված մարդու պես հափռեց արծաթե համրիչն ու ոտքի կեցավ՝ ասելով.
 
-Մզկիթ գնալուս ժամն է, կներեք…
 
Ես էլ ոտքի ելա՝ հրաժեշտ տալու նրան: Քաղաքավարությունից դրդված ձեռնվեցինք, ողջագուրվեցինք… Քուրդը, չգիտեմ ինչու, ողջագուրվելիս արաբերենով ականջիս ասաց.
 
-Մի քանի տարի առաջ լիներ, քեզ հում-հում կուտեին…
 
Ես էլ նրան թրքերենով պատասխանը տվի.
 
-Հայ ուտելուց չկշտացա՞ք…
 
… Ամեն տարի ապրիլին Կարոտն ու Մեսրոպը Սասունի ձորերից մի խտիտ վայրի ծաղիկներ են բերում Երևան, մի մասը տանում Ծիծեռնակաբերդ, մի մասն էլ Վազգենի շիրմաքարին դնում… Այս անգամ Սասունից բերված արնաներկ ծաղիկներն ասես Թուրքիայի քարտեզին արված Վազգենի կարմիր օղակներից էր փնջվել…
 
 
Սպարտակ Ղարաբաղցյան
08/08/2016
About the Author
  • google-share
Previous Story

Բոլորը գնում են, բացի պատերազմից

Next Story

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Առանց ամուսին կանանց նկատում են այնպես, ինչպես կնկատեն անտեր մնացած բերքատու ծառը

Related Posts

0

Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

Posted On 21 Հնս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com