• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Posted On 16 Հլս 2022
Comment: 0
Tag: Հայկ Սիրունյան

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծ, արձակագիր ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ:

—Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ստեղծագործական ուղին:

-Պատահական՝ աչքերի սառելու պես, կամ քթի տակ մի հին երգ դնդնալու նման։ … Փոքր էի, 5-6 տարեկան, երբ գրեցի իմ առաջին բանաստեղծությունը։ Կոչվում էր «տունդ շինվի, գնդակ»։ Ընդհանուր առմամբ դա մի զավեշտ էր, որ հայրս ցնծությամբ պատմում էր ամենուր, իսկ ես ոգևորվում ու սկսում էի նոր բաներ խզբզել։

—Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:  

—Մի մռայլ երեկո էր, հանկարծակի սկսված ցեխ ու կատաղի սելավ։ Արագ-արագ իջա մետրո, և դատարկ ու խոնավ պատերին հենված մի աղջիկ էր՝ ձեռքին իմ գիրքը։ Ես հիշում եմ նրա ձեռքի մեղմությունը, երբ թաց մազերն էր ականջի 

ետևը տանում։ Չգիտեմ ինչու, վախեցա, որ կճանաչի, և արագ դուրս եկա։ Բաղրամյանի մետրոյից ոտքով տուն գնացի։
… Հորեղբայրս իմ իրեն նվիրված բանաստեղծությունը շշնջաց իր հորեղբոր ականջին, և նա ժպտաց… Մի քանի օր անց հորս հորեղբայրը «հարեավ ի Տեր»։
Այսպիսի բաներով եմ թաքուն տարվում։ Իսկ ընդհանրապես մրցանակների մարդ չեմ։ Ձեռքբերումս բարի համբավն է, որ փառք Աստծո վայելում եմ ինձ ճանաչողներից։

— Ձեր արձակն ու բանաստեղծությունները նույն թեմատիկա՞ն են զարգացնում:

—Դժվար թե։ Կամ գուցեև։ Չեմ կարող ասել։ Բանաստեղծությունն իմ կարծիքով թռիչք է, մեգաապրում, անքաշ զգացմունք ու վարակիչ տենդ։ Արձակը լոք չէ, ծառուղի է, որ պիտի անցնես հանդարտ, մանրաքայլ, մանրամասն տնտղելով։ Իսկ ես սիրում եմ այս ամենը խառնել, խճճել, փորձել, թե ինչ է ստացվում՝ ընթերցողը կասի։

— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

—Գրել։ Հիմա՝ գրել։ Հետոն երջանիկ դիպվածով անհայտ է, և ես ուրախ եմ, որ անհայտ է։

-«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է ՄխիթարԳոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
 
—Միանշանակ։ Կինը կատարելություն է իմ աչքերին, կամ իմ աչքերով։ Միևնույն է։ Բայց ասեմ նաև, որ կնոջ արհեստական «բարձրացմանն» էլ եմ դեմ։ Հայերիս մեջ երբեք կնոջ ստրկություն չի եղել, ինչպես հիմա տենդենցի ուժով փորձում են «ազատել» տղամարդու ճանկերից։
Առանձնակի հրապուրիչ է, երբ կինը գաղտնություն է ունենում իր մեջ։ Այնպես, որ հավերժ ուսումնասիրես ու չբացահայտես։ Կնոջ առեղծվածն ու առասպելն եմ սիրում։

— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

—Ցավալի է։ Հայոց հեթանոսական մշակույթի ավերումը, իբրև հայ, համարում եմ իմ անձնական դժբախտությունը։ Ինչե՜ր ենք ունեցել և ի՜նչ է մնացել։

— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:  

-Ապրել։ Բայց ոչ թե ուղղակի, ոչ թե «իլայի», այլ ապրել՝ լինելով սպասված, սիրելի և պիտանի։ Ապրել և կյանքի խորդուբորդություններն անցնելով մի երկու խիճ շպրտել այսուայն կողմ, որպեսզի նշմարվի թեկուզ մի նեղլիկ արահետ։

—Մերօրյա  իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:

-Կարծում եմ՝ արտացոլվում է։ Թե ինչպես՝ բարդ է ասել։ Համենայնդեպս ես կդժվարանամ։ Ընթերցողի երևակայությանն եմ թողնում։

—Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:

-Պատեհապաշտ, ծնկող, փառաբանող, քծնող, անհարկի հաճոյացող չլինելս։ Այսքանով հանդերձ միայն երջանիկ եմ։  

— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

-Սպառնական, դողէրոցքային։ Ուրիշ ինչպե՞ս լինի, երբ Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի, իսկ աշխարհի լացը, մեծ հաշվով, խաչակրաց արշավանքից այս կողմ էլ չի գալիս։ Ողբերգական է մեր վիճակը։  

— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հաղթանակած, առանց պարտքի (ոչ միայն փողի տեսքով), ամբողջական, հուռթի, կանաչ, երազային, հեքիաթային, կարճ ասած՝ ավանդապատումների երջանիկ թագավորությունը։ 

ՄԱԳԱՂԱԹՑԻ

About the Author
  • google-share
Previous Story

ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»

Related Posts

0

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Posted On 11 Հլս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com