• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՅՈՒԹ

Posted On 30 Հկտ 2022
Comment: 0
Tag: Արմենուհի Սաղտասարյան Գոհար Մաճկալյան Թանիա Մազեճյան, Հասմիկ Սարգսյան

\Արմենուհի Սաղտասարյանի, Գոհար Մաճկալյանի և Թանիա Մազեճյանի խմբակային ցուցահանդեսը՝ բատիկ արվեստի յուրատիպ հանրագումար \
Օգոստոսի վերջին Երևանում բացված «Մետաքսյա եռյակ» վերտառությամբ ցուցահանդեսում ներկայացված էին Արմենուհի Սաղտասարյանի, Գոհար Մաճկալյանի և Թանիա Մազեճյանի՝ բատիկի տեխնիկայով արված կտավները։ Հենց այս ցուցահանդեսում էլ 

իմացա, որ հայկական մետաքսը գերադասելի նյութ է բատիկի տեխնոլոգիայով ստեղծագործող այս կանանց համար, որոնց միավորում է հետաքրքրությունների նույն շրջանակը, տեխնիկական նոր հնարավորությունների փնտրումն ու հրճվալի հայտնությունը, ինչը նոր մտահղացումների հիմք է դարձել երեքի համար էլ։ Նրանցից յուրաքանչյուրն իր նկարելաձևն ունի, նախընտրած թեմաները, ազատ նախշաներկման կերպը, ներքին ապրումներն ու մտածումները հաղորդելու պատկերային համակարգը։
Գոհար Մաճկալյանը ընդգծում է, որ նախընտրում է հատկապես հայկական մետաքսը, որի վրա էլ ազգային խորհրդանիշների գործածմամբ կառուցում է իր կոմպոզիցիաները։ Գ․ Մաճկալյանին հաջողվել է հասնել բատիկ աշխատանքների մակերեսների այնպիսի մշակման, որ ասես գործ ունենք ոչ թե նուրբ մետաքսի, այլ հինավուրց մագաղաթե մատյանների էջերի հետ։ Հայոց պատմության և մշակույթի խտացված էջեր են նրա մագաղաթակերպ արարումները, որոնցում մեր վանքերի և սրբատեղիների պատառ-պատկերների կողքին մատենագիր էջերից մեջբերումներ են։ Այս համադրումներն այնքան ներդաշն և խոսուն են, որ օտարազգիներին Հայաստանը ներկայացնելու յուրօրինակ «այցեքարտեր» կարող են լինել։ Նույն հեղինակի բնանկարներն ու ծաղկանկարները ևս գեղանկարչական ճաշակավոր կտավներ են․ ծաղիկներով նատյուրմորտներից մի քանիսն աբստրահարումներ հիշեցնող պատկերներ են, մյուսները՝ վառ գունային իրապատումներ։ Դրվագներ է առել հայկական միջնադարյան զարդեղենի փորաքանդակներից և դարձրել թեմաներ իր գործերի համար։ Նաև ունի ստեղծագործություններ, որոնք կնոջ լուռ զրույցներ են․ ներանձնականի մասին է, օրինակ, կնոջ և ձկան երկխոսությունը։ Թռչնապատկերներ ևս ունի՝ միջնադարյան մատենագրությունից քաղված՝ գունային վառ գամմաներով, գալարուն, ներհյուս․․․
Թչնանկարների ու կենդանիների և բույսերի պատկերների գործածությամբ են ստեղծված Արմենուհի Սաղտասարյանի՝ հայոց տառերով գեղանկարչական խոշորածավալ գործերը։ Սրանք, բնավ, մեր մանրանկարչությունից մեխանիկորեն արտատպումներ կամ նմանակումներ չեն, այլ բատիկ – գեղանկարչական նորույթներ։ Հեղինակի արվեստին հայ արվեստասեր լայն հանրությունը ծանոթացել է դեռևս անցյալ տարի Հայաստանի նկարիչների տանը բացված ցուցահանդեսով։ Մեկ տարի անց արդեն Հ․ Իգիթյանի անվ․ գեղագիտության ազգային կենտրոնում իր երկու համախոհների հետ ցուցահանդեսը մի այլ շեշտադրում ուներ՝ ընդհանուր պատումի մեջ ներդնելով հայկականության արվեստային իր աշխարհընկալումը։
Հայոց տառերի կառույցի կատարելության գաղտնիքը բազում վերծանությունների նյութ է եղել և դեռ երկար կլինի։ Ես խորապես հավատում եմ Մաշտոցի խորաքնին ուսումնասիրությունների և փնտրումների արդյունքում հայոց այբուբենի հրաշափառ գաղափարի ծննդյանը, իսկ տառերի կառույցները կատարյալ գաղափարագրություններ են։ Դրանց գծապատկերներն ինքնին խորհրդանիշներ են, որոնց վերծանումներով զբաղվել են ոչ միայն բանասերները, այլև բազմիցս՝ նկարիչները։ Մեր մագաղաթյա գրքերի շարադրանքներում գլխագրերի ուսումնասիրությունը՝ իրենց պարունակած գաղտնագրության առումով, արդեն լայն թեմա է և հետագա գեղանկարչական թեմաների զարգացման աղբյուր։ Եվ ահա հայոց տառերի ճկուն-գեղագրական, համաչափ-համամասն կառույցները՝ որպես հիմք և ոգեշնչման աղբյուր ունենալով և հայկական մանրանկարչության հարուստ դպրոցի առանձնահատկությունները յուրացնելով՝ Արմենուհի Սաղտասարյանը յուրահատուկ գեղանկարներ է անում՝ տառերը՝ որպես բաղադրիչներ գործածելով գործվածքների վրա՝ ստեղծելով մեծադիր կոմպոզիցիաներ։
Ծնունդով՝ Լիբանանից, բուժքույրական գիտությունների բակալավրի աստիճան ունեցող հայուհին իր ընտանիքով արդեն քսան տարի է՝ հաստատվել է Հայաստանում։ Դեպի գեղարվեստ իր ուղին սկսվել է Երևանում բատիկի՝ գործվածքի վրա նկարչության սիրողական դասընթացներ հաճախելով։ Չբավարարվելով բատիկի բարդ և բազմատիպ տեխնիկան յուրացումով՝ Արմենուհին տառերի տարազան համադրումների և ներդաշնակեցված պատկերահյուսքերի միջոցով ստեղծել է իսկական պատումներ՝ երևակայության ուժով կապակցելով դրանք մեր լեռնաշխարհի, առասպելների, առակասացության, աղբրաբխումների, ժամանակի հոլովույթի, լավատեսության և հուսաբեկության հողմամրրիկների, տիեզերական ալեծածանումների, հավերժապտույտների, պսակահյուսքերի, արարչագործության խորհրդի, դրախտահավքերի շուրջպարի, առատաբերության, կենաց ծառի, անմահության, երկունքի և ծննդյան, արևագալների և հարության հրաշքի հետ։ Իրականում այս պատկերների վերնագրումները խիստ պայմանական են և դիտողին ուղղորդելու միտումն ունեն։ Բայց մինչ այս հուշումներն ընթերցելը փորձեք սեփական երևակայության ուժով մեկնաբանել թռչնագլուխ, ձկնապատկեր, վագրեղեն, կենդանակերպ տառերով կոմպոզիցիաները։ Եղեք ձեր մեկնության մեջ անկաշկանդ, քանզի այս կառույցներն ավանդականը՝ հայ մանրանկարչության վառ գույնի զորությունն ու խորամտության հիմքը ունենալով՝ արդի արվեստային մտածողությամբ են ստեղծված՝ ազատված ծանոթ սահնագծումներից։ Հեղինակն արտահայտվում է տառերի բազմախոսությամբ՝ դիտողին թողնելով դրանք «ընթերցելու» անկախությունը։ Իսկ ամբողջության մեջ՝ Ա․ Սաղտասարյանի արվեստը պատկերառաք հիմներգ է հայոց դպրության և արվեստի ուժով պահպանված մեր ինքնությանը, խորհրդապատկերների միջոցով մեր ծագման հիմնարմատների վերհանումից մինչև ազգիս հավերժական երթի մասին մերօրյա խորհրդածություն։
Լիբանանում է ծնվել և արվեստում իր առաջին քայլերն արել նաև Թանիա Մազեճյանը։ «Երբ 11 տարեկան էի, Բեյրութի մեր դպրոցը մասնակցեց Ճապոնիայում կազմակերպված երեխաների նկարչական միջազգային մրցույթի, ու ինձ խնդրեցին, որ մի նկար նկարեմ,-պատմում է Թանիա Մազեճյանը։- Այդ մրցույթում ես գրավեցի 2-րդ տեղը, 10 000 երեխայի մեջ արժանացա արծաթե մեդալի։ Հայաստանում բատիկ սովորել եմ կարճ ընթացքում, սկսել եմ նկարել, ուսումնասիրել տեխնիկաները, մինչև հասկացել եմ՝ ի՛նչ է մետաքսը»։ Մետաքսի վրա նկարելը շատ նուրբ աշխատանք է՝ շարունակում է։ Սիրահարվել է իր գործին, և հիմա իր ստեղծագործություններում տարբեր թեմաներ է արծարծում՝ գլխավորապես երջանկության մասին կնոջ հոգեքննումները՝ տիեզերքի մասին իր պատկերացումները գեղանկարչորեն պատկերելիս լինի թե երջանկության լուսավոր ցոլացումով Ադամին և Եվային կերպավորելիս, աշխարհացունց աղետները սարսափած դեմքերի քարացումով ամբողջացնելիս թե նորեն պայծառ գունային շարադրանքով իր լավատեսության մասին խոսելիս։

Հասմիկ Սարգսյան

About the Author
  • google-share
Previous Story

«ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԱՉՔՆ ԱՅԼ ԷՐ»․ ԲԱՑՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Next Story

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Related Posts

0

ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Posted On 02 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

«ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԱՉՔՆ ԱՅԼ ԷՐ»․ ԲԱՑՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Posted On 29 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com