• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Posted On 21 Հլս 2022
Comment: 0

(Փարաջանովի յիշատակի օրուայ առթիւ)

Փարաջանովը փոխեց պատկերացումները կինօի մասին: Շարժուող պատկերները, որոնք ինչ-որ պատմութիւններ էին պատմում, նա փոխարինեց աշխարհի պատկերով, ինչպիսին միայն ինքն էր տեսնում:
Քիչ թէ շատ տաղանդաւոր ֆիլմ ստեղծելու համար հարկաւոր է հանճար լինել, բայց հանճարեղ ֆիլմ ստեղծելու համար պէտք է 

Փարաջանով լինել: Մարդիկ կան, որոնք չեն դիտում նրա ֆիլմերը՝ ասելով “Չենք հասկանում, չենք սիրում”: Հիմարութիւն: Փարաջանովին պէտք չէ հասկանալ, եթէ չեք հասկանում: Հարկաւոր է միայն նայել: Գոնէ մէկ անգամ: Եւ դուք արդէն չեք լինի այն, ինչ էիք մինչեւ դիտելը:

Մահը
1990- ի յուլիսին գտնւում էի Մոկուայում մի հրեայ կնոջ բնակարանում: Կինը ամէն կերպ ջանում էր զբաղեցնել ինձ: “Արի’, արի’, ձեր նախագահին են ցոյց տալիս”,- կանչեց նա ինձ մի անգամ լուրերի թողարկման ժամանակ եւ ես տեսայ էքրանի վրայ Շեվարնաձէին: Սակայն միւս լուրը իրօք մեր մասին էր՝ դա Փարաջանովի մահուան բօթն էր, եւ սենեակը հրեայ կնոջ գոհունակ տեսքով լողաց իմ արցունքների մէջ: Ինչպէս, ինչպե՞ս ես կարող էի բացատրել մի կնոջ, որի համար հայ, վրացի եւ ազերի մէկ էին, թէ ում կորցրեց այդ օրը մարդկութիւնը: Փարաջանովի համար բոլոր մարդիկ եւ կրօնքերը մէկ էին, բայց բոլորովին այլ իմաստով, քան այս մոսկուաբնակ կնոջ համար:
“Հայկական հոտ”
1885-ին Երեւանի Կինօյի Տանը կայացաւ “Սուրամի ամրոցի լեգենդը” ֆիլմի առաջնախաղը: Փարաջանովը ինքը կանգնած էր մուտքի մօտ եւ հրաւիրում էր բոլորին՝ դիտելու իր ֆիլմը:Հետոյ բարձրացաւ բեմ՝ չափազանց յուզուած.
— Վերակենդանացումը տեւում էր 15 տարի,-սկսեց նա:- Ընդհանրապես ես չեմ սիրում սիւժէտային ֆիլմեր, բայց այստեղ կայ սիւժէ: Ես ինքս թարգմանել չեմ կարող, որովհետեւ կը լացեմ: Ես շատ եմ ուզում, որ դուք հավանէք ֆիլմը, ես հաւանեցի երրորդ անգամից:
Նա փորձում էր կատակել: Ստեղծելով այդքան լուրջ կինօ, ինքը Փարաջանովը չէր կարող մնալ լուրջ:
— Մի տիկին, որը մօտ է Վրաստանի մշակոյթի նախարարին եւ պտտւում է բոլոր քոմիսիոն խանութներով (սովետական շրջանում այդ խանութներում վաճառում էին արտերկրներում գնուած ապրանք), ասաց, որ Փարաջանովի ֆիլմը այնպիսի գեղեցկութիւն է, որը նա չի տեսել ոչ մի քոմիսիոն խանութում…Մի ուրիշ տիկին, նոյնպէս Վրաստանի մշակոյթի նախարարութեանը մօտիկ անձնաւորութիւն, դիմեց ինձ երեք հարցով: Երրորդ հարցն էր “Ինչո՞ւ ձեր ֆիլմերում հայկական հոտ է զգացւում”: Ես պատասխանեցի. “Գուցէ դա նրանից է, որ ես հայ եմ”: Կրկին կատակի փորձ:
Փարաջանովի արուեստի արմատները տանում են ոչ թէ դէպի ազգային հող, այլ անմիջապէս դէպի Գեղեցիկի գաղափար. այստեղ նա Աստծու հետ ուղիղ կապի մէջ է, այդ պատճառով Փարաջանովի կինօն դա հայկական կինօ չէ, այլ Փարաջանովի կինօ է: Իւրաքանչիւր ազգային նիւթ Փարաջանովի ձեռքերի մէջ վերածւում էր Գեղեցիկի նիւթի՝ արտայայտուած տուեալ ազգային ձեւի մէջ: Նիւթի լուծման ակունքը հենց Փարաջանովի մէջ էր, նրա աշխարհատեսութեան, այդ պատճառով նրան նմանակել անիմաստ է:
“Պահպանե’ք աշխարհի համար հայկական կինօն,-դիմեց հայերին “Ոսկե Ծիրան-2006″ ի հիւր իրանական ռեժիսոր Մ. Մահմալբաֆը,- որքան ազգային մնաք, այնքան միջազգային կը լինէք: Սակայն մի’ փորձեք նմանուել Փարաջանովին”:
Որոշակի ճիգեր են պէտք՝ հայկական կինօն ծանօթացնելու համար աշխարհին, բայց Փարաջանովի կինօն առանց որեւէ ջանք գործադրուելու իր կողմից դարձաւ ողջ աշխարհի սեփականութիւնը:
“Մոռացուած նախնիների ստուերները” ֆիլմից յետոյ աշխարհի մեծագոյն ռեժիսորները խոնարհուեցին Փարաջանովի առջեւ, իսկ ֆրանսիական դերասան եւ ռեժիսոր Ռոպէր Հոսսեյնը ասաց.
— Եթէ երբեւէ հարկ լինի որեւէ մի ստեղծագործութիւն ուղարկել Երկիր մոլորակի բնակիչներից այլ մոլորակների բնակիչներին, ապա դա պիտի լինի Փարաջանովի “Մոռացուած նախնիների ստուերները” ֆիլմը:
Այդ ֆիլմի համար նա վճարեց բանտարկութիւնով, որտեղ կալանաւորները չէին հաւատում, որ նա Փարաջանովն է: Սակայն ինքը՝ Փարաջանովը գիտէր, որ “Գեղեցիկը զգալու համար պէտք է արիւնով վճարել”:
Եւ ահա հետեւց “Սուրամի ամրոցի լեգենդը”, որտեղ ամէնագեղեցիկ երիտասարդ տղամարդը իրեն կամաւոր զնդանում է բերդի պատի մէջ, որպեսզի բերդը կանգուն մնայ եւ դիմադրի թշնամիներին: Մարդու ոգին մարմնից ուժեղ է:Փարաջանովի ոգին մահից յետոյ բնակուեց Փարաջանովի տուն-թանգարանում, իսկ մեր երկիրը աշխարհի արուեստագէտների համար դարձաւ Փարաջանովի երկիր:
Ստորագրութիւն անձնագրի մէջ
1989-ին Իսթանպուլում “Աշուղ Ղարիբ” ֆիլմի առաջնախաղին Փարաջանովը անձամբ ներկայ էր գտնուել: Ֆիլմի դիտումից յետոյ նրան շրջապատեցին բազմաթիւ երկրպագուներ, որոնք մեկնում էին ռեժիսորին ծրագրերը՝ ինքնագիր ստանալու համար: Յանկարծ նրանց մէջ յայտուեց մի անձնագիր: Փարաջանովը զարմացած նայեց անձնագրի տիրոջ աչքերին՝ նա մի ազերի էր Իրանից: Վերջինս հաստատեց, որ ուզում է ունենալ Փարաջանովի ստորագրութիւնը իր անձնագրում:
“Ճանապարհորդութիւն դէպի վեր”,- այսպէս բնորոշեց իր այցելութիւնը Հայաստանում 20-րդ դարի մեծագոյն իտալացի սցենարիստ, բանաստեղծ ու նկարիչ՝ Տօնինօ Գուէրրան:
Իրաւ, որպէսզի կանգուն մնանք ողորկ, անիմաստ հորիզոնական հարթութեան վրայ, մեզ հարկաւոր են ուղղահայեաց սլացող սիւներ, որոնք ապահովում են Փարաջանովի նման հանճարները:
1990-ին ընդմիջում եղաւ: Հանճարները գալիս ու գնում են, իսկ ընդմիջումներին մարդկութիւնը իւրացնում է իրենց թողած դրամագլուխը:

Ծովինար Լոքմագյոզեան
‘’Ակօս’’ շաբաթաթերթ, 2008

About the Author
  • google-share
Previous Story

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ

Next Story

Նրան կոչում էին Արեւելքի Տոսկանինի

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com