• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է

Posted On 22 Նյմ 2013
Comment: 0
Tag: Երևանյան քարայր, Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է

qarayr-newԲնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ` Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության և նրա ստեղծած մշակույթի հնագույն կենտրոններից։ Հայքի տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մարդկության պատմության զարգացման ժամանակաշրջանը` սկսած հին քարեդարյան ժամանակներից (մոտ 1 մլն տարի առաջ)։ Մեր լեռնաշխարհից հայտնաբերվել են հին քարի դարի (պալեոլիթ) ստորին, միջին և վերին պալեոլիթի մշակութային շատ արժեքներ (Արտին լեռ, Արագած լեռ, Արզնի)։

 Հնագիտական պեղումները պարզել են, որ Հրազդանի միջին հոսանքների շրջանն ընդգրկող տարածությունները հարուստ են հին քարեդարյան մշակույթի բազմաթիվ հուշարձաններով։ 1960-70-ականներին նշանակալի հայտնագործումներ են արվել Հրազդանի մերձերևանյան շրջանում. հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից (վաղ հին քարի դար)։ Նշանավոր են Երևանի և Արզնիի բնակավայրերի միջև ընկած Հրազդանի կիրճի քարայր-բնակատեղիները, որոնք հայտնի են Երևան-1, Երևան-2, Զովունի, Լուսակերտ և այլ անուններով։ Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել Երևան-1 քարայրում (մուստերյան շրջան)։ Հայտնաբերվել են տարբեր գույների ու երանգների վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, որոնց թիվն անցնում է 2500-ից։ Քարայրը հեռու է եղել հումքի աղբյուրներից, իսկ հայտնաբերված նյութը (պատրաստի իրեր, ցլեպներ, թափոններ) վկայում է, որ կայանը նախնադարյան որսորդ-քարագործների «արհեստանոց» է եղել։ Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է։ Քարայրում հայտնաբերվել են ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ոսկորներ (դրանք ուսումնասիրել է կենդանաբան Սոնյա Մեժլումյանը)։

Հրազդանի կիրճի Ամո-1 քարայրում մարդու գործունեության հետքերը պատկանում են ուշ քարի դարի ժամանակաշրջանին։ Այն ուսումնասիրել է հնագետ Հ. Ազիզյանը։ Քարայրում հայտնաբերվել է մշակութային 4 շերտ. դրա հրապարակից հայտնաբերվել է աշելյան ժամանակաշրջանի բարձր տեխնիկայով պատրաստված և լավ պահպանված ձեռքի նշաձև օբսիդիանի (վանակատ) խոշոր հատիչ։ Կայանի վերին՝ պալեոլիթյան այս շերտն արգասավոր էր նաև այն առումով, որ քարե գործիքների հետ հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի համեմատաբար լավ պահպանված կմախքը։ Կմախքի ոսկորները պատված են եղել մանգանի սև գույնի ծառանման հետքերով, իսկ որոշ ոսկորներ քարացած են եղել։ Գանգը վերականգնել է պրոֆեսոր Ա. Ճաղարյանը։

Քարայրի աջ անկյունում` 1,1 մետր խորությունից սկսվում է մոտ 0,5 մետր հաստությամբ վաղ երկաթեդարյան շերտը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերով։ Հայտնաբերվել է ճալաքարերից պատրաստված օջախ և ժամանակաշրջանին բնորոշ խեցեղեն։

Այսպիսով, Հրազդան գետի ափամերձ շրջաններն այն տարածքներն են, որտեղ սկիզբ է առել և հազարամյակներով շարունակվել մարդկության պատմությունը։

Անժելա Տերյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

About the Author
  • google-share
Previous Story

Քարանձավի տարածքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին տրեխը, որը 5500 տարեկան է

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com