• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Ակսել Բակունց. Մթնաձոր
Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ

Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է

Posted On 22 Nov 2013
Comment: 0
Tag: Երևանյան քարայր, Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է

qarayr-newԲնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ` Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության և նրա ստեղծած մշակույթի հնագույն կենտրոններից։ Հայքի տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մարդկության պատմության զարգացման ժամանակաշրջանը` սկսած հին քարեդարյան ժամանակներից (մոտ 1 մլն տարի առաջ)։ Մեր լեռնաշխարհից հայտնաբերվել են հին քարի դարի (պալեոլիթ) ստորին, միջին և վերին պալեոլիթի մշակութային շատ արժեքներ (Արտին լեռ, Արագած լեռ, Արզնի)։

 Հնագիտական պեղումները պարզել են, որ Հրազդանի միջին հոսանքների շրջանն ընդգրկող տարածությունները հարուստ են հին քարեդարյան մշակույթի բազմաթիվ հուշարձաններով։ 1960-70-ականներին նշանակալի հայտնագործումներ են արվել Հրազդանի մերձերևանյան շրջանում. հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից (վաղ հին քարի դար)։ Նշանավոր են Երևանի և Արզնիի բնակավայրերի միջև ընկած Հրազդանի կիրճի քարայր-բնակատեղիները, որոնք հայտնի են Երևան-1, Երևան-2, Զովունի, Լուսակերտ և այլ անուններով։ Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել Երևան-1 քարայրում (մուստերյան շրջան)։ Հայտնաբերվել են տարբեր գույների ու երանգների վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, որոնց թիվն անցնում է 2500-ից։ Քարայրը հեռու է եղել հումքի աղբյուրներից, իսկ հայտնաբերված նյութը (պատրաստի իրեր, ցլեպներ, թափոններ) վկայում է, որ կայանը նախնադարյան որսորդ-քարագործների «արհեստանոց» է եղել։ Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է։ Քարայրում հայտնաբերվել են ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ոսկորներ (դրանք ուսումնասիրել է կենդանաբան Սոնյա Մեժլումյանը)։

Հրազդանի կիրճի Ամո-1 քարայրում մարդու գործունեության հետքերը պատկանում են ուշ քարի դարի ժամանակաշրջանին։ Այն ուսումնասիրել է հնագետ Հ. Ազիզյանը։ Քարայրում հայտնաբերվել է մշակութային 4 շերտ. դրա հրապարակից հայտնաբերվել է աշելյան ժամանակաշրջանի բարձր տեխնիկայով պատրաստված և լավ պահպանված ձեռքի նշաձև օբսիդիանի (վանակատ) խոշոր հատիչ։ Կայանի վերին՝ պալեոլիթյան այս շերտն արգասավոր էր նաև այն առումով, որ քարե գործիքների հետ հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի համեմատաբար լավ պահպանված կմախքը։ Կմախքի ոսկորները պատված են եղել մանգանի սև գույնի ծառանման հետքերով, իսկ որոշ ոսկորներ քարացած են եղել։ Գանգը վերականգնել է պրոֆեսոր Ա. Ճաղարյանը։

Քարայրի աջ անկյունում` 1,1 մետր խորությունից սկսվում է մոտ 0,5 մետր հաստությամբ վաղ երկաթեդարյան շերտը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերով։ Հայտնաբերվել է ճալաքարերից պատրաստված օջախ և ժամանակաշրջանին բնորոշ խեցեղեն։

Այսպիսով, Հրազդան գետի ափամերձ շրջաններն այն տարածքներն են, որտեղ սկիզբ է առել և հազարամյակներով շարունակվել մարդկության պատմությունը։

Անժելա Տերյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

  • google-share
Previous Story

Քարանձավի տարածքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին տրեխը, որը 5500 տարեկան է

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
  • ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից
  • ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
  • ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
  • ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,448 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,324 views
  • Աֆրիկացի հայը - 4,014 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,472 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,229 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,868 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

 ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ

Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»

Header

Վերջին նյութերը

  • ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  •  ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ ՍՏԵՂԾԵՑ  ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
  • Դավիթ Վանյան. «Սև խոռոչ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Կորյուն Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է on Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ on Հանճարի և անճարի գուգահեռականներում
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան on «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com