• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

ԽՈՍՔԻ ԵՎ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Posted On 02 Նյմ 2022
Comment: 0
Tag: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Հասմիկ Սարգսյան
\Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝ Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով և կից՝ անգլերեն թարգմանությամբ։
Խոսքի մեծ վարպետ, սիրո, քնարական, խոհական, պանդխտության, հայրենիքի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 147-ամյակի առթիվ միջոցառումներն այս տարի պսակվեցին նրա «Աբու-Լալա Մահարի» պոեմի նոր հրատարակությամբ։ Դեռ երեք տարի կա հայոց պոետի հոբելյանական տարվա կազմակերպական աշխատանքների համար, 
բայց արդեն Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակազմը ձեռնարկում է առաջին աշխատանքները՝ մշակութային այդ իրադարձությունն ըստ հարկի նշելու համար։ Եվ առաջինը պետք էր նոր գիրք հրատարակվեր՝ բանաստեղծի խոհա-փիլիսոփայական պոեզիայի գլուխգործոցը՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը։ Թանգարանի օտարազգի այցելուները, ծանոթանալով Վարպետի կյանքի և ստեղծագործական ուղու պատմությանը, հաճախ են ուզում հատկապես ձեռք բերել պոեմի թարգմանությունը, և ոչ միայն անգլերեն լեզվով՝ պատմում է թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը։ Եվ ահա արվել է առաջին քայլը․ պոեմը թարգմանել է Զաբել Բոյաջյանը, նախաբանը գրել է բանաստեղծի թոռը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը։ Հրատարակությունն առավել թանկ և գնահատելի են դարձնում պոեմի՝ ժամանակին Մարտիրոս Սարյանի արած ձևավորումներն ու այդ գրական ստեղծագործության թեմային համահունչ այլ նկարներ, որ նորատիպ գրքում գունավոր մի տասնյակ էջեր են կազմում, ինչպես նաև բանաստեղծի երկու դիմանկարները։ Գիրքը երկկողմանի է՝ երկուական շապիկ և դարձերես ունի, զուգադիր՝ հայերեն և անգլերեն լեզուներով տեքստերի և երկլեզու նախաբանների համար, երկու երես՝ ասես՝ երկու առանձին «մուտք»։ Ձևավորողի մտահղացու՞մն է դա, թե՞ ստեղծագործություններն ընթերցողին մատուցելու նման այլ օրինակներ էլ կան՝ ինձ համար անհայտ է։ Տուն-թանգարանի տնօրինությունը հույս ունի, որ բանաստեղծի հոբելյանական տարում կունենանք «Աբու-Լալա Մահարու»՝ աշխարհի բազում լեզուներով թարգմանությունները և դրանց հրատարակությունները, որն արդեն պետք է արվի համապատասխան նախարարության և ինստիտուտների աջակցությամբ և գործուն մասնակցությամբ։ Թե որքա՛ն արժեքավոր է այս պոեմը, և ինչքա՛ն կարևոր է այն թարգմանաբար ներկայացնելով՝ հայ հանճար զորությանը և գրական մտքի խորությանն ու գեղագիտությանը աշխարհին ծանոթացնելը, վկայում է ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի գնահատականը․ «Իսահակյանը հասնում է կատարյալ խորհրդանշանային ընդհանրացումների և արդյունքում կերտում լավագույն պոեմներից մեկը բոլոր ժամանակների համար»։
«Երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի» պոեմը, մեր առջև երևաց մեկ այլ Ավետիք Իսահակյան։ «Երգեր ու վերքեր»-ի, «Հայդուկի երգեր»-ի, «Ալագյազի մանիներ»-ի հեղինակի կողքին վեր հառնեց համաշխարհային վշտի ու թախծի, մեծ ընդվզման փիլիսոփա-բանաստեղծը,- գրքի նախաբան – գրախոսականում գրում է Ավիկ Իսահակյանը։ Եվ օրինաչափ էր, որ համապարփակ ժխտման այս պոեմը գրել է հենց հայ բանաստեղծը, որովհետև պատմական ժամանակահատվածում, երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի»-ն, հայ ժողովուրդն առավել, քան աշխարհի մեկ այլ ժողովուրդ (խոսքը քաղաքակիրթ և լուսավորության բովով անցած ժողովուրդների մասին է) իրավունք ուներ ատելու ու ընդվզելու, ժխտելու ու ձաղկելու, խարազանելու ու դատափետելու, և իրեն հատուկ հավատով ու հույսով ձգտելու ձգտելու փոխել այս հին աշխարհը, հազար ու մի մեղք գործած ու մեղք գործող այս աշխարհը»։
Պոեմի գաղափարաբանության մասին էին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի մեծ սրահում անցկացված շնորհանդեսին գրականագետ Արմեն Ավանեսյանի և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ելույթները։ «Վստահ եմ, որ «Աբու-Լալա Մահարի»-ն այսօր էլ արդիական է,- ասաց Ա․ Ավանեսյանը։- Պատահական չէ, որ հեղինակը, նույնանալով Աբու-Լալայի հետ, կարծես թե մեկուսանում է, փակվում է իր մեջ, գնում անապատ՝ մերժելով ամեն ինչ։ Այն արհավիրքները, որ տեսավ Իսահակյանը 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկբին, բնականաբար, նման տրամադրությունների տեղիք պետք է տային։ Հենց ինքն էր, որ ասել է՝ «Կգա ոգու սով»՝ տեսնելով, թե ինչպիսի անտեսված վիճակում է մշակույթը, կրթությունը, և պարզ է, որ արդյունքը հարյուր տարի հետո մենք տեսնում ենք՝ ոգու սովը ոնց է եկել, չոքել մեր դռանը»։ Սարյանական նկարազարումները նկատի ուներ բանախոսը, երբ ասաց․ «Երկու մեծերն են այս գրքում հանդիպել իրար՝ Իսահակյանի բանաստեղծության «գույները» և Մարտիրոս Սարյանի գեղանկարչական «խոսքարվեստը»։ Սարյանի կտավներում կա խոսքը, և քանի որ պատկերավոր, վառ խոսք ուներ Իսահակյանը, կարող ենք տեսնել՝ ինչպե՛ս է ինքը գունավորում ու երանգավորում իր ստեղծագործությունները, հատկապես՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը»։
«Մի ամիս առաջ էր, որ Իսահակյանի արձակը պարսկերենով հրատարակվել էր Թեհրանում, և այդ իրադարձությունը ևս նշեցինք Իսահակյանի տուն-թանգարանում,- ասաց Էդ․ Միլիտոնյանը։- Իսահակյանը այն հայ մեծերից է, որ գնալով աշխարհում ավելի ընդարձակ տեղ է գրավելու ընթերցողների սրտերում։ Նա հսկայածավալ և՛ բանաստեղծական, և՛ իմացական խորքեր ունի, և այդ ամենով գրավելու է աշխարհի շատ ժողովուրդների ընթերցող սրտեր։ Նա ոչ թե ատում է մարդուն, այլ ասում է՝ ատելի մի՛ եղիր։ Պետություններին, հասարակարգերին է ուղղում իր խոսքը։ Այս ամենը մի աստվածաբանական էություն ունի, որ բացասականը նշելով՝ դեպի դրականն է մղում»։ Էդ․ Միլիտոնյանը հատուկ կանգ առավ Իսահակյան քնարերգուի լեզվի հարստության, գեղեցկության վրա։
Գրքի շնորհանդեսի գեղարվեստական մասում կենդանի ընթերցումների հետ տեսանյութերով հնչեց նաև Վարպետի ձայնը, որն ընդմիջվեց Իսահակյանի խոսքերով գրված երգերով։ Իսահակյանի քնարերգությունն առատ նյութ է եղել բազում կոմպոզիտորների համար․ այդ հարստությունից կատարվեցին Արմեն Տիգրանյանի եղանակավորած «Ա՜խ, իմ ճամփեն», «Սև աչեր», Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ «Շուշան աղջիկ», Հարո Ստեփանյանի՝ «Է՜յ, դու ջահել, հպարտ հասակ» և Դանիել Ղազարյանի՝ «Քույր իմ նազենի» երգերը։ Կոմիտասի անվ․ պետ․ կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ հանդես եկան Անդրանիկ Մալխասյանը, Աննա Պողոսյանը, Դիանա Հարությունյանը և Արսեն Գրիգորյանը։ Կայացավ նաև Իսահակյանի խոսքերով նոր երգի պրեմիերա։ Մարգարիտ Սարգսյանն «Անի» վերնագրով երգը ստեղծել է բանաստեղծի երկու գործերի հիման վրա, երկուսն էլ՝ նվիրված Անիին։ Հայրենիքի սիրով տոգորուն այդ բանաստեղծություններից առաջինն Իսահակյանը գրել է 1926 թվականին, իսկ երկրորդը՝ 1955-ին։ Երգի համար այդ երկու քերթվածքների տեքստերը միավորվել են՝ իբրև կրկներգ գործածելով 1955-ին գրված տողերը․
«Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:
Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…»։
 
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
About the Author
  • google-share
Previous Story

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՅՈՒԹ

Next Story

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ

Related Posts

0

ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ 80 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՉԱՆԵՆՑ ԷԹՆՈԲԱԿՈՒՄ

Posted On 07 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՅՈՒԹ

Posted On 30 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

«ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԱՉՔՆ ԱՅԼ ԷՐ»․ ԲԱՑՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Posted On 29 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com