• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

«Ինչ արել եմ՝ արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս». Զապել Եսայան

Posted On 05 Փտր 2014
Comment: 0
Tag: Զապել Եսայան

935160_428809523916296_1543273182_n«Ինչ արել եմ՝ արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս։
Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք‚ վատի համար՝ ներեցեք»։

Գրական-հասարակական առումով աշխույժ ու եռանդալից կյանքով ապրեց սովետահայ արձակագիր‚ մշակութային գործիչ‚ ֆրանսերենից-հայերեն և հայերենից-ֆրանսերեն գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանիչ Զապել Եսայանը։ Ծնվել է Պոլսում 1878 թ. փետրվարի 4-ին: 1926 թվականին առաջին անգամ այցելեց Խորհրդային Հայաստան‚ իր աչքով տեսավ բռնություններից ու կոտորածներից մազապուրծ հայ ժողովրդի օրավուր բարգավաճումը‚ իսկ 1933թ. գարնանը վերջնականապես հաստատվեց Երևանում։
Ավագ սերնդին պատկանող սովետահայ գրողներն ու գործիչները հիշում էին փոքր-ինչ գիրուկ‚ եռանդալից շարժումներով ու վճռական‚ համարձակ պահվածքով Զապել Եսայանին‚ որն
ուղղամիտ ու անկողմնակալ ելույթներով բազմիցս հանդես էր գալիս Գրողների միության կազմակերպած գրական բանավեճերում՝ այս կամ այն գեղարվեստական ստեղծագործության քննարկման ժամանակ‚ կամ գրականության հետ առնչվող որևէ անկյունաքարային հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունում։ Այս առումով ուշագրավ է 1936 թ. ապրիլի 26-28-ի
Հայաստանի Սովետական Գրողների միությունում կայացած գրական դիսպուտում Զապել Եսայանի ընդարձակ ելույթը‚ որտեղ նա‚ իրեն բնորոշ շիտակությամբ բարձրացնում էր գրողի և ժամանակի կապի‚ թեմատիկայի արդիականության ու հեղինակային վերաբերմունքի‚ սովետահայ գրականության զարգացման հետագայի հետ կապվող մի շարք կարևոր հարցեր։
Եսայանի ուշադրության կենտրոնում նախ և առաջ մարդու ներաշխարհն է‚ նրա հոգեբանությունը և այդ հոգեբանության այլևայլ դրսևորումները հասարակական կյանքում։
Դրանից է կախված թե՛ նրա վարքագիծը այն միջավայրում‚ ուր ապրում ու գործում է‚ թե՛ մտածողության նրա ամբողջ համակարգի՝ այս կամ այն արտահայտության որակային
առանձնահատկությունը‚ թե՛ վերջապես‚ նրա՝ իբրև անհատի բարոյա-ազգային նկարագիրը։ Թե Տաճատ Չաքըրյանը‚ թե Հակոբը‚ Պետիկն ու Տիրանը‚ թե Սարգիս և Միսաք էֆենդիները‚ հանդիսանում են հեղինակի գաղափարակիր-կերպարները‚ ապրում և գործում են բացառապես այդ օրինաչափությունների թելադրությամբ։
Քիչ ապրեց Զապել Եսայանը. քիչ ավելի‚ քան վաթսուն տարի։ Սակայն նրա ստեղծած գրական ժառանգությունը‚ որն ավելի է տաս-տասներկու հատորից‚ իր լավագույն մասով արդեն
ապահովել է իր տեղը հայ գրականության ոսկե ֆոնդում‚ դառնալով նրա անկապտելի սեփականությունը։
«Բարպա Խաչիկի» վեպի հերոսներից մեկի խոսքերը. «Ինչ արել եմ՝ արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս։
Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք‚ վատի համար՝ ներեցեք»։

Աղբյուրը՝ «Արտասահմանյան հաղորդումների բաժնի»
1988 թ. սկզբների հաղորդումից

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

Валерий Брюсов. К армянам

Next Story

Այսօր դերասան, ասմունքող Ժան Էլոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Related Posts

0

«Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել». Զապել Եսայանի նամակը դստերը

Posted On 01 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com