• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ

Posted On 11 Ապր 2014
Comment: 0
Tag: Անրի Վերնոյ «Մայրիկ»

mayrig5

Սկիզբը՝

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Մեր սենյակում երբեք լիակատար մթություն չէր լինում։ Անվարագույր լուսամուտից միշտ երևում էր երկնքի մի քառանկյուն, ուր մինչև լույս երևում էին թափառական աստղերը։

Մենք՝ անորոշ կարգի ուղևորներս, Ֆրանսիայում առաջին գիշերն անցկացրինք մեր ննջարան-վագոնում, անհարմար մահճակալների վրա, որոնք, սակայն ծածկված էին մեր շքեղ, ասեղնագործ սավաններով։ Հայրս քնում էր նեղլիկ բազմոցին, մայրս և Աննա մորաքույրս, պառկելով երկտեղանոց մահճակալի ցանցին, իրենց ներքնակը տվել էին ինձ ու Գայանե մորաքրոջս։ Հրեշտակի նման իմ Գայանեն, որ ամբողջ կյանքն ապրել է ուրիշին նեղություն չտալու մտահոգությամբ և միշտ պատրաստ է եղել կյանքը զոհաբերելու հանուն հարազատի մի ժպիտի, աշխատում էր քիչ տեղ գրավել լայն ներքնակի վրա։ Կծկվում, ծնկները ծալում էր կզակի տակ և անշարժ պառկում մի անկյունում։ Առավոտյան նրան տեսնում էի նույն դիրքով։

Բայց այդ երեկո, չնայած քունս տանում էր և կոպերս ծանրացել էին, ես լողում էի քնի և արթնության սահմաններում։ Մի տեսակ թմբիր էր պատել ինձ։ Կարճ, հպանցիկ պատկերները խառնիխուռն, անկարգ հաջորդում էին միմյանց, նավը, տիկին Պելեգրենի դեմքը, մեռելը ծովը գցելը, հարևանի ճղճղոցը… հատակին փռված իմ ներքնակը վերուվար էր անում։ Սրեցի ականջներս։ Թվաց, թե այլևս չեմ լսում մերոնց շնչառությունը։ Այս որտե՞ղ էի։ Մենակությունից վախեցած ես անդիմադրելի պահանջ զգացի հավաստիանալ, որ մերոնք իրենց տեղում են։

Անլսելի ձայնով շշնջացի.

– Քնա՞ծ եք։

Ինձ թվաց, որ ես չեմ լսում ձայնիս հնչյունները։ Տագնապած, զարհուրած գիշերվա անթափանց լռության սառնությո՛ւնից, ես պիտի վերգտնեի Գայանեին։ Նա էր իմ փրկության խարիսխը։ Ձեռքս մեկնեցի նրա կողմը և հանդիպեցի դատարկության։ Ձեռքս պարզապես չէր հասել անկյունում կծկված Գայանեին։ Այս անգամ ավելի բարձրաձայն կրկնեցի․

– Քնա՞ծ եք։

Ձգված զսպանակի նման իր բնից ազատվելով, Գայանեն դուրս թռավ անկողնուց։ Վառվեց լույսը, որ ինձ՝ կուրացուցիչ թվաց, թեև մեր սենյակի միակ լույսն էր։ Մայրիկը, մորաքույր Աննան, անկողինների մեջ նստած, վեր կենալու պատրաստ, անհանգիստ, նայում էին ինձ։ Հայրս խոր քնած էր։

– Լավ չե՞ս։ Որևէ բա՞ն ես ուզում։

Այս պարզ, անպաճույճ, սիրո խոսքերը ինձ ազատեցին գիշերային ստվերներից։

Ինձ հարկավոր չի այն տխմար ավազավաճառը, որ երևակայական քուն է բաշխում։ Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ Ժամապահների դեմքերը։ Մայրիկ, Աննա և Գայանե, Սիրո երրորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի։ Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ։ Ես քնում էի։

 Անրի Վերնոյ «Մայրիկ» 

About the Author
  • google-share
Previous Story

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Next Story

«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ

Related Posts

0

«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ

Posted On 16 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Posted On 07 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Մաքրությունը բուրմունք ունի». Անրի Վերնոյ

Posted On 19 Մրտ 2014
, By Christina Abrahamyan
0

«Մնջախաղի դերասանի նման հայրս շարժուձևով բառեր էր քանդակում». Անրի Վերնոյ

Posted On 11 Մրտ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com